Ֆլորա (նկար, Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորա
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան
տարիմոտ 1517[1]
բարձրություն79 սանտիմետր
լայնություն63 սանտիմետր
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ
ժանրայլաբանություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՈւֆֆիցի
հավաքածուՈւֆֆիցի[2]
սեփականատերԼեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի[3]
https://www.wga.hu/html/t/tiziano/10/1/07flora.html կայք
Ծանոթագրություններ
 Flora (Titian) Վիքիպահեստում

«Ֆլորա » (իտալ.՝ La Flora), իտալացի նկարիչ, ուշ վերածննդի կարկառուն ներկայացուցիչ Տիցիանի վրձնին պատկանող նկար: Նկարիչն այս կտավը ստեղծել է 1510 թվականին: Ներկա պահին «Ֆլորա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանը «Ֆլորա» կտավը ստեղծել է 1510 թվականին: Այս նկարը բազմիցս վերարտադրվել է 16-րդ դարի օֆորտներում: Ավելի ուշ նկարը պատկանել է անհայտ անձանց, ովքեր Բրյուսելից և Վիեննայից էին[4]: 17-րդ դարում «Ֆլորան» վաճառվել է Ամստերդամում Իսպանիայի դեսպանի կողմից Լեոպոլդ Վիլհելմ Ավտրացի էրցհերցոգին: Դրանից հետո, ավելի ուշ, նկարը համալրում է Արվեստի պատմության թանգարանի (Վիեննա) հավաքածուն[5]: Հետագայում, 1793 թվականին, Ուֆֆիցի թանգարանը կատարում է որոշ նկարների փոխանակում և այդօրվանից ցայսօր «Ֆլորա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում:

18-րդ դարում նկարը սխալմամբ վերագրվում էր Ջակոմո Պալմա Ավագի վրձնին:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆլորա» դիմանկարում պատկերված է իդեալականացված գեղեցկուհի կնոջ կերպար, որը բնորոշ է վենետիկյան դպրոցին և հատկապես Ջորջոնեին ու իր Լաուրային: Սակայն այս կտավում երիտասարդ Տիցիանի մոտ արդենձևավորվում էր սեփական ոճը: Ի տարբերություն Ջորջոնեի «սիմվոլիկ» հերոսուհիների, «Ֆլորան» երկրային է, բնական, ոսկեծամիկ, որը փայլում է ակնառու գեղեցկությամբ և առողջությամբ: Նկարում աղջիկը ձախ ձեռքով բռնել է բաց վարդագույն պատմուճանը: Աջ ձեռքում Ֆլորան բռնել է գարնանային ծաղիկներով ծաղկեփունջ, որոնց մեջ երևում են մասրենու ծաղիկ, մանուշակ և հասմիկ:

Նկարում պատկերված կինը Վիոլանտան է՝ Տիցիանի սիրուհին ու բնատիպարուհին է: Նա հանդես է գալիս Տիցիանի մի շարք կտավներում: Դրանցից են՝ «Կինը հայելու առաջ», «Սնափառություն», «Սալոմե» և «Վիոլանտա»: Քննարկումները մինչև օրս էլ շարունակվուն են Ֆլորայի անվան շուրջ: Մի մասը փաստում է, որ նա ուղղակի կուրտիզանուհի է, իսկ մյուս մասը գտնում է, որ այն ամուսնական սիրո խորհրդանիշն է, քանի որ կնոջ հագին ճերմակաթույր դասական ներքնաշապիկ է: Ինչպես նաև Ֆլորան կարող է խորհրդանշել անարատության և հեշտասիրութան հարմոնիա, քանի որ կնոջ մի կուրծքը գրեթե բաց է, իսկ երկրորդը ողջախոհությամբ փակված է: Նկարի Ֆլորայի փոխադարձ կապը հռոմեական գարնան և ծաղկունքի աստվածուհու՝ Ֆլորայի հետ ավելի ուշ շրջանում շրջանառվեց՝ հիմք ընդունելով ձեռքի ծաղկեփունջը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Valcanover Francesco (1969)։ L'opera completa di Tiziano (Italian)։ Milan: Rizzoli 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.uffizi.it/en/artworks/titian-flora
  2. 1890 Florentine inventory — 1890.
  3. http://www.polomuseale.firenze.it/inv1890/scheda.asp?position=1&ninv=1462
  4. Zuffi Stefano (2008)։ Tiziano։ Milan: Mondadori Arte։ ISBN 978-88-370-6436-5 
  5. Cecilia Gibellini, ed. (2003)։ Tiziano։ Milan: Rizzoli 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]