Jump to content

Ֆրեդ և Ջորջ Ուիզլիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ և Ջորջ Ուիզլիներ
ՄասնագիտությունQuidditch player

Ֆրեդ և Ջորջ Ուիզլիներ, Ջ․Ռոուլինգի Հարրի Փոթեր վիպաշարի գեղարվեստական հերոսներ։ Հերոսները Ուիզլիների ընտանիքի երկվորյակ եղբայրներն են, ինչպես նաև Ռոնի և Ջինիի ավագ եղբայրները և Հարրի Փոթերի ընկերները։ Նրանք Դամբլդորի ջոկատի սկզբնական անդամներն են եղել, իսկ ավելի ուշ միացել են Փյունիկի միաբանությանը Հոգվարթսից հեռանալուց հետո։ Նրանք նաև հիմնել են Բոլոր տեսակի կախարդական կործանիչների խանութը Շեղ նրբանցքում, որը բացվել է դպրոցն ավարտելուց հետո իրենց կախարդական կատակները վաճառելու համար։ Երկվորյակների դերը մարմնավորել են Ջեյմս և Օլիվեր Ֆելփսները վիպաշարի ֆիլմադապտացիայում[1]։

Հերոսի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդը (1978թ․ ապրիլի 1-1998թ․ մայիսի 2) և Ջորջը (1978թ․ ապրիլի 1) Արթուր և Մոլի Ուիզլիների միանման երկվորյակ որդիներն են[2], Բիլի, Չարլիի և Փերսիի կրտսեր եղբայրները, և Ռոնի ու Ջինիի ավագ եղբայրները, և երկուսն էլ Հարրի Փոթերի մոտ ընկերական խմբի անդամներն են։ Երկվորյակները զվարճանում էին պրակտիկ կատակներով և չար կատակներով (pranks) և ընդհանրապես զվարճալի էին գրքի հերոսների և ընթերցողների համար։ Նրանց անուններն արտացոլում են իրենց հանգուցյալ քեռիների Ֆաբիան և Գիդեոն Փրյուեթին՝ իրենց մոր՝ Մոլիի եղբայրներին։ Ինչպես քեռիները, նրանք նույնպես մասնակցում են Վոլդեմորթի դեմ պայքարին։ Երբ Ֆրեդ Ուիզլին 5 տարեկան էր, նա ուներ խաղալիք ցախավել, որի վրա սիրում էր խաղալ։ Նրանց կրտսեր եղբայր Ռոնը, որն այդ ժամանակ 3 տարեկան էր, պատահաբար կոտրել էր ֆրեդի ցախավելը, ինչը բարկացրել էր Ֆրեդին և նա Ռոնի թեդի արջուկը վերածել էր սարդի, ինչն էլ առաջացրել էր սարդերի հանդեպ Ռոնի վախը։

Մինչդեռ նրանց լավագույն ընկերը Լի Ջորդանն է[3]՝ նրանց դասընկերը, սենյակակիցը և կատակասեր ընկերը, երկվորյակները նաև Հարրիի լավ ընկերներն էին, որի հետ Քվիդիչ էին խաղում Գրիֆինդորի թիմում։ Իրականում, նրանք Հարրիին ավելի լավ էին վերաբերվում, քան Ռոնին։ Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը գրքում նրանք Հարրիին թույլ են տալիս իրենց կատակի խանութից վերցնել ցանկացած բան անվճար, մինչդեռ Ռոնին ասում են, որ նա պետք է վճարի վերցրած իրերի համար (այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Հարրին նրանց գումար էր տրամադրել խանութը բացելու համար, սա կարող է համարվել պարտքի փոխհատուցում, որ նրանք զգում էին Հարրիի հանդեպ)։ Նրանք սիրում են բարկացնել Փերսիին օրինակելի ուսանող լինելու համար, և հաճախ Ռոնին ծաղրելն այնքան էլ ազնիվ չի լինում։ Նրանք մոտ են Ջինիի հետ, և սովորաբար Ուիզլի եղբայրներից ամենաշատը նրան են լավ վերաբերվում և հոգ տանում նրա մասին (նա շատ նման է եղբայրներին թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ) և նույնն էլ քույրն է նրանց հանդեպ։ Ինչպես մյուս Ուիզլիները, նրանք ունեն բոցավառ կարմիր մազեր և նկարագրվում են որպես ավելի կարճահասակ և ամրակազմ, ինչպես նրանց ավագ եղբայր Չարլին։ Ֆիլմում նրանք երկուսն էլ երևում են որպես բարձրահասակ, բարետես և նիհար տղաներ։ Նրանք բավական հայտնի են Գրիֆինդորցիների, ինչպես նաև այլ ֆակուլտետների և որոշ ուսուցիչների շրջանում։

