Jump to content

Boulevard Depo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Boulevard Depo
Բնօրինակ անունԱրտյոմ Շատոխին
Նաև հայտնի է որպեսBoulevard Depo[1]
Ծնվել էհունիսի 1, 1991(1991-06-01) (33 տարեկան)
Ուֆա
ԵրկիրՌուսաստան
Ժանրերռեփ, հիփ հոփ
Մասնագիտությունռեփեր
ԼեյբլWarner Music Russia[2], S&P Digital?[3], Dead Dynasty?[2] և Dopeclvb?[2]
Կայքoldblood.land
 Boulevard Depo Վիքիպահեստում

Արտյոմ Շատոխին (հունիսի 1, 1991(1991-06-01), Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[4], ավելի հայտնի Boulevárd Depó մականունով ու ալտեր էգո PowerPúff Luv (ռուս.՝ Паверпа́фф Лав)-ով , ռուս հիփ հոփ կատարող, երգերի հեղինակ, YungRussia խոշոր ստեղծագործական միության հիմնադիր ու նախկին մասնակից[5][6][7][8][9]։ Իր կարիերայի ընթացքում հասցրել է թողարկել 4 ստուդիական ալբոմ, 3 միքսթեյփ, 6 մինի ալբոմ ու շատ սինլգներ։

Կենսագրություն և երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան․ երիտասարդություն, կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի հունիսի 1-ին՝ Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում[10]։ Կյանքի որոշ մասն ապրել է Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում, բայց հետո իր ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք։ Ուսումն ստացել է տեղի գիմնազիայում։ Հետաքրքրվում էր գրաֆիտիների նկարչությամբ, ու ընդգրկվում է «Never Been Crew» (կարճ NBC) «փողոցային նկարիչների» թիմի կազմի մեջ։ Այնտեղ նրա մականունը Depo էր։ Զուգահեռաբար փորձում է երգեր գրել։ Իր առաջին ձայնագրումները Արտյոմը կատարում է էժանագին բարձրախոսով և անորակ ձայնով։ Հետո նա որոշում է դարձնել մականունը Depo Blvrd, քանի որ ապրում էր Ուֆայի բուլվարներից մեկում։ Գրեթե այդ ժամանակ էլ նրա ընկերներից մեկը՝ Gera Pkhat-ը, բերում է նրան ձայնագրման ստուդիա, որտեղ Արտյոմը ձայնագրում է իր առաջին որակյալ երգերը այդ ժամանակի հայտնի ամերիկյան ռեփ հիթերի գործիքների ներքո։ 2009 թվականին որոշում է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ ձայնագրում ու թողարկում է իր առաջին ոչ պաշտոնական Places Of Distributions միքսթեյփը (անգլ.՝ mixtape)։ Հետո ծանոթանում է Ուֆայից i61 մականունով մի տղայի հետ, ու նրանք և Gera Pkhat-ը ստեղծում են «L’Squad» երաժշտական կոլեկտիվը, որի մեջ մտնում էին նաև 43ai, Agressive Ivan։ Նրանք թողարկում են Music Make U Move երգի համար երաժշտական տեսահոլովակ, որը հիթ դարձավ Ուֆայում։ Ավարտելով գիմնազիան՝ ընդունվում է բուհերից մեկի իրավաբանական ֆակուլտետը, բայց չի ավարտում ուսումը։ Որպեսզի ապահովի իր ֆինանսական իրավիճակը, սկսում է խոհարար աշխատել, քանի որ նա շատ էր սիրում այդ մասնագիտությունը։

«YungRussia» միություն՝ «Sweet Dreams» միքսթեյփ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 թվականներին թողարկում է EvilTwin և Dopey միքսթեյփները։ 2014 թվականի մայիսի 2-ին թողարկվում է Rapp առաջին ստուդիական ալբոմը, որին որպես հյուրեր մասնակցել են Jeembo և i61։ Այդ համագործակցությունն Արտյոմը բնութագրում է «weedwave» բառով։ 2014 թվականին Արտյոմը հիմնադրում է «YungRussia» ստեղծագործական միությունը, որին հետագայում միացել են «Dead Dynasty», «Dopeclvb» и «Sabbat Cult» խմբերը։ Հետագայում միությունը սկսում է ակտիվորեն հյուրախաղերով հանգես գալ միասին, իսկ «YungRussia»-ի ամենապայծառ մասնակիցները Արտյոմից բացի դառնում են Pharao-ը, Mnogoznaal-ը, Thomas Mraz-ը, GONE.Fludd-ը, Jeembo-ն և ուրիշներ։

