Ֆիզիկան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամյանը աշխատանքի պահին
«Բառգիրք հայկազեան լեզուի» գրքի հեղինակը՝ Մխիթար Սեբաստացին

17-րդ դարի բնագիտական հեղափոխության արդյունքում ձևավորված ֆիզիկան բավական արագ արձագանք է գտել նաև հայ իրականության մեջ։ Այդ մասին է վկայում 1749 թվականին Վենետիկում լույս տեսած Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքի «Աստղալից երկինք» ներդիր-քարտեզի հարուստ բովանդակութունը։ Մխիթարյան միաբանությունում (Սբ Ղազար կղզի) տեղակայված 17 սմ տրամագծով աստղադիտակով կատարած դիտումների ու հետազոտությունների (Խորեն Սինանյան և ուրիշներ) արդյունքները և բնագիտական այլ նյութեր 1843 թվականից հրապարակվել են «Բազմավեպ» հանդեսի էջերում։ 1836 թվականին Վենետիկում հիմնադրված Մուրատ-Ռափայելյան վարժարանում Մանուել Քաջունու ջանքերով ստեղծվել է ֆիզիկայի լաբորատորիա, կազմվել են դասագրքեր, հրատարակվել է նրա տեսական և փորձարարական ֆիզիկայի (բնաբանություն) եռահատոր դասընթացը։ 1920-ական թվականների վերջին այդ ամսագրում տպագրվել են նաև Ալբերտ Էյնշտեյնի հոդվածներից երկուսը՝ հեղինակի համաձայնությամբ։ Հայաստանում ֆիզիկայի հետագա զարգացմանը նպաստել է ԵՊՀ-ի հիմնադրումը, որտեղ ստեղծվել է տեխնիկական ֆակուլտետ, և ուսուցանվել են ֆիզմաթ ու տեխնիկական առարկաներ։ Առաջին դասախոսներից էին Ռուսաստանի և Եվրոպայի համալսարանների շրջանավարտներ Ալեքսանդր Հակոբյանը, Հարություն Անժուրը, Հովհաննես Նավակատիկյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Արշակ Տոնյանը և ուրիշներ։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց կատարվել են նաև գիտական հետազոտությունների առաջին փորձերը։ 1925 թվականից, շուրջ մեկ տարի, ԵՊՀ-ում աշխատել է գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը, որն անգլիացի Ջոն Բերդից 3 տարի առաջ ստեղծել էր գունավոր հեռուստատեսության օպտիկամեխանիկական յուրօրինակ համակարգ։

Ֆիզիկայի ներմուծումը համալսարաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ-ում ֆիզիկայի զարգացմանը նոր թափ է հաղորդել ֆիզմաթ ֆակուլտետներրի հիմնադրումը ԵՊՀ-ում (1933) և Մանկավարժական ինստիտուտում (1934)։ Կապեր են հաստատվել ԽՍՀՄ գիտական կենտրոնների հետ, պատրաստվել են սեփական գիտամանկավարժական կադրեր՝ Հովհաննես Աթոյան, Արշալույս Դադայան, Նորայր Քոչարյան, Գարեգին Պետրոսյան և ուրիշներ։ Գիտական կադրեր պատրաստվել են նաև ԽՍՀՄ խոշոր գիտական կենտրոններում՝ ասպիրանտուրայի միջոցով։ 1943 թվականին ՀԽՍՀ ԳԱ կազմում հիմնադրվել է ֆիգմաթեմատիկական ինստիտուտը՝ Արտեմ Ալիխանյանի գլխավորությամբ, որն իր եղբոր՝ Աբրահամ Ալիխանովի հետ Մոսկվայից տեղափոխվել էր Երևան՝ տիեզերական ճառագայթների (Տճ) ֆիզիկայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար։ Այդ տարիներին ԵՊՀ-ում ստեղծվել է միջուկային ֆիզիկայի ամբիոն (վարիչ՝ Ա. Ալիխանով)։ 1946 թվականին Ա. Ալիխանյանի նախաձեռնությամբ ֆիզմաթ ինստիտուտից առանձնացել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի ինստիտուտը (հիմնադիր-տնօրեն՝ Ա. Ալիխանյան, 1962 թվականից՝ ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, 2011 թվականից՝ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա-հիմնադրամ)։

