Jump to content

Ֆրանսիսկո Տառեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո Տառեգա
Ծնվել էնոյեմբերի 21, 1852(1852-11-21)[1][2][3][…]
Վիլյառեալ[4]
Երկիր Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 15, 1909(1909-12-15)[1][2][3][…] (57 տարեկան)
Villapene, Կոսպեիտո, Լուգո, Գալիսիա, Իսպանիա[4]
Ժանրերռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, դասական կիթառահար և դաշնակահար
Գործիքներդասական կիթառ և կիթառ
ԿրթությունՄադրիդի թագավորական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԿատալոնական կիթառի դպրոց
 Francisco Tárrega Վիքիպահեստում

Ֆրանսիսկո Տառեգա (իսպ.՝ Francisco Tárrega, նոյեմբերի 21, 1852(1852-11-21)[1][2][3][…], Վիլյառեալ[4] - դեկտեմբերի 15, 1909(1909-12-15)[1][2][3][…], Villapene, Կոսպեիտո, Լուգո, Գալիսիա, Իսպանիա[4]), ամբողջական անունը՝ Ֆրանսիսկո Տառեգա-ի-էիշեա (կատ.՝ Francesc d'Assís Tàrrega i Eixea, իսպանացի դասական կիթառահար և երգահան, այս գործիքի ժամանակակից կատարման հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականին Տառեգան սկսեց սովորել կիթառ նվագել Հուլիան Արկասի հետ և դրան զուգահեռ ՝ դաշնամուր՝ հոր պնդմամբ։ Որոշակի հաջողությունների հասնելով՝ 1869 թվականին Տառեգան կարողացավ ձեռք բերել վարպետ Անտոնիո դե Տորեսի կողմից պատրաստված կիթառ, իսկ 1874 թվականինընդունվեց Մադրիդի կոնսերվատորիա՝ դաշնամուրի և կոմպոզիցիայի դասընթացների (կոնսերվատորիայում կիթառ չէր ուսուցանվում)։ 1880 թվականին նա ավարտեց կոնսերվատորիան և սկսեց իր կարիերան՝ որպես համերգային կիթառահար։ Մեկնարկը եղավ Մադրիդի Ալհամբրա թատրոնում տրված մենահամերգը, ինչը հսկայական հաջողություն ունեցավ։ Լոնդոնում, Փարիզում, Լիոնում, որտեղ անցկացվում էին հոբելյանական տոնակատարություններ՝ ի հիշատակ Պեդրո Կալդերոնի, Տառեգայի համերգներից հետո երաժշտական քննադատները նրան անվանեցին «Կիթառի Սարասատե»։

1882 թվականին՝ ամուսնությունից հետո, Տառեգան հաստատվում է Բարսելոնայում, որտեղ զբաղվում էր մանկավարժական, համերգային և կոմպոզիտորական գործունեությամբ:Նրա երգացանկում ներառված էին ինչպես իր ինքնատիպ կոմպոզիցիաները, այնպես էլ Մենդելսոնի, Գյոթչալքի, Թալբերգի և այլ կոմպոզիտորների երաժշտական գործիքավորումները:Բարսելոնայում ձևավորվեցին Տառեգայի ստեղծագործական համագործակցությունները Էնրիկե Գրանադոսի և Իսահակ Ալբենիզի հետ։ Տառեգան նրանց շատ ստեղծագործություններ առաջին անգամ գործիքավորեց կիթառի համար։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կիթառահարը բազմաթիվ համերգներ տվեց Իսպանիայում, բայց 1906 թվականին, կաթված ստանալով, նա սկսեց տառապել մարմնի աջ կեսի թուլացումից, և չնայած այն բանին, որ նա վերադարձավ համերգային գործունեության, այնուամենայնիվ նրան այդպես էլ չհաջողվեց լիովին կազդուրվել։ Տառեգան մահացել է 1909 թվականին Բարսելոնայում, թաղված է Կաստելյոն դը լա Պլանա քաղաքում[5]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառեգան 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի կիթառահարների և կիթառի մեծագույն երգահաններից մեկն է։ Նրան են պատկանում 78 հեղինակային գործեր և կիթառի շուրջ 120 կոմպոզիցիաներ, որոնցից ամենահայտնիներն են ՝ «Memories of the Alhambra», «Moorish Dance», «Arabian Capriccio», «Variations on the Aragonese Jota Theme», մազուրկաներ, նախերգանքներ, էտյուդներ և այլն։ Նրա ուսանողների և հետևորդների թվում են Միգել Լյոբեթը, Էմիլիո Պուհոլը, Դանիել Ֆորտեն և այլ հայտնի կիթառահարներ։ Տառեգայի վարպետությունը բարձր գնահատեց Անդրես Սեգովիան, որը հաճախ էր կատարում նրա կոմպոզիցիաները և իր աշխատանքում կիրառում էր նրա մանկավարժական մեթոդները։ Հենց Տառեգայի ստեղծագործությունից է, որ Nokia- ն իր «կորպորատիվ» մեղեդին վերցրեց բջջային հեռախոսազանգի համար[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 varios autores Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Francisco Tárrega (1852—1909) — Find A Grave Memorial
  6. Tony Skinner, Raymond Burley Classical Guitar Playing: Grade Seven (LCM). — Registry Publications Ltd, 2002. — С. 10. — ISBN 189846667X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո Տառեգա» հոդվածին։