Ֆարաոհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆարաոհ
Pharaoh на фестивале Маятник Фуко в СПб (07.09.2019) (3).jpg
Ի ծնե անունԳլեբ Գալուբին
Նաև հայտնի է որպեսPharaoh
Ծնվել էհունվարի 30, 1996(1996-01-30) (25 տարեկան)
Ռուսաստան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերհիփ-հոփ
Մասնագիտություներգիչ
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
ԱնդամակցությունQ30888214?

Ֆարաոն ( իրական անունը՝ Գլեբ Գեննադեվիչ Գալուբին, ծնվ. 30 հունվար, 1996, Մոսկվա) — ռուս հիփ-հոփ-կատարող։ «Grindhouse» և «YungRussia» խմբերի նախկին մասնակից[1], այժմ «Dead Dynasty» ստեղծագործական խմբի անդամ է։

Dead Dynasty ստեղծագործական խումբը, որում ընդգրկված է Ֆարաոնը, YungRussia շարժման մասնակիցն էր, որը ստեղծվել էր Ուֆայի երաժիշտներց մեկի՝ Արտյոմ Շատոխինի կողմից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեբ Գալուբինը ծնվել է 1996 թվականի հուվարի 30-ին Մոսկվայում։ 6-13 տարեկան հասակում զբաղվել է ֆուտբոլով, հանդես է եկել "Լոկոմոտիվ", "ԲԿՄԱ" և "Դինամո" ակումբներում»[3]։ 2002-2013 թվականներին սովորել է թիվ 1409 վարժարանում։ Այնուհետև ընդունվել Է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 2017 թվականին։ Երաժշտական կարողությունները ձևավորվում են Ռամշտայն և Սնուփ Դոգ երաժշտական խմբերի ազդեցության տակ և ավելի փոքր չափով Քլիֆորդ Ժոզեֆ Հարիսի երգերի ազդեցությամբ[3]։ Ավելի ուշ՝ հարցազրույցի ժամանակ, սիրված երաժիշտներ է համարել Կուրտ Քոբեյնին, Մերիլին Մենսոնին և Քիդ Քադիին[4]։ Գլեբը առաջին ձայնագրություններն արել է իր ընկերների ստուդիայում[5]։

20142015: «Ուաջեթ», Ֆլորա և Դոլոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ Ֆարաոնը եղել է «Grindhouse» երաժշտական կոլեկտիվի կազմում[6]։ Գլեբի առաջին ձայնասկավառակը «Cadillac» երգն է, որը ձայնագրվել է իր ընկերների ստուդիայում՝ 2013 թվականի վերջին[5]։ Երաժիշտն առաջին անգամ հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2014 թվականի փետրվարին թողարկվել է «Ոչինչ չի փոխվել» երգի տեսահոլովակը»[7], իսկ հետո՝ գարնանը՝ «Ուաջեթ» միկստեյպը[6]։ Նույն թվականի օգոստոսին Գլեբը հրապարակեց նաև «Ֆլորա» անունով երկրորդ միքսթեյփը[8]։

2015 թվականի ամռանը թողարկվել է «Դոլոր» միկստեյպը։ Քննադատները, որոնց կարծիքով Ֆարաոնը և նրա նման երաժիշտները Ջասթին Բիբերի և Կուրտ Քոբեյնի խառնուրդն են, գրել են, որ երաժիշտների ստեղծագործությունները ոչինչ չարժեն, սակայն երաժշտությունն առավելագույնս արդիական է և պահանջված երիտասարդության շրջանում[9]։ Նույն տարվա աշնանը լույս է տեսել Ուֆիմի միավորման մասնակից Ֆարաոն և «i61» համատեղ միկստեյպը՝ «Զայրույթի ռեժիմ» անվանումով[10]։ Ըստ վիճակագրության «Դոլոր»-ն ընդգրկվել է 2015 թվականի լավագույն ալբոմների քսանյակում[11]։

Ժողովրդականության նոր ալիք է ձեռք բերում 2015 թվականի վերջում, երբ համացանցում ակտիվորեն սկսեցին քննարկվել «Black Siemens» և «Champagne Squirt» երգերի տեսահոլովակները։ Մինչ հոլովակը ջնջելը «Black Siemens»-ը հասցնում է մոտ 10 մլն դիտում հավաքել YouTube-ում, իսկ երգի կրկներգի գլխավոր բառերը ՝ «Սըքր-սըքր»-ը, յուրօրինակ համացանցային մեմ է դառնում և որոշակի արձագանք է գտնում սոցիալական մեդիայում[12][13]։ Ինչպես բացատրում է կոմպոզիցիայի մեջ ներդրվող իմաստն ինքը՝ Ֆարաոնը,«Սըքրը» ձայն է, որը հրատարակում էր Բրյուս Լին՝ հնարքներ անելով[2]։