Երվորյակներն, ըստ երևույթին, որոշակի պատկերացում ունեն այն մասին, թե ինչն է բարոյապես ճիշտ։ Չորրորդ գրքի վերջում Հարրին նրանց տալիս է իր Թրիվիզարդի շահումները, որպեսզի նրանք կարողանան բացել իրենց կատակի խանութը։ Նրանք վիճում են Հարրիի հետ՝ փորձելով նրան համոզել, որ նա գումարն իրեն պահի, իսկ Հարրին ի վերջո սպառնում է կախարդել նրանց, եթե նրանք չվերցնեն գումարը։

Ֆիլմում Ֆրեդի և Ջորջի դերը տանում են իրական կյանքում երկվորյակներ Ջեյմս և Օլիվեր Ֆելփսները։ Ի տարբերություն վիպաշարում նկարագրված հերոսների, Ֆելփս երկվորյակները միանգամայն բարձրահասակ և նիհար են։ Դերասանները նաև իրականում կարմիր մազերով չէին և ստիպված էին ներկել իրենց մազերը ֆիլմում նկարահանվելու համար[4]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողներ Հոգվարթսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդ և Ջորջ Ուիզլիները հաճախում են Հոգվարթս 1989 թվականից մինչև 1996 թվականի դպրոցական տարվա գարուն, և երկու տարով առաջ են Հարրիից, Ռոնից, և Հերմայոնի Գրեյնջերից։ Նրանք դպրոցի կատակասերներն ու խնդիրներ ստեղծողներն են, ավելի հետաքրքրված են նոր կատակներ հնարելով, քան սովորելով։ Չնայած նրանց ոչ տպավորիչ ակադեմիական ցուցանիշին, նրանք ցուցաբերում են գիտելիքի և հմտության բարձր մակարդակ կախարդական կատակներ ու հնարքներ ստեղծելիս։ Երկուսն էլ խաղում են որպես հարվածողներ Գրիֆինդորի Քվիդիչի թիմում և շատ տաղանդավոր խաղացողներ են։

Ֆրեդն ու Ջորջը շատ քիչ ուշադրություն են դարձնում կարգապահությանն ու կանոններին, ինչն էլ ի վերջո վեճի պատճառ է դառնում իրենց ավագ եղբոր՝ Փերսիի հետ։ Նրանց տեսքն ու անհատականությունն այնքան աննշմարելի են, որ նրանք կարող են հիմարացնել նույնիսկ իրենց մայրիկին։ Ֆրեդը մի փոքր ավելի ագրեսիվ է, քան Ջորջը, ինչն ակնհայտ երևում է Հարրի Փոթերը և Կրակի գավաթը մասում, որտեղ Ջորջն ավելի զգուշավոր է Լուդո Բեգմանին շանտաժի ենթարկելու հարցում, և ի տարբերություն Ֆրեդի, չի նշվում, որ նա ժամադրություն է ունեցել Յուլ Պարահանդեսի ժամանակ։

Հարրի Փոթերը և Կրակի Գավաթը ֆիլմում, Ֆրեդն ու Ջորջը սկսում են վաճառել իրենց սեփական կատակները բվի շքանշանով և «բոլոր տեսակի կախարդական կործանիչներ» անվան տակ։ Նրանք կատակ են խաղում Հարրիի գեր զարմիկի՝ Դադլի Դըրսլիի գլխին՝ ահաբեկելով նրան՝ Երկարալեզու կոնֆետը «պատահաբար» գցելով․ Դադլին, հարկադրված դիետայի վրա այդ որկրամոլը, շուտով ունենում է չորս ոտնաչափ երկար լեզու, որը դուրս է պրծնում իր բերանից։ Քվիդիչի աշխարհի գավաթի ժամանակ նրանք տպավորում են Մոգության նախարարության Կախարդական խաղերի և սպորտաձևերի նախարարին՝ Լուդո Բեգմանին, իրենց կեղծ փայտիկներով։

