Jump to content

Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ
 
Մասնագիտություն՝ միապետ, քաղաքական գործիչ, պետական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր ապրիլի 14, 1905(1905-04-14)[1]
Ծննդավայր Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա[2]
Վախճանի օր մարտի 25, 1975(1975-03-25)[3][4][5][…] (69 տարեկան)
Վախճանի վայր Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
Թաղված Al Oud cemetery
Դինաստիա սաուդցիներ
Քաղաքացիություն  Սաուդյան Արաբիա
Հայր Աբդուլ Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ
Մայր Տուրֆա բինտ Աբդուլահ Ալ աշ-Շեյխ
Ամուսին Iffat Al-Thunayan?
Զավակներ Mohammed bin Faisal Al Saud?, Lolowah bint Faisal Al Saud?, Turki bin Faisal Al Saud?, Abdullah bin Faisal Al Saud?, Khalid bin Faisal Al Saud?, Սաուդ իբն Ֆեյսալ Ալ Սաուդ, Haifa bint Faisal?, Sara bint Faisal Al Saud? և Saad bin Faisal Al Saud?
 
Պարգևներ

Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ իբն Աբդ ալ-Ռահման ալ-Սաուդ (արաբ․՝ فيصل بن عبد العزيز بن عبد الرحمن آل سعود‎‎, ապրիլի 14, 1905(1905-04-14)[1], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա[2] - մարտի 25, 1975(1975-03-25)[3][4][5][…], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա), 1964-1975 թվականներին՝ Սաուդյան Արաբիայի 3-րդ թագավորը։ Թագավոր Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի երրորդ որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեյսալը երիտասարդ տարիքում, 1919 թվական

Ծնվել է 1906 թվականի ապրիլի 14-ին ալ-Ռիադում։ Թագավոր Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդի երրորդ որդին է[6]։ 1925 թվականին նրա հրամանատարությամբ սաուդյան զորքերը վերահսկողություն են հաստատել Հիջազի վրա։

Որպես արտաքին գործերի նախարար և կրոնպրինց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակիմովը ուղեկցում է Սաուդյան Արաբիայի ապագա թագավոր Ֆեյսալին։ Մոսկվա, 1932 թվական

1932 թվականին Սաուդյան Արաբիայի միացյալ թագավորության ստեղծումից հետո Ֆեյսալը նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Որոշ ժամանակով ՄԱԿ-ում եղել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը։ 1930-ական թվականներին հոր պատվերով եղել է Մոսկվայում և Լենինգրադում[7]։

Հոր մահից հետո՝ 1953 թվականին, Ֆեյսալն իր եղբոր՝ Սաուդի հետ հակամարտության մեջ է մտել գահին տիրանալու նպատակով։ Իր եղբայրներ Ֆահդի և Սուլթանի աջակցության շնորհիվ Ֆեյսալը 1964 թվականին գահ է բարձրացել, իսկ նրա եղբայր Սաուդը աքսորվել է Ժնև[8]։

Որպես Սաուդյան Արաբիայի թագավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագավոր Ֆեյսալը Ալ-Ակսա մզկիթում, Երուսաղեմ, 1966 թվական

Դառնալով թագավոր, Ֆեյսալը չի շարժվել իր եղբոր արտաքին քաղաքական ուղղությամբ։ 1966 թվականին նա դադարեցրել է Պաղեստինի ազատության կազմակերպության ֆինանսավորումը[9]։ 1967 թվականին կայացած Վեցօրյա պատերազմի ժամանակ Ֆեյսալն աջակցել է արաբական երկրներին[10]։ Ֆեյսալի կառավարության օրոք Պարսից ծոցի արաբական երկրները անկախություն են ձեռք բերել։ 1971 թվականին սուլթան Քաբուսի՝ ալ-Ռիադ այցից հետո Սաուդյան Արաբիայի և Օմանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել[11]։ Չնայած դրան Ֆեյսալը Դոֆարյան շարժումը ճնշելու նպատակով Քաբուսին օգնություն չի ցուցաբերել[12]։ Թագավորը փորձեր է ձեռնարկել Սաուդյան Արաբիային մուսուլմանական աշխարհի առաջատար դարձնելու համար։ 1970 թվականին Ջիդայում մուսուլմանական երկրների միջև տեղի է ունեցել առաջին Կոնֆերանսը (արտաքին գործերի նախարարների մակարդակով)[13]։ Իր կառավարման տարիներին Ֆեյսալը ֆինանսական օգնություններ է ցուցաբերել այլ երկրներին (ընդ որում ոչ միայն մուսուլմանական, այլ նաև Լատինական Ամերիկայի երկրներին և Հարավային Կորեային)։ 1974 թվականի դրությամբ այլ երկրներին ցուցաբերած ֆինանսական օգնությունը կազմել է 2,2 միլիարդ դոլար[14]։

