Jump to content

Ֆոգու (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոգու
Տեսակկղզի
Երկիր Կաբո Վերդե
Վարչատարածքային միավորSão Filipe?, Santa Catarina do Fogo? և Mosteiros?
ՎայրԱտլանտյան օվկիանոս
Մասն էSotavento Islands?
Երկարություն26,1 կմ
Լայնություն26,2 կմ
Մակերես476
Ամենաբարձր կետըՖոգու (հրաբուխ)
Քարտեզ
Քարտեզ

Ֆոգու (պորտ.՝ Fogo, «կրակ, բոց, հրդեհ»), Կաբո Վերդեի կազմի մեջ մտնող կղզի, որի վրա տեղակայված է Ֆոգու հրաբուխը։ Կղզու մակերեսը` 476 կմ² է, բնակչությունը՝ 37 071 մարդ։

Ֆոգու կղզու արբանյակային պատկերը բնական գույներով
Ֆոգու` կզղի-հրաբուխ
Սինթեզված եռաչափ պատկեր

Կղզին հայտնաբերվել է պորտուգալացու կողմից 1460 թվականին. դրա նախնական անվանումը Սան Ֆիլիպե (պորտ.՝ São Filipe) պահպանվել է հիմնական քաղաքից այն կողմ։ Այն վերանվանվել է որպես Ֆոգու 1675 կամ 1680 թվականի հզոր ժայթքումից հետո, որը տեղի էր ունեցել նրա հարևան տարածքում։ Այդ ժամանակ բնակչության մեծ մասը բնակություն հաստատեց հարևան Բրավա կղզում։

Ֆոգուի հարևանությունը Սանտյագու կղզու (50 կմ) հետ և նրա գյուղատնտեսական ներուժը հանգեցրեց այն բանին, որ այն երկրորդը բնակեցվեց կղզեխմբի բոլոր կղզիների մեջ։ Հայտնաբերումից 100 տարի անց կղզում տանջվում էին ավելի քան 2000 ստրուկներ, աճեցնելով և մշակելով բամբակ։ Այս նյութը «մանր դրամ» էր աֆրիկյան շուկաներից ստրուկներ գնելիս, որտեղ պորտուգալական թագը թույլ էր տալիս ստրուկներին գնել միայն տեղական հումքի դիմաց։

XVIII և XIX դարում ամերիկյան կետորսները մոտեցան Ֆոգուի և Բրավայի ափերին՝ անձնակազմը լրացնելու, և ջրի ու սննդի պաշարները համալրելու համար։ Արդյունքում՝ բավականին շատ կաբովերդեցիներ տեղափոխվեցին ԱՄՆ (հիմնականում Բոստոնի տարածք), որտեղ այժմ բնակվում է ամենաբազմաթիվ սփյուռքներից մեկը։

Ժայթքումները տեղի են ունեցել 1785, 1799, 1847, 1852 և 1857 թվականներին։ Համարյա հարյուրամյա դադարը խախտվեց 1951 թվականին. ևս մի ժայթքում տեղի է ունեցել 1995 թվականին, իսկ վերջինը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերին[1][2]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզի Քաղաքապետարան Համայնք
Ֆոգու Սան Ֆիլիպե Սան Լորենսու
Նոսսա Սենյորա դա Կոնսեյսան
Սանտա Կատարինա Սանտա Կատարինա
Մոշտեյրուշ Նոսսա Սենյորա դա Աժուդա

Տնտեսություն, տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա, ընդ որում սուրճը և գինին հանդիսանում են արտադրության հիմնական ապրանքները։ Բազմաթիվ էմիգրանտներ, ովքեր ապրել են ԱՄՆ-ում և այլ երկրներում, կղզում ապրող իրենց հեռավոր հարազատներին գումար են ուղարկում, նույնիսկ այն դեպքերում, երբ ուղարկողը և ստացողը երբեք չեն հանդիպել և փաստացի անծանոթ են։ Զբոսաշրջությունը գնալով տարածվում է։ Կղզու հիմնական տեսարժան վայր է համարվում հրաբուխը։ Նրա կալդերայում է տեղակայված փոքրիկ Շան դաշ Կալդեյրաշ գյուղը (պորտ.՝ Chã das Caldeiras, «Կալդերայի հարթավայր»)։ Այստեղ է, որ միկրոկլիման թույլ է տալիս խաղող աճեցնել գինու և ավելի թունդ ըմպելիքների, ինչպես նաև սուրճի արտադրության համար։ Պատմական տեսանկյունից հետաքրքրություն է առաջացնում նաև Սան Ֆիլիպե քաղաքը, բնակչությամբ երրորդ կետը Կաբո Վերդեում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Touristic Guide Cape Verde 2010. Touristischer Fuehrer Kap Verde.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Газета.Ру (23.11.2014). «В Кабо-Верде произошло извержение вулкана Фогу». Agence France-Presse.
  2. Reuters (23.11.2014). «Cape Verde orders evacuation after Fogo volcano erupts». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]