Միքայել Տեր-Միքայելյան

1940-ական թվականների վերջին Արագած լեռան լանջին արդեն մշտապես գործում էր ֆիզիկայի ինստիտուտի բարձունքային կայանը, որտեղ Տճ-ի բնագավառում կատարված հետազոտությունները ճանաչում են բերել ինստիտուտի երիտասարդ կոլեկտիվին։ Տճ-ի ֆիզիկայի հետազոտությունները 1950-ական թվականներին զգալիորեն խթանել են տեսական մտքի զարգացումը հանրապետությունում։ 1951 թվականին ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետում բացվել է տեսական ֆիզիկայի ամբիոն։ ԳԱ-ում և ԵՊՀ-ում գիտակազմակերպչական աշխատանքներ են կատարվել ֆիզիկայի մի քանի ուղղությունների՝ պինդ մարմնի ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, արագացուցիչների ֆիզիկայի զարգացման նպատակով։ 1959 թվականին ԵՊՀ-ում ստեղծվել է ֆիզիկայի ֆակուլտետ՝ տեսական ֆիզիկայի, ընդհանուր ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, ռադիոֆիզիկայի և էլեկտրականության ու նյութի կառույցի (հետագայում՝ պինդ մարմնի ֆիզիկա) ամբիոններով։ 1960 թվականից տարրական մասնիկների և բարձր էներգիաների ֆիզիկային զուգընթաց Մանուել Քաջունի (1823-1903) Հարություն Անժուր (Չեբոտարյան) (1885-1958) Հայաստանում առաջացել են հետազոտությունների նոր ուղղություններ, ստեղծվել նոր հիմնարկներ. 1960 թվականին հիմնադրվել է ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը (ՌՖԷԻ, հիմնադիր-տնօրեն՝ Էմիլ Միրզաբեկյան), Կենտրոնական ԳՀ ֆիզիկատեխնիկական լաբորատորիան (ԿԳՀՖՏԼ)՝ Նորայր Քոչարյանի գլխավորությամբ։ Վերջինիս հիման վրա 1967 թվականին կազմակերպվել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (հիմնադիր-տնօրեն՝ Միքայել Տեր-Միքայելյան1978 թվականին ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի (ՃՖՊԼ) հիման վրա ԵՊՀ-ում կազմակերպվել է Հայաստանում առաջին բուհական ինստիտուտը՝ ԵՊՀ Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ԳՀհ-ն (ԿՄՖԳՀհ, հիմնադիր-տնօրեն՝ Վիլիկ Հարությունյան), որը հետագայում վերակազմավորվել է «ԼՏ-Պիրկալ» և «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ների։

1980 թվականին ստեղծվել է ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների բաժինը, որը 1984 թվականին դարձել է ինքնուրույն ինստիտուտ (հիմնադիր-տնօրեն՝ Ալպիկ Մկրտչյան)։ Հայաստանի գիտական կյանքում կարևոր իրադարձություն էր 1967 թվականին ԵՖհ-ում 6 ԳԷՎ էներգիայով էլեկտրոնային արագացուցչի գործարկումը։ Այդ տարիներին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նաև բուհական համակարգում. ԵՊՀ-ում բացվել են միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկայի (1961), օպտիկայի (1964), մոլեկուլային ֆիզիկայի և կենսաֆիզիկայի (1967), բյուրեղների աճի և քվանտային էլեկտրոնիկայի (1971) ամբիոնները։ 1975 թվականին կազմակերպվել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որի կազմում գործում են կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի (1965), ալիքային շարժընթացների տեսության և ֆիզիկայի (1975), քվանտային ռադիոֆիզիկայի և գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի (1984) ամբիոնները։ Ստեղծվել են կիսահաղորդչային նյութերի (1959), ճառագայթային ֆիզիկայի (1962, ճֆՊԼ), պինդ մարմնի ֆիզիկայի (1964) պրոբլեմային լաբորատորիաները, իսկ 1976 թվականին ՃՖՊԼ-ին կից ստեղծվել է ՀԿԲ։

Հաշվի առնելով ֆիզիկայի կիրառական թեքումով մասնագետների պահանջարկը՝ 2002 թվականին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում ստեղծվել է ֆիզտեխնիկական ֆակուլտետըը։ ՀՀ-ում հրատարակվում են «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Ֆիզիկա» (1967 թվականից, ռուսերեն և անգլերեն թարգմանությունները լույս է ընծայում «Շպրինգեր» հրատարակչությունը), «Աստղաֆիզիկա» (ռուսերեն և անգլերեն) և «Հայաստանի ֆիզիկա» (անգլերեն) էլեկտրոնային ամսագրերը։ Գործում են 3 մասնագիտական խորհուրդներ, որոնք ֆիզմաթ գիտությունների գծով գիտական աստիճաններ են շնորհում աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն, տեսական ֆիզիկա, ռադիոֆիզիկա, օպտիկա, կոնդենսացված վիճակի ֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա, լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա, լազերային ֆիզիկա մասնագիտություններով։ Տիեզերական ճառագայթների (Տճ) ֆիզիկա Հայաստանում Տճ-ի ուսումնասիրություններ սկսվել են 1942 թվականին, երբ Աբրահամ Ալիխանովի, Արտեմ Ալիխանյանի և Նորայր Քոչարյանի ղեկավարությամբ չափվել են Տճ-ի ինտենսիվությունը ծովի մակերևույթից 3250 և 1960 մ բարձրությունների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։