Ֆրանտիշեկ Շկրոուպ
Ֆրանտիշեկ Շկրոուպ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1801[1][2][3][…] Օսիցե[3][4][5] |
Երկիր | Ավստրիական կայսրություն և Բոհեմիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 7, 1862[1][2][3][…] (60 տարեկան) Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[5] |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երգիչ, երգեհոնահար, ֆլեյտահար, երաժշտության ուսուցիչ և բենդ-լիդեր |
Երգչաձայն | տենոր և բարիտոն |
Գործիքներ | երգեհոն և վոկալ |
František Škroup Վիքիպահեստում |
Ֆրանտիշեկ Յան Շկրոուպ (չեխ․՝ František Jan Škroup, հունիսի 3, 1801[1][2][3][…], Օսիցե[3][4][5] - փետրվարի 7, 1862[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[5]), չեխ կոմպոզիտոր, դիրիժոր, երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրահայում կազմակերպել է չեխական առաջին ազգային օպերային խմբակը, որը 1823] թվականից Դասային թատրոնում չեխերեն ներկայացրել է գերմանական և իտալական դասական օպերաներ։ 1827 թվականից եղել է Դասային թատրոնի 2-րդ կապելմայստերը, 1837-1857 թվականներին՝ գլխավոր դիրիժորը (Պրահայում առաջին անգամ բեմադրել է Ռիխարդ Վագների, Ջուզեպպե Վերդիի և այլոց օպերաները)։ 1860 թվականից եղել է Ռոտերդամի օպերայի դիրիժոր։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է 9 օպերայի (այդ թվում չեխերեն տեքստով ազգային առաջին՝ «Մետաղագործը» օպերան, (1826, Պրահա), նախերգանքների, լարային կվարտետների, դրամատիկ ներկայացումների երաժշտության, երգերի (այդ թվում՝ հանրածանոթ «Որտե՞ղ է իմ հայրենիքը» երգի, որ 1918 թվականից Չեխոսլովակյան Հանրապետության պետական հիմնի առաջին (չեխերեն) մասն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 regional database of the Municipal Library of Hradec Kralove
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Շկրոուպ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 523)։ |