Ալեքսանդր Հակոբյան (մեխանիկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հակոբյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 25 1890 (հունվարի 6 1891)[1][2] Ալեքսանդրապոլ[1][2] |
| Մահացել է | մայիսի 14, 1971[1][2] (80 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | մեքենագետ, համալսարանի դասախոս, քիմիկոս, երաժիշտ և դաշնակահար |
| Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] և ՀԱՊՀ |
| Գործունեության ոլորտ | ջերմադինամիկա[1], theoretical mechanics?, քիմիա[3], Քիմիական թերմոդինամիկա[3], երաժշտություն[3] և piano performance?[3] |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2][4] |
| Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1917)[1] |
| Կոչում | ակադեմիկոս[1][2] |
| Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն[3] և ռուսերեն[3] |
| Պարգևներ | |
Ալեքսանդր Արշակի Հակոբյան (դեկտեմբերի 25 1890 (հունվարի 6 1891)[1][2], Ալեքսանդրապոլ[1][2] - մայիսի 14, 1971[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), մեխանիկոս։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1917)։ 1920-1930 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. 1928-1929 թվականներին՝ տեխնիկական ֆակուլտետի դեկան։ Հիմնադրման օրից աշխատել է ԵՊԻ-ում, կազմակերպել և գլխավորել է տեսական մեխանիկայի (1930-1939), թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի (1939-1954), գլխավորել ֆիզիկայի (1954-1957) ամբիոնները։
Աշխատանքները վերաբերում են դասական և կիրառական մեխանիկայի տարբեր հարցերին։ Ուսումնասիրել է հեղուկից և ցանկացած թվով գազերից բաղկացած խառնուրդների թերմոդինամիկական հատկությունները՝ հաշվի առնելով նրանցում քիմիական ռեակցիաների և մակակլանման հնարավորությունը։ Հիմնավորել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը՝ ջերմաստիճանի ցանկացած նշանի դեպքում։ Հակոբյանը ԽՍՀՄ-ում առաջիններից է վեկտորական հաշվի օգնությամբ շարադրել տեսական մեխանիկայի դասընթացը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիզիկա։ Դասախոսություններ կարդացված Երևանի ժող. համալսարանում 1922 թվականին, Եևան, Պետհրատ, 1922։
- Կլասիկ թերմոդինամիկը և քիմիական կոնստանտը։ Երևան, Ա. հ., 1925։
- Տեսական մեխանիկա։ Երևան, Հայպետհրատ, 1941։
- Տեսական մեխանիկա, մաս 1-2, Երևան, 1941-1964։
- Թերմոդինամիկա, Երևան, 1952։
- Химическая термодинамика։ Учебное пособие / А. А. Акопян, Москва, Высшая школа, 1963[6].
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ալեքսանդր_Հակոբյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հակոբյան (մեխանիկ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 70)։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Հունվարի 6 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային մեխանիկներ
- Հայ քիմիկոսներ
- Խորհրդային քիմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Հայ մեխանիկոսներ
- Հայ ակադեմիկոսներ
- ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Հայ մեքենագետներ