Ֆեյսալը 1971 թվականին

Իսրայելի՝ արաբական երկրների հետ տեղի ունեցած պատերազմից հետո Սաուդյան Արաբիայի հարաբերությունները Արևմտյան երկրների՝ հատկապես ԱՄՆ-ի հետ «սառել» են։ 1973 թվականի հոկտեմբերի 17-ին Իսրայելին՝ արևմտյան երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով Ֆեյսալը սաուդյան նավթի գինը բարձրացնելով 4 անգամ այն հանել է միջազգային շուկայից։

Տնտեսական քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյսալի կարավության տարիները նշանավորվել է նավթաարդյունահանման ահռելի աճով։ Եթե 1966 թվականին Թագավորությունում արդյունահանվել է 119,5 միլիոն տոննա նավթ, ապա 1973 թվականին արդեն 375,5 միլիոն[15]։ Նավթի գների աճը աննախադեպ հարստություն է բերել թագավորությանը, ինչը հնարավորություն է ընձեռել երկրում իրականացնել մի շարք հիմնարար բարեփոխումներ և կառուցել նոր ենթակառուցվածքներ: 1972 թվականին թագավորությունը Saudi Aramco ընկերության կողմից ստացացած զեղչը կազմել է 25%, իսկ 1974 թվականի հունիսին այն կազմել է արդեն 60%[16]։

1970-ական թվականներին սաուդյան արդյունաբերության բարելավմանը ուղղված քաղաքականություն է վարել։ 1970 թվականին թագավորական հրամանագրի համաձայն չեղարկվել են ապրանքների և արդյունաբերական պահանջների համար ներկրվող նյութերի տուրքերը[17]։ 1973 թվականի մայիսի 12-ի հրամանագրի համաձայն Ֆեյսալը չեղարկել է նաև արդյունաբերական մի շարք ապրանքների ինչպես նաև մունիցիպալ ծառայությունների ապրանքների տուրքերը։ 1970 թվականի հրամանագրի համաձայն չեղարկվել է Սաուդյան Արաբիա ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների տուրքերը[17]։ Բացի այդ Ֆեյսալի օրոք ընդունվել է տնտեսության հնգամյա պլանավորմումը[18]։

Կանայք և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորի կանանցից մեկը եղել է Իֆատ աս-Սունայանը (1916—2000), որը հայտնի է եղել կրթության ոլորտում կատարած բարեփոխումների, այդ թվում և կանանց համար։ 9 երեխաների մայր է եղել[19]։ Ֆեյսալը ունեցել է 8 որդի և 10 դուստր[20]։

Նրա ավագ որդին՝ Աբդալլան զբաղեցրել է առողջապահության (1923—2007) և ներքին գործերի նախարարների (1949—1950) ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախգահի (1956—1971) պաշտոնները։ Ավելի ուշ լքել է քաղաքականությունը և զբաղվել է բիզնեսով։

Երկորդ որդին՝ արքայազն Մուհամեդը աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում և եղել է խոշոր բիզնեսմեն և ներդրող, մի շարք երկրներում Իսլամական բանկեր է հիմնել[21]։ Երրորդ որդին՝ արքայազն Սաուդը 1975-2015 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Չորրորդ որդին՝ արքայազն Խալիդը զբաղեցրել է Ասիր (1971—2007) և Մեքքա նահանգի (2007—2013 և 2015-ից մինչև ներկա ժամանակներ) նահանգապետերի պաշտոնները։ 2013-2015 թվականներին զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը։ Հինգերորդ որդին՝ արքայազն Սաադը աշխատել է պետական ծառայությունում իսկ հետո մարդասեր։