Նրանք կյանքում ձգտում էին ունենալ իրենց սեփական կատակի խանութը։ Հարրին սա հնարավոր է դարձնում՝ նրանց տալով Թրիվիզարդ մրցաշարում հաղթած իր շահումները։

Երվորյակները ֆիլմի բոլոր մասերում Հարրիին իրենց օգնությունն են ցուցաբերում․ Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը ֆիլմում նրանք և Ռոնը օգնում են Հարրիին փախչել Ձիթենիների փողոցում գտնվող տան տնային կալանքից։ Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը ֆիլմում նրանք Հարրիին տալիս են Մարոդերների քարտեզը։ Կրակի գավաթը ֆիլմում նրանք փորձում են խրախուսել Հարրիին և Ռոնին պարային զույգ գտնել Յուլ պարահանդեսի համար՝ նրանց ցույց տալով, թե ինչպես է Ֆրեդը հրավիրում Անջելինա Ջոնսոնին։ Նրանք Հարրիին նաև օգնում են Փյունիկի միաբանությունը ֆիլմում, երբ Հարրին ցանկանում է խոսել իր կնքահոր՝ Սիրիուս Բլեքի հետ, իսկ նրանք զվարճություն են առաջացնում և Հոգվարթսը թողնում իրարանցման մեջ։ Նրանք նաև Դամբլդորի ջոկատի անդամներն էին․ մի խումբ, որը բացել էին Հարրին, Ռոնը և Հերմայոնին, որպեսզի սովորեցնեին Մթին արվեստների պաշտպանության պրակտիկ հմայախոսքեր, որը Ամբրիջը հեռացրել էր այդ տարվա ուսումնական պլանից։

Ավելի ուշ այդ տարի, նրանց արգելում են Քվիդիչ խաղալ, և նրանք որոշում են թողնել ֆորմալ կրթությունը։ Թեև, նախքան հեռանալը, նրանք հարգանքի տուրք են մատուցում Դամբլդորին՝ կատակ-պատերազմ վարելով բռնատիրական Դոլորես Ամբրիջի դեմ։ Միջանցքում ճահիճ առաջացնելու համար մտրակելու սպառնալիք ստացած, նրանք հեռանում են ցախավելներով՝ այդ ընթացքում Փիվզին գոռալով` «Նրա կյանքը դժոխքի վերածիր մեր կողմից, Փիվզ»։

Մի քանի կերպարներ, այդ թվում նաև պրոֆեսոր Ֆլիթվիքը և Հերմայոնին նշել են, որ չնայած նրանց վատ գնահատականներին և քննությունների անբավարար թվանշաններին, երկվորյակները չափազանց հմուտ կախարդներ են՝ ունակ բարդագույն կախարդության (ինչպես օրինակ՝ բարձրորակ երազների համար նախատեսված հմայքը)։ Սա ապացուցվել է նրանց ստեղծած գյուտերի մեծ թվով և Ֆրեդի՝ Ռոնի թեդի արջուկը սարդի վերածելու ունակությամբ, երբ դեռ նա դպրոցահասակ չէր։

Հոգվարթսից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ նրանք հեռանում են, երկվորյակները տեղեկացնում են իրենց համադասարանցիներին իրենց նոր խանութի մասին Շեղ նրբանցքում և զեղչեր են առաջարկում այն ուսանողներին, որոնք նույնպես անհանգստություն կպատճառեն Ամբրիջին։ Միևնույն ժամանակ, ճահիճը որոշ ժամանակ մնում է, քանի որ Ամբրիջը չի կարող այն հեռացնել և ուրիշ ոչ մի ուսուցիչ չի ցանկանում անել դա։ Պորֆեսոր Ամբրիջին Հոգվարթսից վռնդելուց հետո, պրոֆեսոր Ֆլիթվիքը հեռացնում է այն, բայց դրանից մի փոքր մաս թողնում է՝ ի նշան Ուիզլի եղբայրների հանդեպ հարգանքի։

