Մայքլ Ռոբերտ Հենրիոն Պոսներ (փետրվարի 12, 1988(1988-02-12), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, բանաստեղծ և երաժշտական պրոդյուսեր[1][2]։ Պոսները թողարկել է իր դեբյուտային ալբոմ՝ 31 Minutes to Takeoff, 2010 թվականի օգոստոսի 10-ին։ 2016 թվականին նա թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ At Night, Alone։ 2015 թվականի նրա I Took a Pill in Ibiza սինգլի ռեմիքսը նրա ալբոմից հասել է աշխարհի 27 երկրների հիթշքերթների թոփ 10-ում, այդ թվում՝ հայտնվել է առաջին հորիզոնականում բազմաթիվ երկրներում և Միացյալ Նահանգներում Billboard Hot 100-ի լավագույն հնգնյակում[3]։
2019 թվականի հունվարի 4-ին Պոսները Twitter-ում գրել էր, որ 2019 թվականի մարտի 1-ից նա կսկսի ճանապարհորդել ԱՄՆ-ում։ 2019 թվականի ապրիլի 15-ին Պոսները մեկնել Էր Նյու Ջերսիի, որպեսզի սկսի 3000 մղոնանոց ճանապարհորդություն ամբողջ երկրով։ Օգոստոսի 7-ին նրա զբոսանքը հետաձգվել էր մի քանի շաբաթով այն բանից հետո, երբ նա կծել էր օձը։ Նա ավարտել է իր ճանապարդորդությունը Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա[4][5]։
↑For Posner's full name, see «Rapid Fire Questions»։ Vevo։ սեպտեմբերի 10, 2010։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 25, 2013-ին։ Վերցված է մայիսի 3, 2011|url-status= պարամետրը գոյություն չունի (օգնություն)