Ֆերնանդո Գագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆերնանդո Գագո
Fernando Gago 2010 Athletic Bilbao.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆերնանդո Ռուբեն Գագո
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1986({{padleft:1986|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:10|2|0}}) (31 տարեկան)
Ծննդավայր , Արգենտինա Արգենտինա
Հասակ 1.77 սմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007
2007-2012
2011—2012
2012—2013
2013
2013-ներկա
Բոկա Խունիորս
Ռեալ Մադրիդ
  Ռոմա
Վալենսիա ՖԱ
  Վելես Սարսֆիլդ
Բոկա Խունիորս
69 (1)
92 (1)
32 (1)
12 (0)
4 (0)
41 (0)
Ազգային հավաքական
2007-ներկա Արգենտինա Արգենտինա 30 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15:21, Մայիսի 16, 2010 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15:21, Ապրիլի 11, 2012 (UTC)

Ֆեռնանդո Ռուբեն Գագո (իսպ.՝ Fernando Rubén Gago, ապրիլի 10, 1986({{padleft:1986|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:10|2|0}}), Սյուսասելա, Tres de Febrero Partido, Բուենոս Այրես, Արգենտինա)  - արգենտինացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս «Ռոմայում» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագոն, որը պատանեկան տարիքում տեղափոխվեց «Բոկա Խունիորս» ակումբի երիտասարդական թիմ, հիմնական կազմում առաջին անգամ խաղացել է 2004 թվականի դեկտեմբերի 5-ին «Կիլմենսոմի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-0՝ «Խունիոսի» օգտին: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արագ դարձավ ակումբի հիմնական կիսապաշտպաներից մեկը, և նրան սկսեցին համեմատել Ֆերնանդո Ռեդոնդոյի հետ: Նրա վստահ խաղը սկսեց հետաքրքրել այնպիսի իսպանական ակումբների, ինչպիսիք էին «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»:

2006 թվականի նոյեմբերի 15-ին «Ռեալ Մադրիդի» նախագահ Ռամոն Կալդերոնը հավանություն է տալիս Գագոյին ու նրա հայրենակից Գոնսալո Իգուաինին։ Գագոն «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագիր է ստորագրել 2006 թվականի դեկտեմբերի 19-ին, տրանսֆերի գումարը կազմում էր 20 400 000 եվրո:

Գագոյի դեբրյուտը «Ռեալի» կազմում տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 7-ին իսպանական «Դեպորտիվոյի» դեմ, որում «Ռեալը» հաղթեց 2-0 հաշվով: Խաղադաշտում խաղի ժամանակ նրանց արած մի շարք սխալներից հետո Գագոյին իր առաջին խաղում փոխարինում է Ռոնալդոն: Մեկ շաբաթ անց հաջորդ՝ «Սարագոսայի» դեմ խաղում Գագոն հաստատեց իր կարևորությունը խաղադաշտում: Նրա խաղը անհարմարություն էր հասցնում մրցակիցներին, նա խաղադաշտում ցուցադրում էր հրաշալի հնարքներ և սրում է իր թիմի գրոհները: «Ռեալը» հաղթում է «Սարագոսային» 1-0 հաշվով Ռուդ վան Նիստելռոյի գոլի շնորհիվ:

2007 թվականի մայիսի 20-ին «Ռեկրեատիվոյի» դեմ խաղում 2-2 հաշվի ժամանակ «Ռեալն» առաջ անցավ հաշվի մեջ Ռոբերտո Կառլոսին Գագոյի գոլային փոխանցման շնորհիվ և ի վերջո հաղթեց 3-2 հաշվով, ինչն էլ նրանց թույլ տվեց միավորներով հասնել «Բարսելոնային» ու հաղթել մրցաշրջանը:

2011 թվականի օգոստոսի 31-ին Գագոն մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվեց իտալական «Ռոմա»: Մրցաշրջանի ավարտին Գագոն հայտարարեց որ ուզում է մնալ «Ռոմայում»[1]:

2012 թվականի հուլիսի 19-ին կիսապաշպանը պայմանագիր է կնքում «Վալենսիայի» հետ մինչև 2016 թվականի հունիսի 30[2][3][4]:

2013 թվականի հունվարի 31-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է «Վելես Սարսֆիլդ» ակումբ մինչև 2012/2013 մրցաշրջանի ավարտը[5][6][7]:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագոն Պեկինի օլիմպիական խաղերում Արգենտինայի հավաքականի հետ դարձել է չեմպիոն: Մշտապես կանչվում է երկրի ազգային հիմնական հավաքական:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոկա Խունիոս
  • Արգենտինայի չեմպիոն (2). Ապերտուրա 2005, Կլաուսուրա 2006
  • Հարավամերիկյան գավաթ (1). 2005
  • Հարավային Ամերիկայի Ռեկոպա (2). 2005, 2006
Ռեալ Մադրիդ
Արգենտինայի հավաքական
  • Երիտասարդական թիմերի աշխարհի չեմպիոն (1). 2005
  • Օլիմպիական չեմպիոն (1). 2008

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 27-ին Ֆերնանդոն ամուսնացել է թենիսիստուհի Խիսելե Դուլկոյի հետ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AS Rom holt Gago aus Madrid» (գերմաներեն)։ 31.08.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-17-ին։ Վերցված է 1 September 2011 
  2. «Preacuerdo entre el VCF, Gago y el Real Madrid» (իսպաներեն)։ Sitio oficial del Valencia CF։ 19.07.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 22 February 2013 
  3. «Comunicado oficial» (իսպաներեն)։ Sitio oficial del Real Madrid CF։ 20.07.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 22 February 2013 
  4. «Valencia verpflichtet Gago» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 20.07.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 22 February 2013 
  5. «Comunicado oficial» (իսպաներեն)։ Sitio oficial del Valencia CF։ 31.01.2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 22 February 2013 
  6. «Gago es de Vélez» (իսպաներեն)։ Sitio oficial del Club Atlético Vélez Sarsfield։ 31.01.2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 22 February 2013 
  7. «Valencia verleiht Gago» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 31.01.2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 22 February 2013 
  8. «Дулко вышла замуж»։ Sports.ru։ 28.07.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-17-ին։ Վերցված է 1 September 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]