2016: Ֆոսֆոր, Հրուշակեղենի ֆաբրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին թողարկվեց առաջին համանուն սինգլը «Ֆոսֆոր» նոր միքսթեյպից, ինչն էլ դարձավ միքստեյպի անոնսը։ Մայիսին թողարկվել է երկրորդ սինգլը, որը կոչվում է «Եկեք մնանք տանը»։ Նույն ամսին Գլեբը Թվիթթերի իր էջում հայտնել է, որ նոր ձայնասկավառակում կլինի 18 երգ, իսկ թողարկումը տեղի կունենա հունիսին։ Այնուամենայնիվ, հունիսին միքսթեյպը դուրս չի եկել, իսկ հուլիսի սկզբին ինքը՝ ռեփերը և «Dead Dynasty»-ի մի քանի մասնակիցներ հայտնել են տեխնիկական խնդիրների մասին, որոնց պատճառով թողարկումը ստիպված է եղել կարճ ժամանակով հետաձգվել[14]։

2016 թվականի հուլիսի 14-ին Ֆոսֆոր միկստեյպը տեղադրվել է համացանցում[15]։ Ձայնասկավառակին մասնակցել են «երիտասարդռասիայի» գործընկերները, ինչպես նաև Սկրիպտոնիտը, որի հետ Ֆարաոնն արդեն համատեղ երգ է թողարկել անցյալ տարվա վերջին[16]։

2016 թվականի աշնանը նշանակվել է «ԼՍՊ»-ի հետ համատեղ "հրուշակագործական" մինի-ալբոմի թողարկումը»՝[17] ի պաշտպանություն «Հրուշակեղենի ֆաբրիկա»-ի շրջագայության[18]։ Ավելի վաղ զուգերգն արդեն թողարկել էր այդ ալբոմի երգերից մեկը՝ «Կեքս» անվանումով[19]։

«Հրուշակագործական» մինի-ալբոմը, որը բաղկացած է 6 երգից, ազատ ներբեռնման համար հրապարակվել է 2016 թվականի սեպտեմբերի 30-ին[17]։

2017: Փինք Ֆլոյդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 8-ին կայացել է Ֆարաոնի հինգերորդ մենահամերգը՝ «Pink Phloyd» անվանումով, որում ներառվել է 14 երգ և 1 բոնուս-թրեք՝ «Պոռնոաստղի» ռեմիքսն է՝ «ԼՍՊ»-ի հետ համատեղ մինի-ալբոմով[20][21]։ Կատարողի հերթական երաժշտական թողարկման համար վոկալը տրամադրվել է ռեփ-խմբի՝ «The Chemodan»-ի կողմից[20]։

2017–ի վերջին-2018-ի սկզբին նախատեսվում էր դեբյուտային ալբոմի թողարկում ռոք երաժշտության ժանրում[22]։

2018 Ռեդռամ և Միայնակ աստղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 24-ին իր թվիթերյան էջում Ֆարաոհը հայտարարել է շրջագայության եզրափակչի մասին, որն անցկացվել է 2017 թվականի աշնանից մինչև ձմռան սկիզբը, իսկ մարտի 4-ին Գլեբը հրապարակել է քաղաքների ամբողջական ցուցակը։ Համերգները պետք է տեղի ունենան Ուկրաինայում, Շվեդիայում, Չեխիայում, Գերմանիայում, Սլովակիայում, Ավստրիայում, Մոլդովայում, Բելառուսում, Իսրայելում, Էստոնիայում և Լատվիայում։ Շրջագայության եզրափակիչ համերգը նախատեսված է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։

2018 թվականի ապրիլի 14-ին թողարկել է EP-ն «REDYUM» (Dullboy EP) անվանումով 6 երգերից բաղկացած ալբոմը։

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեարկման մակարդակ
  • 2014— «Ուաջեթ»
  • 2014— Ֆլորա
  • 2015— Դոլոր
  • 2016— «Լաքշերի» (Արտյոմ Շատոխինի հետ համատեղ)
  • 2016— Ֆոսֆոր
  • 2017— Փինք Փլոյդ
  • 2018— Ֆեներալ
Մինի ալբոմներ
  • 2015 — Փեյվոլ(Արտյոմ Շատոխինի հետ համատեղ)
  • 2015 — Ռեյջ մոդ (i61-ի հետ համատեղ)
  • 2016 — Հրուշակարան (ЛСП-ի հետ համատեղ)
  • 2018 — Ռեդրում