Կիսարյուն արքայազնը ֆիլմում Ֆրեդը և Ջորջը շարունակում են վարել իրենց շատ հաջող կատակների խանութը՝ Բոլոր տեսակի կործանիչները, Շեղ նրբանցքից դուրս՝ առնվազն մեկ աշխատակցի օգնությամբ։ Ուսումնական տարվա սկզբին նրանք մեծ գովազդ են ունենում «U-No-Poo» կոչվող դեղաթուրմի համար, որը ծաղրում է կախարդական համայնքում լորդ Վոլդեմորի ընդհանուր մեղմասությունը։ Նրանց ներմուծման ապրանքը՝ պերուական ակնթարթային մթության փոշին, օգտագործվում է Դրակո Մալֆոյի կողմից՝ Դամբլդորի ջոկատի նախկին անդամների հայտնաբերումից խուսափելու համար։ Անհասկանալի է, արդյոք Ֆրեդն ու Ջորջը միացել են Փյունիկի միաբանությանը, ինչպես ցանկանում էին նախորդ գրքի ժամանակ։ Նրանց իրերը երկու անգամ անուղղակիորեն պատասխանատու են եղել իրենց քույրերի կրած վնասվածքների համար. նրանց «Ակնթարթային խավարի փոշին» թույլ է տալիս մարդագայլ Ֆենրիր Գրեյբեքին մտնել Հոգվարթս, որտեղ նա վայրենաբար հարձակվում է Բիլ Ուիզլիի վրա։ Եվ նաև նրանց վաճառած սիրային դեղաթուրմը կուլ է տվել Ռոն Ուիզլին՝ անհրաժեշտություն առաջացնելով հակաթույն փնտրել դեղաթուրմերի վարպետ պրոֆեսոր Սլոքհորնի մոտից, որն այնուհետև պատահաբար թունավորել է նրան։

Թեև տիկին Ուիզլին ի սկզբանե հավանություն չէր տալիս նրանց ձեռնարկություններին, նա հասկանում է, որ նրանք բնական շնորհ և կիրք ունեն իրենց բիզնեսի նկատմամբ, և այդ ժամանակվանից ոչ մի առարկություն չի ունեցել։ Իրականում, նա այժմ բավականին տպավորված է, թե որքան հաջողակ են դարձել երկվորյակները դպրոցից հեռանալուց հետո։ Ըստ իրենց հպարտ կրտսեր եղբոր՝ Ռոնի, «նրանք կյանքն են վայելում գալեոններում»։

Մահվան պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը և մահվան պարգևները ֆիլմում Ֆրեդը և Ջորջը Փյունիկի միաբանության անդամներ են և ներկայանում են որպես Հարրիի վեց նմանակներից երկուսը, երբ նա փախչում է Ձիթենիների փողոց։ Ջորջը կորցնում է իր ականջներից մեկը Սնեյփի «Sectumsempra» անեծքի պատճառով (որը ուղղված էր Մահաբերի ձեռքին, բայց վրիպեց)։ Պարոն Ուիզլին և Ֆրեդը ներխուժում են Բորոու. Քինգսլի Շեքլբոլթը չի ցանկանում նրանց ներս թողնել, մինչև չապացուցեն, թե ովքեր են, և Ֆրեդը նկարագրվում է որպես թե կորցրել է ինչ–որ բան ասելու կարողությունը առաջին անգամ Հարրիի հետ ծանոթանալուց հետո։ Նա մնում է գունատ ու սարսափած, մինչև Ջորջն արթնանա։ Երբ տիկին Ուիզլին հարցնում է Ջորջին, թե ինչպես է նա իրեն զգում, նա պատասխանում է՝ «Սրբի նման»։ Համընդհանուր շփոթմունքից հետո պարզաբանում է՝ ասելով, որ «ծակ է»։ Դա ստիպում է մորը ավելի ուժգին հեկեկալ, իսկ Ֆրեդը սթափվում է և ասում, որ կատակը սրտաճմլիկ էր։ Քանի որ վնասվածքը հասցվել է սև մոգության միջոցով, այն չէր կարող շտկվել։ Ջորջը նշում է, որ, առնվազն, ինքն ու եղբայրը դարձել են շատ ավելի տարբերվող, և նրանց մայրը հիմա կկարողանա տարբերակել նրանց։

