Ջոնաս (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաս
Ժանրդեռահասային սիթքոմ, հումորային դրամա և ամերիկյան սիթքոմ
ՍտեղծողMichael Curtis?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորJeremiah S. Chechik?[2], Շոն Մակ Նամարա[2] և Eyal Gordin?[2]
Գլխավոր
դերերում
Քևին Ջոնաս[2], Ջո Ջոնաս[2], Նիք Ջոնաս[2], Չելսի Քեյն[2], Նիքոլ Անդերսոն, Ջոն Դյուսի, Nate Hartley?[2], Բրիջիթ Մենդլեր[2], Graham Patrick Martin?[2], Չայնա Էնն ՄակՔլեյն[2], Օսթին Բաթլեր[2], Ադամ Հիքս[2], Էդ Բրիգադիր[2], Millicent Martin?[2], Աննա Մարիա Պերես դե Տագլե[2], Չաք Հիտտինգեր[2], Էբբի Քոբ[2], Էմմա Ռոբերթս[2], Ֆրենկի Ջոնաս[2], Ռեբելա Կրեսկոֆ[2], Մեդիսոն Ռայլի[2] և Ciara Hanna?[2]
ՍցենարիստNed Goldreyer?[2] և Ռոջեր Շուլման[2]
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ34
Էկրաններին էմայիսի 2, 2009-ից հոկտեմբերի 3, 2010
ՀեռուստաալիքDisney Channel
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television
ՆախորդQ10307962?
Պաշտոնական կայքէջ

Jonas L.A. (նախկինում JONAS), հեռուստասերիալ, որը թողարկվել է 2009 թվականի մայիսի 2-ին։ Ունի 1 եթերաշրջան։ 2009 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարվել է, որ ստեղծվելու է երկրորդ եթերաշրջանը[3]։ 2010 թվականի փետրվարի 15-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 3-ը նկարահանվել է երկրորդ եթերաշրջանը։ Առաջին անգամ հեռուստասերիալը ցուցադրվել է Դիսնեյ հեռուստաալիքով։ 2010 թվականի նոյեմբերի 8-ին Դիսնեյ հեռուստաալիքը հայտարարել է, որ Jonas L.A. չեղարկվել[4] և հանվել է եթերից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանում հանդիսատեսը ծանոթանում է երեք եղբայրների՝ Ջոյի, Նիքի և Քևինի հետ։

Չնայած այն բանին, որ նրանք ռոք աստղեր են, սակայն ջանում են ապրել սովորական դեռահասների նման։ Նրանց հետ միասին դպրոց է գնում նաև իրենց մանկության ընկերուհին՝ Ստելլան։ Նա տղաներին ծանոթացնում է իր ընկերուհու՝ Մեյսիի հետ։ Մեյսին Ջոնասների խելագար երկրպագուհի է, այդ պատճառով, երբ նրանք միասին են, նա իրեն մի քիչ աննորմալի պես է պահում և նույնիսկ կարող է խփել նրանցից որևէ մեկին։ Ճիշտ է, եղբայրները մանկուց ընկերություն են անում Ստելլայի հետ, սակայն նրանց մոտ լինում են տարաձայնություններ... Մեկ մոռանում են նրա ծննդյան մասին, մեկ էլի ինչ-որ ուրիշ բան։ Ջոն մանկուց սիրահարված է Ստելլային, բայց նա թաքցնում է դա։ Ամեն դեպքում վերջում նրանք որոշում են հանդիպել, բայց եղբայրները ուղևորվում են շրջագայության՝ թողնելով իրենց ընկերուհիներին տանը՝ Նյու Ջերսիում...

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տանջանքներից հետո՝ դպրոց, երկրպագուհիներ, շրջագայություններ, վեճեր, եղբայրները որոշում են հանգստանալ։ Առավել ևս, որ ամառ է։ Ի՞նչ։ Նստել տա՞նը։ Իհարկե ո՛չ։ Ջոնաս եղբայրները որոշում են գնալ Լոս Անջելես։ Վայրէջք կատարելուց անմիջապես հետո հանդիպում են նոր շատ ձանձրացնող ընկերոջ, որը խորհուրդ է տալիս սուպերերեկույթ կազմակերպել։ Երբ Ջոն տեսնում է Ստելլային, սիրահարվում է առաջին հայացքից, իսկ երբ ամեն ինչ նրանց միջև սկսում է հարթ ընթանալ, Ստելլան Ջոյին տեսնում է Վանեսսա Պեյջի հետ և բաժանվում նրանից, սակայն հետո ամեն դեպքում ներում է նրան։ Ջոյին անսպասելի հրավիրում են նկարահանվելու «Հավերժ Էյփրիլ» ֆիլմի երկրորդ մասում, ինչը շատ է տխրեցնում Ստելլային։ Նա շտապում է օդանավակայան, բայց Ջոն հասում է և խոստովանում, որ մանկուց սիրում է միայն նրան։ Ստելլան վերադառնում է...