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 — «2002» («Ուաջեթ»)
  • 2014 — «Ոչինչ չի փոխվել» («Ուաջեթ»)
  • 2014 — «Գոտում» («Ուաջեթ»)
  • 2014 — «Աստվածները պահում են չարագործներին»
  • 2015 — «Սև Սիմենս» (սինգլ)
  • 2015 — «Կուռք» (Դոլոր)
  • 2015 — «Հեղուկ մահ» (սինգլ)
  • 2015 — «Ռասթրել» (Դոլոր)
  • 2015 — «1-800-Սիմենսիքսոն» ( i61-ի հետ համատեղ)
  • 2016 — «Ֆոսֆոր»
  • 2016 — «Եկեք մնանք տանը» (Ֆոսֆոր)
  • 2016 — «5 րոպե առաջ» (Արտյոմ Շատոխինի հետ համատեղ)
  • 2017 — «Վայրենի, օրինակ»
  • 2017 — «Չեյնսոու» (Ջիմբոյի հետ համատեղ) (սինգլ)
  • 2017 — «Глушитель» (Լիլ Մորտիի հետ համատեղ) (սինգլ)
  • 2017 — «Ես հիշում եմ, թե ինչպես ենք այրել մենք մեր նամակները» (Ֆոսֆոր)
  • 2018 — «Մեկ ամբողջություն»
  • 2018 — «Լալիպապ»
  • 2018 — «Սմարթ»
  • 2018 — «Ոչ ճանապարհին» (սինգլ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Движение Yungrussia прекращает свое существование»։ The-Flow.ru։ The-Flow.ru։ 2016-10-19 
  2. 2,0 2,1 Андрей Никитин (2015-11-23)։ «Как стать героем поколения. Pharaoh: Будьте молоды»։ «Афиша-Воздух»։ «Афиша» 
  3. 3,0 3,1 Александр Кондуков (2016-04-18)։ «Читающая нация: Pharaoh и группировка Dead Dynasty»։ Rolling Stone Russia 
  4. Юрий Дудь (2016-11-14)։ ««Нашим людям привычно за занавесом. Видят новое – пугаются и отрицают». Уйти из футбола и стать главным молодым рэпером»։ sports.ru 
  5. 5,0 5,1 Юлия Гусарова (2015-12-10)։ «Pharaoh: Я мертв и невредим — мне так будет легче»։ Сноб։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-27-ին 
  6. 6,0 6,1 Артём Котов (2014-08-26)։ «Молодые и перспективные: 11 артистов, которые изменят русский рэп»։ Rap.ru 
  7. «VHS-шум, all black, кресты и кладбище — это дебютный клип артиста Pharaoh»։ Rap.ru։ 2014-02-07 
  8. «PHARAOH «PHLORA»»։ Rap.ru։ 2014-08-20 
  9. Андрей Ковалев, Андрей Никитин, Дима Ромахов, Николай Овчинников, Саша Клопцов, Руслан Муннибаев, Никита Величко (2015-08-11)։ «Новые альбомы Dr. Dre, Health, Pharaoh, Julio Bashmore, «Панк-фракция красных бригад» и другие»։ Афиша-Воздух։ Афиша։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-26-ին։ Վերցված է 2015-12-09 
  10. «Новый микстейп популярного московского рэпера и его уфимского коллеги из тусовки Dopeclvb»։ the-flow.ru։ 2015-10-18 
  11. «Итоги года: лучшие русские альбомы, часть 1»։ Rap.ru։ 2015-12-30 
  12. «Pharaoh удалил все свои твиты и клип "Black Siemens"»։ The-Flow.ru։ 2016-03-30 
  13. «​PHARAOH удалил клип «Black Siemens» и все свои твиты»։ Rap.ru։ 2016-03-30 
  14. «Pharaoh "Phosphor"»։ The-Flow.ru։ 2016-07-14 
  15. «Слушай совместный трек Скриптонита и Pharaoh "Твоя сука"»։ The-Flow.ru։ 2015-12-24 
  16. 17,0 17,1 «ЛСП и Pharaoh выпустят совместный мини-альбом»։ the-flow.ru։ 2016-09-18։ Վերցված է 2016-09-18 
  17. «Pharaoh и ЛСП едут в совместный тур»։ the-flow.ru։ 2016-08-14։ Վերցված է 2016-09-18 
  18. «"Кекс" — новая песня ЛСП и Pharaoh»։ the-flow.ru։ 2016-09-08։ Վերցված է 2016-09-18 
  19. 20,0 20,1 «Встречайте новый микстейп Pharaoh "Pink Phloyd"»։ the-flow.ru։ 2017-07-08։ Վերցված է 2016-07-17 
  20. «PHARAOH выпустил новый микстейп «Pink Phloyd»»։ rap.ru։ 2017-07-08։ Վերցված է 2016-07-17 
  21. Иван Сотников (2017-02-24)։ «Pharaoh — О рок-альбоме и Сергее Шнурове»։ Rhyme.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-31-ին։ Վերցված է 2017-10-04 

Քաղվածելու սխալ՝ «2015 fl-dolor» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]