Այս վեպի ընթացքում, Ուիզլի ընտանիքի յուրաքանչյուր անդամին հետապնդում է Մոգության նախարարությունը (որն այժմ ղեկավարվում է Մահաբերների կողմից)։ Ֆրեդի և Ջորջի համար անհնար է դառնում վերադառնալ Շեղ նրբանցք և վաճառել իրենց ապրանքները, ուստի նրանք սկսում են իրենց մորաքույր Մյուրիելի տնից մեկ այլ բվի պատվերի բիզնես վարել։

Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ Ֆրեդը սպանվում է պայթյունից։ Նրա մահից առաջ, նա հաշտվում է իր օտարացած եղբոր՝ Փերսիի հետ, որը ժամանում է Հոգվարթս կռվին մասնակցելու և ներողություն խնդրելու իր ընտանիքից նրանց չհավատալու համար։ Փերսին, որ հենց նրա կողքին էր, տապալված էր, և հրաժարվում էր հեռու գնալ Ֆրեդի մարմնից։ Ֆրեդը մահացել էր՝ սառած ժպիտը դեմքին, քանի որ մահվանից րոպեներ առաջ նա ծիծաղում էր Փերսիի արած հազվագյուտ կատակի վրա։ Փերսին վերադառնում է մենամարտ միայն այն բանից հետո, երբ Հարրին օգնում է նրան տանել Ֆրեդին մի ապաստան, որտեղ զրահը դրված էր, նախքան այն կռվի դուրս կգար։ Ֆրեդը Ուիզլի ընտանիքի միակ անդամն է, որ մահանում է և դեր է ունենում Բելլաթրիքս Լեսթրեյնջի հետ մոր մենամարտում։

Սրանից հետո Ջորջը երկու անգամ է հիշատակվում։ Առաջինը այն ժամանակ է, երբ Հարրին տեսնում է, որ մահացածներին շարքով պառկեցրել են մեծ դահլիճում։ Նա չի կարող տեսնել Ֆրեդի մարմինը, որովհետև նրան շրջապատել է ընտանիքը։ Ջորջը միայն համառոտ նկարագրվում է, որ ծնկել է իր երկվորյակ եղբոր գլխի մոտ։ Երկրորդ հիշատակումը լինում է, երբ Ջորջն ու Լի Ջորդանը հաղթում են մահաբեր Յեքսլիին։

Ըստ Ռոուլինգի, նա միշտ իմացել է, զգացել է, որ երկվորյակներից Ֆրեդն է մահանալու, բայց նա հստակ պատճառը չի իմացել[5]։ Թեև վեպում չի նշվում, Ռոուլինգը վեբ չատերից մեկում ասել է, որ Ջորջը երբեք լիովին չի հաղթահարում Ֆրեդի մահը։ Այնուամենայնիվ, նա շարունակում է իր կյանքը՝ Ռոնի հետ վերածելով Բոլոր տեսակի կործանիչներ խանութը «փողի պարկի»[6]։ Ջորջը հետագայում Անջելինա Ջոնսոնի հետ իր առաջին երեխային անվանում է ի պատիվ իր երկվորյակ եղբոր[7]։

