Ֆրենկի Ջոնաս
![]() | |
---|---|
![]() Ֆրենկի Ջոնասը 2010 թվականին | |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 2000 (23 տարեկան) |
Ծննդավայր | Ridgewood, Նյու Ջերսի |
Կրթություն | Carroll Senior High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Ամերիկացի |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, երգիչ և երաժիշտ |
Ծնողներ | հայր՝ Kevin Jonas Sr.? |
Ֆրանկլին «Ֆրենկի» Նաթանիել Ջոնաս (անգլ.՝ Franklin "Frankie" Nathaniel Jonas, սեպտեմբերի 28, 2000, Ridgewood, Նյու Ջերսի), ամերիկացի դերասան, որը եղել է «Պոնյո ձկնիկը ժայռին» ֆիլմի հնչյունավորման կազմում և կրկնվող դեր է կատարել «Ջոնաս» հեռուստասերիալում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենկին Դենիս Ֆրենկին Դենիս և Փոլ Քևին Ջոնասների որդին է և Քևին Ջոնասի, Ջո Ջոնասի և Նիք Ջոնասի կրտսեր եղբայրը։ Ջոնասին հաճախ հղվում են որպես «Բոնուս Ջոնաս» (անգլ.՝ Bonus Jonas) և «Բիֆ» (անգլ.՝ Biff)[1]։ Նա իտալական (մայրական գծով նախապապից), գերմանական, չերոկիական, անգլիական, իռլանդական, շոտլանդական և կանադական արմատներ ունի[2][3][4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Ջոնասը հնչյունավորել է Հայաո Միյաձակիի «Պոնյո ձկնիկը ժայռին» անիմացիոն ֆիլմը, որն ամերիկյան թատրոններում թողարկվել է 2009 թվականի օգոստոսի 14-ին։ Նա հնչյունավորել է Սոսուկեին՝ կերպարին, որն ընկերացել է Պոնյո (հնչյունավորվել է Նոա Սայրուսի կողմից) անվանբ պատանի ձկան հետ, որը ուզում է մարդ աղջիկ դառնա։ Նրանք երկուսով միասին երգում են ֆիլմի թեմատիկ երգը։
Ֆրենկին հանդես է եկել Disney Channel-ի «Ջոնաս» բնօրինակ սերիալի կրկնվող դերում, որի համար 2009 թվականի Teen Choice Awards (անգլ. թարգմանաբար՝ «Պատանիների ընտրության մրցանակ») մրցանակաբաշխության ժամանակ նա հաղթել է «Ընտրության բեկումնային տղամարդ հեռուստաաստղ» անվանակարգում։ Կինոյում նրա առաջինն դերը «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ» ֆիլմում էր, որտեղ նա հանդես է եկել Jonas Brothers խմբից իր եղբայրների հետ միասին։
Ֆրենկին նաև նկարահանվել է E!-ի՝ «Ջոնասի հետ ամուսնացած» ռեալիթի շոուում, որը պատմում էր Քևին Ջոնասի և նրա կնոջ՝ Դանիելայի կյանքի մասին, ներառյալ Jonas Brothers-ի վերադարձը 2013 թվականին[5]։
2017 թվականի հունիսին նա հրապարակել է Soundcloud-ում իր առաջին՝ «Shangai Noon» երգը։ Ավելի քիչ, քան մեկ տարի անց նույն հարթակում նա հրապարակել է «Appa» երգը[6]։
2019 թվականի հունվարին Ջոնասը պրոդյուսերավորել է Ալի Հաբերի «Too Young» երգը[7]։
2019 թվականի մարտին նա ավարտել է Նեշվիլի Բլեքբըրդ ակադեմիան (անգլ.՝ Blackbird Academy)[8] աուդիո ինժեներինգի աստիճանով։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Լոս Անջելես որպես ստուդիական ինժեներ կարիերա սկսելու համար[9]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Երգ | Արտիստ(ներ) |
---|---|---|
2009 | «Ponyo On the Cliff By the Sea» | Նոա Սայրուս և Ֆրենկի Ջոնաս |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Երգ | Արտիստ(ներ) |
---|---|---|
2008 | «When You Look Me in the Eyes» | Jonas Brothers (կամեո մասնակցություն) |
2009 | «Love Is on Its Way» | |
«Fly with Me» | ||
«Ponyo On the Cliff By the Sea» | Նոա Սայրուս և Ֆրենկի Ջոնաս | |
2012 | «Sweet Baby» [10] | Ջրու Դրիսքոլ (կամեո մասնակցություն) |
2017 | «Remember I Told You»[11] | (Նիք Ջոնաս՝ Աննա Մարիի և Մայք Պոսների մասնակցությամբ) (կամեո մասնակցություն) |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հեռուստասերիալ
(հայերեն անվանում) |
Հեռուստասերիալ
(բնօրինակ անվանում) |
Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2008 | Jonas Brothers: Երազանքն ապրելով | Jonas Brothers: Living the Dream | Ինքն իր դերում | |
2008 | Jonas Brothers: Խումբն ավտոբուսում | Jonas Brothers: Band in a Bus | Ինքն իր դերում | |
2009–2010 | Ջոնաս | Jonas | Ֆրենկի Լուկաս | |