Իսկ շուտով կավարտվի արձակուրդը, և Ջոնասները, ինչպես նաև Ստելլան ու Մեյսին կվերադառնան տուն՝ իրենց նոր հոգսերին։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քևին Ջոնաս, 19 տարեկան, ավագ եղբայրը, ուրախ և միանգամայն անլուրջ, սիրահարվում է Եվրոպայում Ջոնաս եղբայրների բոլոր ֆան ակումբների ներկայացուցիչներին։ Մոլի հակում ունի Նիքի պատրաստած քաղցրավենիքների նկատմամբ։
  • Նիք Ջոնաս, 17 տարեկան, փոքր եղբայրը, հանգիստ է, խելացի և լուրջ։ Հաղթել է բազմաթիվ մրցույթներում, ինչի համար հպարտանում է։ Միակն է եղբայրներից, որը լավ է պատրաստում։ Երկրորդ եթերաշրջանում սիրահարվում է Մեյսի Միսսային։
  • Ջո Ջոնաս, 18 տարեկան, միջնեկ եղբայրը, գեղեցիկ է և հաճախ կենտրոնանում է դրա վրա, մանավանդ երբ ստանում է «Տարվա գեղեցիկ տղամարդը» մրցանակը։ Սիրահարված է Ստելլա Մելոունին։
  • Ստելլա Մելոուն, 17 տարեկան։ Վաղ մանկությունից տղաների լավագույն ընկերուհին է և խմբի ոճաբանը։ Ընկերություն է անում Մեյսիի հետ:Սիրում է շփվել կարճ հաղորդագրությունների օգնությամբ և շատ մեծ ուշադրություն է դարձնում իր ոճաբանական մշակումներին։ Սիրահարված է Ջո Ջոնասին։
  • Մեյսի Միսսա, 17 տարեկան։ Ընկերություն է անում Ստելլայի հետ։ Ջոնասների ֆան ակումբի նախագահն է։ Ամենասկզբում նրանց ներկայությունից պարզապես ուշաթափվում էր, բայց հետո հարմարվում է և անգամ ընկերանում նրանց հետ։ Երկրորդ եթերաշրջանում հանդիպում է Նիքի հետ։

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան. 2009—2010[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եթերաշրջանի անվանումը՝ JONAS:
  • Եթերաշրջանը բաղկացած է 21 էպիզոդներից։
  • Քևին, Ջո, Նիք Ջոնասները և Չելսի Ստաուբը նկարահանվել են բոլոր էպիզոդներում։
  • Ջոն Դյուսին բացակայում է 2 էպիզոդներում։
  • Նիքոլ Անդերսոնը բացակայում է 4 էպիզոդներում։

«JONAS/JONAS L.A.» հեռուստասերիալի էպիզոդների ցանկ

Սերիայի համար
#
Եթերաշրջանի համար
#
Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Եթեր դուրս գալու ամսաթիվ Հեռուստադիտողներ
(միլիոն)
Արտ.
կոդ
11"Սխալ երգ"
"Wrong Song"
Ջերրի ԼևինԻվան Մենխել2 մայիս 2009
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴիսնեյ հեռուստաալիք
1054.0
22"Ընտանեկան տեսանյութ"
"Groovy Movies"
Փոլ ՀոենԻվան Մենխել9 մայիս 2009
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴիսնեյ հեռուստաալիք
1022.2
33"Պիցցա մատակարարողուհին (ԱՄՆ), Կյանքի կտոր (Անգլիա)"
"Pizza Girl (US) Slice of Life (UK)"
Փոլ ՀոենՀեզեր ՄակԳիլլոու և Լինդա Մեսիոուս16 մայիս 2009
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴիսնեյ հեռուստաալիք
1083.3
44"Սովորական ընտանիք"
"Keeping It Real"
Լև ՍպիրոՄայքլ Կերտիս և Ռոջեր Շուլման17 մայիս 2009
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴիսնեյ հեռուստաալիք
1033.4
55"Ջոնասների լավագույն ընկերը"
"Band's Best Friend"
Լինդա ՄենդոզաՔևին Կոպելյու և Հելզ Սելֆերտ7 հունիս 2009
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴիսնեյ հեռուստաալիք
1093.7
66"Երազանք"
"Chasing the Dream"
Փոլ ՀոենՔևին Կոպելյու և Հելս Սելֆերտ14 հունիս 2009
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴիսնեյ հեռուստաալիք
1042.5
77"Մոդայի զոհը"
"Fashion Victim"
Լև ՍպիրոՄայքլ Կերտիս և Ռոջեր Շուլման21 հունիս 2009
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴիսնեյ հեռուստաալիք
1013.0

Երկրորդ եթերաշրջան (L.A.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Abrams Natalie (նոյեմբերի 9, 2009)։ «Jonas Brothers' Disney Channel Show Picked Up for Season 2»։ TV Guide։ Վերցված է 2010-10-20 
  4. "Disney Channel Cancels JONAS L.A." from TV Guide (November 8, 2010)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]