Սաուդ իբն Ֆեյսալ Ալ Սաուդ
Սաուդ իբն Ֆեյսալ Ալ Սաուդ | |
![]() | |
Կրթություն՝ | Փրինսթոնի համալսարան և Hun School of Princeton? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 2, 1940[1][2] |
Ծննդավայր | Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա |
Վախճանի օր | հուլիսի 9, 2015[3][1][2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Թաղված | Al Adl cemetery |
Դինաստիա | House of Saud? |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Ֆեյսալ իբն Աբդուլազիզ ալ-Սաուդ |
Մայր | Iffat Al-Thunayan? |
Սաուդ իբն Ֆեյսալ Ալ Սաուդ, հայտնի է որպես Սաուդ Ալ Ֆեյսալ (արաբ․՝ سعود الفيصل, հունվարի 2, 1940[1][2], Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա - հուլիսի 9, 2015[3][1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), արաբ պետական գործիչ, դիվանագետ, Սաուդյան Արաբիայի թագավորության արտաքին գործերի նախարար (1975-2015)։ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, ԱԳ նախարարի պաշտոնի ռեկորդակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1940 թվականի հունվարի 2-ին Թաիֆում[4][5]։ Եղել է Ֆեյսալ թագավորի և Իֆաթ Ալ-Թունայանի երկրորդ որդին (1916-2000)[6][7]։
Նա ուներ 4 լրիվ հարազատ եղբայրներ` արքայազն Մուհամմեդ (1937-2017), արքայազն Աբդուլ-Ռահման (1942-2014), արքայազն Բանդար (1943-2015) և արքայազն Թյուրքի (ծնված 1945 թվականին) և 4 լրիվ հարազատ քույրրեր` արքայադուստր Սառա (ծնված 1935 թվականին), արքայադուստր Լատիֆան, արքայադուստր Լուլուվան (ծնված 1948 թվականին) և արքայադուստր Հայֆան (ծնվքծ 1950 թվականին)[8][9]։
1964 կամ 1965 թվականներին ավարտել է Փրինսթոնի համալսարանը բակալավրի աստիճանով[10][11]։ Աշխատել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարությունում որպես տնտեսական խորհրդատու[10]։ 1970 թվականի փետրվարին դարձել է Petromin նավթային ընկերության պլանավորման փոխնախագահ։ Եղել է Գերագույն համակարգող կոմիտեի անդամ։ 1971 թվականին դարձել է նավթի նախարարի տեղակալ[10]։
1975 թվականի մարտին նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ 2015 թվականի ապրիլի 29-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նրան փոխարինել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել Ջուբեյրը[12]։
Նա տառապում Էր Պարկինսոնի հիվանդությամբ և մեջքի ցավից։ Վիրահատվել է Միացյալ Նահանգներում[13]։ 2012 թվականի օգոստոսին Ջիդդայում նրան աղիների վիրահատության էին ենթարկել[14][15]։
2015 թվականի հունվարին ԱՄՆ-ում իրականացրել էին ողնաշարի վիրահատություն[16]։
Մահացել է 2015 թվականի հուլիսի 9-ին, 75 տարեկան հասակում[17]։
Արքայազն Սաուդը ամուսնացած էր իր զարմիկի` Ջահար բինթ Աբդուլահի հետ և ամուսնությունից ուներ երեք որդի և երեք դուստր։ Նրա դուստրը` Հայֆա բինթ Սաուդը, ամուսնացած է արաբ առաջին տիեզերագնաց, արքայազն Սուլթան իբն Սալմանի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Former Saudi foreign minister Saud Al Faisal dies, aged 75 — 2015.
- ↑ Saudi Arabia King Fahd bin Abdulaziz. — Int'l Business Publications, 2005. — С. 94. — ISBN 978-0-7397-2740-9
- ↑ «Prince Saud bin Faisal bin Abdulaziz»։ Saud Al Faisal։ Վերցված է 2013-07-21
- ↑ «Briefing»։ The Guardian։ 1985-09-25։ Վերցված է 2012-10-13
- ↑ Winberg Chai Saudi Arabia: A Modern Reader. — University Press, 2005. — С. 193. — ISBN 978-0-88093-859-4
- ↑ Bahgat Korany; Ali E. Hillal Dessouki The Foreign Policies of Arab States: The Challenge of Globalization. — Կաղապար:Нп3, 2010. — С. 369. — ISBN 978-977-416-360-9
- ↑ «Family Tree of Iffat bint Muhammad bin Abdallah»
- ↑ 10,0 10,1 10,2 «Saudi-European Relations: Towards a Reliable Partnership»։ European Policy Centre։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2012-12-31
- ↑ Luddington Nick (1975-04-05)։ «King Faisal's eight sons»։ Jeddah: Lewiston Evening Journal։ AP։ Վերցված է 2013-02-26
- ↑ «Saudi king replaces crown prince in cabinet reshuffle»։ Al Jazeera։ 2015-04-29։ Վերցված է 2015-04-29
- ↑ Henderson Simon։ «Foreign Policy: A Prince's Mysterious Disappearance»։ NPR։ Վերցված է 2011-05-25
- ↑ Sara Anablawi (2012-08-12)։ «Saudi's foreign minister undergoes abdominal surgery»։ Arabian Business։ Վերցված է 2012-09-05
- ↑ «King Visits Prince Saud Al Faisal»։ Saudi Press Agency։ 2012-08-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է 2012-08-20
- ↑ «الديوان الملكي: نجاح عملية أجراها سعود الفيصل»։ Al Arabiya։ 2015-01-25։ Վերցված է 2015-01-25
- ↑ «Breaking: Saudi ex-Foreign Minister Saud Al Faisal dead at 75»։ Gulf News։ Reuters, AFP։ 2015-07-09։ Վերցված է 2015-07-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|