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մասերի ընթացքում երկվորյակները բնութագրվում են որպես անհանգստություն պատճառողներ։ Այնուամենայնիվ, ինչպես երկվորյակները բացատրում են Հերմայոնիին Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը մասում, նրանք իրոք խուսափում են լուրջ խնդիրների մեջ ընկնելուց՝ մատնանշելով այն, որ չնայած իրենց օրինախախտ լինելուն, նրանք երբեք չեն հեռացվել դպրոցից։ «Մենք միշտ իմացել ենք մեր չափը», ասում է Ֆրեդը։ «Մենք երբեմն կարող ենք ոտքի ծայրով անցնել դրա վրայով», ավելացնում է Ջորջը։ Երբ Դամբլդորին հեռացնում են Հոգվարթսից, նրանք որոշում են իսկական խառնաշփոթ ստեղծել նոր տնօրենի՝ այդքան ատելի Դոլորես Ամբրիջի համար, օրինակ միջանցքներում ճահիճներ ստեղծելով և հրավառություններ կազմակերպելով, որոնք բազմապատկվում են։ Նախքան նրանց կպատժեին, նրանք հավաքում են իրենց ցախավելները և ընդմիշտ լքում են դպրոցը, քայլ, որը հետագայում հայտնի է դառնում որպես «Քաշելով Ուիզլիին» անունով, և հաճախ կիրառվում է այն ուսանողների կողմից, որոնք նույնպես պատրաստ են լքելու դպրոցը։

Երկվորյակները ցուցաբերում են իսկական հավատարմություն Հարրիի, Ռոնի և Հերմայոնիի նկատմամբ, առատաձեռնություն անծանոթներին և պաշտպանողական բնույթ։ Ջորջն առաջին Ուիզլին էր, որն ընկերանում է Հարրիի հետ (չիմանալով, որ նա հանրահայտ Հարրի Փոթերն է)։ Երբ Հարրին միայնակ ժամանում է գնացքի կայարան նախքան իր առաջին տարին Հոգվարթսում սկսելը, Ջորջը տեսնում է, որ Հարրին տանջվում է իր դպրոցական բեռը տանելով, և կանչում է Ֆրեդին, որպեսզի այն տեղավորեն գնացքի մեջ։ Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը մասում Մալֆոյը Հերմայոնիին անվանում է «կեղտոտ պղտորարյուն» և երկվորյակներն ընդդիմանում են այս գռեհկությանը․ նրանք նետվում են աղջկան պաշտպանելու։ Երբ Հարրին չի կարողանում գնալ Հոգսմիթի ուղևորություններին Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը մասում, երկվորյակները տալիս են նրան Մարոդերների քարտեզը և ցույց են տալիս ամրոցի գաղտնի ելքը, որով նա կարող է ընկերների հետ մասնակցել ուղևորություններին։ Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը մասում, երկվորյակները հայտնվում են Հոգսմիթում, որպեսզի Ռոնին անակնկալ անեն իր 17 ամյակի կապակցությամբ։ Այդ առավոտ Ռոնի պատահաբար թունավորվելուց հետո, երկվորյակներն անկեղծ մտահոգություն ու անհանգստություն են ցուցաբերում։ Նրանք Ռոնի ծննդյան նվերները տանում են նրա մահճակալի կողքին, երբ նա հիվանդանոցում էր պառկած։

Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը մասում, երբ պարոն Ուիզլիի վրա օձ է հարձակվում, Ֆրեդն ու Ջորջը Կատաղի վեճի մեջ են մտնում Սիրիուսի հետ։ Նրանք ցանկանում են գնալ և տեսնել նրան հիվանդանոցում, բայց, ինչպես Սիրիուսն է մատնանշում, դա կհանգեցներ անհարմար հարցաքննության, քանի որ նորությունը դեռ չէին հայտնել։ Միակ պատճառը, որ Ուիզլիները և մյուսները գիտեին այդ մասին, Հարրիի երազն էր։ Ֆրեդը բղավում է Սիրիուսի վրա. «Մենք թքած ունենք այդ անիծյալ կարգ ու կանոնի վրա», իսկ Ջորջն ավելացնում է՝ «Մեր հայրն է այնտեղ մահանում»։ Նրանք արտասովոր լուրջ մնացին, մինչև պարզ է դառնում, որ իրենց հայրը կապրի։

