Ֆրանց Շալկ
Ֆրանց Շալկ գերմ.՝ Franz Schalk | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 27, 1863[1][2][3] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1931[1][2][3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Ռայխենաու ան դեր Ռակս, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դիրիժոր և մանկավարժ |
Ամուսին | Lili Schalk? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ֆրանց Շալկ (գերմ.՝ Franz Schalk, մայիսի 27, 1863[1][2][3], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - սեպտեմբերի 3, 1931[1][2][3], Ռայխենաու ան դեր Ռակս, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4]), ավստրիացի օպերային և սիմֆոնիկ դիրիժոր և մանկավարժ: 1918-1929 թվականներին՝ Վիեննայի պետական օպերայի տնօրեն: Հայտնի է որպես գերմանական ռեպերտուարի, առաջին հերթին Ռ. Շտրաուսի խոշորագույն մեկնաբան[5]: Զալցբուրգյան ֆեստիվալի հիմնադիրներից է:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանց Շալկը ծնվել է Վիեննայում: Սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում, որտեղ նրան հարմոնիա և ձայնակարգության տեսություն է դասավանդել Անտոն Բրուքները: Ջութակի ուսուցիչը եղել է Յ. Հելմեսբերգերը, իսկ դաշնամուրինը՝ Յու. Էփշտեյնը: 1988 թվականից Ռեյհենբերգի նվագախմբի ղեկավարն էր: 1890-1895 թվականներին աշխատել է Գրացի օպերային թատրոնում, իսկ 1895-1998 թվականներին ղեկավարել է Պրագայի ազգային թատրոնի նվագախումբը: 1988, 1907 և 1911 թվականներին օպերային մի շարք ներկայացումների դիրիժորն է եղել Լոնդոնի Քովենտ Գարդեն թատրոնում, 1988, 1989 թվականներին՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենում, 1898—1901 թվականներին՝ Բեռլինի պետական օպերայում: 1900 թվականից Գ. Մալերի հրավերով միաժամանակ աշխատել է Վիեննայի Պալատական օպերայում, իսկ Խ. Ռիխտերի՝ իր վաստակած հանգստին անցնելուց հետո զբաղեցրել է թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: 1918 թվականին Շալկը տնօրեն է նշանակվել այդ թատրոնում, որը միապետության տապալումից հետո վերանվանել են Վիեննայի պետական օպերա: 1919 թվականից նրա հետ համատեղ տնօրեն էր աշխատել նաև Ռիխարդ Շտրաուսը: Երկու տնօրենների անորոշ և անհասկանալի վիճակն ավարտվել է նրանով, որ 1924 թվականին[6] Շտրաուսը պաշտոնաթող է եղել, և մինչև 1929 թվականը Շալկը միանձնյա ղեկավարել է Վիեննայի օպերան: 1904-1921 թվականներին գլխավորել է «Երաժշտության ընկերների» միությունը (Վիեննայի ֆիլհարմոնիան)[7], իսկ 1909-1919 թվականներին դիրիժորություն է դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շալկի գլխավորությամբ Վիեննայի թատրոնում ներկայացվել են Հանս Պֆիցների «Պալեստրինա», Կորնհոլդի «Մեռած քաղաքը», Ռիխարդ Շտրաուսի օպերաները, այդ թվում՝ «Կանայք առանց ստվերի» ներկայացման համաշխարհային պրեմիերան: Շալկը եղել է Բրուքների 5 սիմֆոնիաների պրեմիերաների դիրիժորը, ինչպես նաև նրա երաժշտության մեծ տարածողը: 1917 թվականից ակտիվորեն աշխատել է Զալցբուրգյան ֆեստիվալի ստեղծման ուղղությամբ, որտեղ 1921 թվականին դիրիժորել է Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերան:
Ֆրանց Շալկի մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ֆրանց Շալկի 100-ամյակի պատվին շնորհեց մրցանակ «Ֆրանց Շալկի մեդալ»: «Achtet mir auf meine Philharmoniker» կարգախոս ունեցող ոսկե մեդալով պարգևատրվում են նվագախմբին տրված հատուկ ծառայությունների համար: Այդ մրցանակին արժանացածների շարքում են Վիեննայի օպերային թատրոնի տնօրեն Յոն Հոլենդերը[8], Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյպլը[9] և այլք:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Salzburgwiki (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Мугинштейн, 1 том — Мугинштейн М. Л. 4 // Хроника мировой оперы. 1600 – 2000. 400 лет – 400 опер – 400 интерпретаторов. Электронная видеоэнциклопедия (в 4-х частях).. — Т. 1 (1600-1850).
- ↑ Gilliam Bryan (1999)։ The Life of Richard Strauss։ Cambridge University Press։ էջ 112։ ISBN 0-521-57895-7
- ↑ de:Gesellschaft der Musikfreunde
- ↑ «Franz Schalk Medal Awarded to Ioan Holender» (անգլերեն)։ Венский филармонический оркестр. Официальный сайт։ 2002-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-19-ին։ Վերցված է 2013-10-18
- ↑ «Franz Schalk Medal for Dr. Michael Häupl» (անգլերեն)։ Венский филармонический оркестр. Официальный сайт։ 2005-05-01։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-19-ին։ Վերցված է 2013-10-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանց Շալկը Երաժշտական հանրագիտարանում
|