2011–2013 | Ուրվականական ժամը։ Սերիալ | The Haunting Hour: The Series | Դեյվ և Ստեֆան | Սերիաներ՝ «Pumpkinhead» և «Coat Rack Cowboy» |
2012–2013 | Ջոնասի հետ ամուսնացած | Married to Jonas | Ինքն իր դերում | Վավերագրական օճառային օպերա[5] |
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ֆիլմ
(հայերեն անվանում) |
Ֆիլմ
(հայերեն անվանում) |
Դեր | Նշումներ | |
---|---|---|---|---|---|
2009 | Պոնյո ձկնիկը ժայռին | Ponyo | Սոսուկե (հնչյունավորում) | Անգլերեն կրկնօրինակում | |
Գիշերը թանգարանում 2 | Night at the Museum: Battle of the Smithsonian | Kid in Museum | Չհիշատակված | ||
Jonas Brothers: 3D համերգի փորձ | Jonas Brothers: The 3D Concert Experience | Ինքն իր դերում | Կամեո | ||
2010 | Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ | Camp Rock 2: The Final Jam | Trevor | ||
2011 | Jonas Brothers: Ուղևորությունը | Jonas Brothers: The Journey | Ինքն իր դերում | Չարտոնված վավերագրական ֆիլմ | |
Սարսափելի ընկերներ | Spooky Buddies | Pip (հնչյունավորում) | |||
2012 | Ռիֆը 2։ Մակընթացության ամենաբարձր կետ | The Reef 2: High Tide | Junior (հնչյունավորում) | ||
2013 | Հանդուգն գորտ | Gutsy Frog | Frankie | ||
2019 | Jonas Brothers: Հետապնդելով երջանկությունը | Jonas Brothers: Chasing Happiness | Ինքն իր դերում | Վավերագրական ֆիլմ | |
2020 | Jonas Brothers: Երջանկությունը շարունակվում է | Jonas Brothers: Happiness Continues | Ինքն իր դերում | Վավերագրական համերգային ֆիլմ |
Վեբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2009 | KSM։ Ընթերցել տողերի միջև | KSM: Read Between the Lines | Ինքն իր դերում | Սերիա՝ «Hangin' with the Jonas Brothers», կամեո |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
2009 | Teen Choice Awards | Choice TV Breakout Star Male | Հաղթանակ |
2009 | CHILI OFF XVI | Chili Cook Off | 4-րդ հորիզոնական |
2010 | J-14 Teen Model Awards | Icon of Tomorrow | Առաջադրված |
2010 | Great Chili Cook Off 2010 | Chili Cook Off | 6-րդ հորիզոնական |
2011 | CHILI OFF XVIII | Chili Cook Off | 3-րդ հորիզոնական |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Vena Jocelyn (2008-08-15)։ «Jonas Brothers Introduce Kid Brother Frankie - Or 'Bonus Jonas' - To MTV Audience On 'TRL' - Music, Celebrity, Artist News»։ MTV.com։ Վերցված է 2012-09-28
- ↑ 19 mei 2009։ «The JONAS Brothers talk purity rings & their Irish roots»։ YouTube։ Վերցված է 2010-02-24
- ↑ 11 juni 2009 (2009-06-04)։ «Jonas Brothers Irish»։ YouTube։ Վերցված է 2010-02-24
- ↑ «10 Celebrities You Might Not Know Are Irish»։ Thefw.com։ 2012-03-16։ Վերցված է 2013-01-03
- ↑ 5,0 5,1 Hibberd James (April 30, 2012)։ «Jonas brother lands E! reality show»։ Entertainment Weekly։ Վերցված է March 12, 2019
- ↑ «MEPHISTO»։ SoundCloud (անգլերեն)։ Վերցված է 2019-09-02
- ↑ «Alli Haber on Instagram: "1 more day until my first single Too Young comes out! So excited to share my cover art by @oliviaiafrate with everyone and can't wait until…"»։ Instagram (անգլերեն)։ Վերցված է 2019-09-02
- ↑ «J O E J O N A S on Instagram: "Words cannot describe how proud I am of this guy right here. @franklinjonas has graduated from @theblackbirdacademy watch out world! I'm…"»։ Instagram (անգլերեն)։ Վերցված է 2019-09-02
- ↑ (անգլերեն) Jonas Brothers Talk Frankie "Bonus" Jonas & Happiness Begins, https://www.youtube.com/watch?v=so2ZPH--eC0, վերցված է 2019-09-02
- ↑ «Jru Driscoll Music Video W/ Frankie Jonas!»։ oceanUP.com։ Վերցված է 2012-09-28(չաշխատող հղում)
- ↑ «Nick Jonas Releases Music Video for "Remember I Told You" | NewNowNext»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրենկի Ջոնաս Internet Movie Database կայքում
|