Ռոուլինգը նշում էր, որ Ջորջը «այդ երկուսից ավելի հանգիստն էր», մինչդեռ նա Ֆրեդին նկարագրում է որպես «հրահրող, ավելի դաժան և ավելի զվարճալի երկվորյակ»[8]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդը և Ջորջը հաճախ դիտվում են որպես Հարի Փոթերի սերիալի կատակերգական ուշադրության կենտրոնում։ Որպես այդպիսին, նրանք հաճախ դիտվում են որպես երկրպագուների ամենասիրված կերպարներից երկուսը։ IGN-ը երկվորյակներին դասել է որպես 11-րդ լավագույն կերպարները նմանատիպ ֆիլմերի ցանկում՝ նշելով. «Որքան շատ էին նրանք նեղացնում և հրահրում Ռոնին, այնքան մենք հասկանում էինք, որ նրանք այն ավագ եղբայրներն են, որոնց հետ մենք բոլորս կցանկանայինք մեծանալ»[9]։ Ֆրեդի մահը Հարրի Փոթերը և Մահվան պարգևները ֆիլմում առաջին մահն էր, որի համար հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը ներողություն է խնդրել, նշելով, որ նրա մահն ամենածանրն էր անձամբ իր համար։ Կերպարի մահվան համար ներողություն խնդրելուց հետո, Ռոուլինգը կազմակերպում է տարեկան ավանդույթ ֆիլմի երկրպագուներից ներողություն խնդրելու նրանց սիրելի կերպարների մահվան համար, որը տեղի է ունենում Հոգվարթսի ճակատամարտի մտացածին տարելիցի ժամանակ։ Մինչ օրս, Ռոուլինգը ներողություն է խնդրել Ռեմուս Լյուփինի, Սևերուս Սնեյփի, Դոբի տնային էլֆի և Սիրիուս Բլեքի, ինչպես նաև Ֆրեդի մահվան համար[10][11][12]։

«Հարրի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումների ժամանակ տեսարանը, որտեղ Ջորջը սգում է Ֆրեդի մահը, հնարավոր է եղել նկարահանել միայն երկու անգամ, քանի որ նկարահանումները հուզականորեն սպառում էին Ջորջի դերասան Օլիվեր Ֆելփսին պատկերացնել, որ իր եղբայրը մահացել է։ Ֆրեդի դերասան Ջեյմսը, սակայն, տեսարանը համարել է «աշխատանքային ամենահեշտ օր» և տեսարանի նկարահանման ժամանակ քնել է՝ բաց թողնելով լանչի ընդմիջումը[13][14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    0» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. "I'm not Fred, I'm George ... can't you tell I'm George?" Harry Potter and the Philosopher's Stone; Page 70 (UK edition); Page 92 (US edition).
  3. «Lee Jordan».
  4. Meet the world-traveling Weasleys from Daily Herald.
  5. Rowling: I wanted to kill parents from MSNBC
  6. Interview with J.K. Rowling, 26 July 2007 Արխիվացված 9 Փետրվար 2010 Wayback Machine from TODAYShow.com.
  7. Webchat with J.K. Rowling, 30 July 2007 Արխիվացված 6 Հունվար 2008 Wayback Machine from Bloomsbury.
  8. Rowling: I wanted to kill parents from MSNBC
  9. «Top 25 Harry Potter Characters». IGN (անգլերեն). 2019-03-29. Վերցված է 2020-07-12-ին.
  10. Prakash, Nena (2015-05-05). «J.K. Rowling apologizes for the fate of Fred Weasley in 'Harry Potter'». Mashable (անգլերեն). Վերցված է 2020-07-12-ին.
  11. Shoemaker, Whitney (2019-05-05). «J.K. Rowling Skips Annual 'Harry Potter' Death Apology—Or Does She?». AltPress (անգլերեն). Վերցված է 2020-07-12-ին.
  12. Baxter-Wright, Dusty (2017-12-04). «Did Fred and George Weasley ever swap roles on Harry Potter? An investigation». Cosmopolitan (անգլերեն). Վերցված է 2020-07-12-ին.
  13. Blair, Olivia (2019-03-20). «The heartbreaking way the Weasley twins prepared for Fred's death scene in Harry Potter». Cosmopolitan (անգլերեն). Վերցված է 2020-07-12-ին.
  14. Love, Ryan (2011-06-29). «'Harry Potter' star: 'Death scene was surreal'». Digital Spy (անգլերեն). Վերցված է 2020-07-12-ին.
  15. Boone, Brian (2017-04-26). «Actors Who Fell Asleep on Set». Looper (անգլերեն). Վերցված է 2020-07-12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]