Նրա մյուս որդիներ՝ արքայազն Աբդուլ-Ռահմանը և արքայազն Բանդարը բարձր պետական պաշտոններ չեն զբաղեցրել փոխարենը ռազմական սպաներ են եղել։ Աբդուլ-Ռահմանը թողնելով ծառայությունը բիզնեսմեն է դարձել, իսկ Բանդարը օդաչու։ Որդիներից ամենաերիտասարդը՝ արքայազն Տուրկին 1979 թվականին զբաղեցրել է սաուդյան հետախուզության ղերկավարի պաշտոնը։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից 10 օր առաջ անսպասելիորեն պաշտոնազրկվել է[22][23][24]։ Դրանից հետո Միացյալ թագավորությունում և ԱՄՆ-ում զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի դեսպանների պաշտոնները[25]։

1975 թվականի մարտի 25-ին Ֆեյսալը սպանվել է իր զարմիկի՝ արքայազն Ֆեյսալ իբն Մուսաիդի կողմից, որը վրեժխնդիր է եղել սեկուլյարիզացիայի և հեռուստատեսության դեմ միտինգների ժամանակ ոստիկանական ուժերի կողմից սպանված իր եղբոր՝ Խալիդ բին Մուսայիդի համար[26]։ Մահափորձը տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն ժամանակ։ Ֆեյսալի զարմիկը քուվեյթական պատվիրակության հետ նույնպես այդտեղ են գտնվել։ Ֆեյսալը ճանաչելով իր զարմիկին իր մոտ է կանչել, իսկ վերջինս գրկախառնության ժամանակ հանել է ատրճանակը և երեք անգամ կրակել է նրան։ Թագավորի զարմիկը թիկնապահների կողմից դաժան ծեծի է ենթարկվել։ Թագավորը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել[27]։

Ֆեյսալին հաջորդել է նրա արյունակից եղբայր Խալիդը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://artsandculture.google.com/entity/wp/m01dfc0
  2. 2,0 2,1 2,2 https://afroasian.mediaplaygrounds.co.uk/
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. Ас-Самак, 2014, էջ 16—17
  7. Наследный принц Саудовской Аравии — почётный доктор МГИМО Արխիվացված 2013-12-11 Wayback Machine. // 5ballov.ru
  8. Alrasheed M. A History of Saudi Arabia. — Cambridge University Press, 2002. — P. 108—109.
  9. Ас-Самак, 2014, էջ 66—67
  10. Ас-Самак, 2014, էջ 69
  11. Ас-Самак, 2014, էջ 97
  12. Ас-Самак, 2014, էջ 97—98
  13. Ас-Самак, 2014, էջ 101—102
  14. Ас-Самак, 2014, էջ 108
  15. Ас-Самак, 2014, էջ 126
  16. Ас-Самак, 2014, էջ 127, 130
  17. 17,0 17,1 Ас-Самак, 2014, էջ 124
  18. Ас-Самак, 2014, էջ 146
  19. Winberg Chai Saudi Arabia: A Modern Reader. — University Press, 2005. — С. 193. — ISBN 978-0-88093-859-4
  20. «Family Tree of Faysal bin Abd al-Aziz bin Abd al-Rahman Al Saud». Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Landon Thomas Jr. (2007-08-09). «Islamic Finance and Its Critics». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին. Վերցված է 2012-07-30-ին.
  22. Henderson, Simon. «Foreign Policy: A Prince's Mysterious Disappearance». NPR. Արխիվացված է օրիգինալից 2018-11-06-ին. Վերցված է 2012-07-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Prince Turki's resume». The New York Times. 2005-08-02. Արխիվացված է օրիգինալից 2015-04-03-ին. Վերցված է 2013-02-26-ին.
  24. Joseph J. Trento Prelude to Terror: The Rogue CIA And The Legacy Of America's Private Intelligence Network. — Basic Books, 2006. — С. 238. — ISBN 978-0-7867-3881-6
  25. «Embassy official: Saudi ambassador to U.S. resigns». CNN. 2006. Արխիվացված է օրիգինալից 2007-01-11-ին. Վերցված է 2006-12-17-ին.
  26. Commins, David The Wahhabi Mission and Saudi Arabia. — 2006. — С. 110. — ISBN 1-84511-080-3
  27. «1975: Saudi's King Faisal assassinated». BBC. Արխիվացված է օրիգինալից 2019-11-26-ին. Վերցված է 2013-07-17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ» հոդվածին։