2015-2016 թվականներին Արտյոմը թողարկում է 4 մինի ալբոմ՝ Paywall -ի և Плакшери Pharaoh-ի հետ ու Rare Gods-ի i61-ի հետ[11][12][13]։ 2015 թվականի ապրիլի 21-ին Pharaoh-ի հետ համատեղ տեսահոլովակ թողարկվում է Champagne Squirt երգի համար[14]։ Այդ հոլովակը վիրուսային է դարձել համացանցում 2015 թվականի երկրորդ կեսին ու դարձել է ծաղրանքի առարկա, ինչից հետո Արտյոմը լայն հռչակ է ստացել։ Այդ շրջանում«YungRussia» խումբը ուղևորվում է «Showcase Tour» ՝ ընդհանուր շրջագայության։ 2015 թվականի աշնանը թողարվում է Otricala երկրորդ ալբոմը, հյուրի մասնակցությամբ աչքի ընկան i61, Pharaoh, Glebasta Spal, Jeembo և Tveth։ Լույս տեսավ նաև «Топский Павел » երգի վրա տեսահոլովակը, որը նվիրված էր նրա մոտ ընկերոջը[15]։

2016 թվականի սեպտեմբերի 11-ին լույս է տեսնում «5 минут назад » երգի տեսահոլովակը, որը Pharaoh-ի հետ համատեղ «Плакшери» նախագծի մեջ էր[16][17]։ Կոմպոզիցիան դառնում է տարվա հիթերից մեկը, իսկ տեսոհոլովակը զբաղեցնում է YouTube-ի ՝ 2016 թվականի դիտումներով ամենաարագ զարգացող երաժշտական իններորդ հորիզոնականը[18]։ Աշնանը «YungRussia» միությունը դադարում է գոյություն ունենալ։ Նրա հիմնադիրներից մեկը՝ Դանիելը այդ մասին հայտնում է«ВКонтакте»-ում խմբի պաշտոնական էջում։ Նա բացատրում է իր որոշումը դրանով, որ մասնակիցները արդեն հասել են իրենց նպատակներին ու իրավունք ունեն կազմալուծել խումբը[19]։ «YungRussia»-ի անդամները հոկտեմբերին ուղևորվում են հրաժեշտի շրջագայության «Harvest Time»։

2017 թվականի մայիսի 11-ին թողարկվում է Sport մինի ալբոմը, որի ձայնագրմանը մասնակցել են նաև i61-ը, Die4r -ըև Stealthtank-ը[20]։ 2017 թվականի հուլիսի 21-ին թողարկում է «Sweet Dreams» երրորդ ալբոմը[21][22]։

Ալբոմ «Rapp2»՝ ներկա ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 19-ին թողարկվել է երկար սպասված «Rapp2» չորրորդ ալբոմը, որը առաջին մասի շարունակությունն է[23][24]։ Երաժշտական թողարկման ձայնագրման մեջ մասնակցել են նաև Summer of Haze-ը, i61-ը, Лауд-ը, Ic3peak-ը, Big Baby Tapը, OFFMi -ը և ուրիշները։ 2018 թվականի մայիսի 11-ին Արտյոմը «Кащенко» երգի համար տեսահոլովակ է թողարկում PowerPuff Luv-ի մասնակցությամբ[25]։ Հոլովակը նկարահանվել է հոգեբուժական հիվանդանոցում, այնտեղ նկարահանվել են նաև Արտյոմի ընկերները՝ Jeembo-ն, Acid Drop King-ը, Pkhat -ըև i61-ը։

2019 թվականի փետրվարի 22-ին կայացավ երկար սպասված երկրորդ մինի ալբոմի թողարկումը՝ «Stay Ugly »վերնագրով՝ բաղկացած վեց սոլո ստեղծագործություներով և թողարկվել Է «Warner Music Russia» -ում[26][27][28][29]։ Թողարկումից հետո․Stay Ugly-ն առաջին տեղ զբաղեցրեց iTunes, Apple Music-ում և ВКонтакте ալբոմային հիթշքերթներում[30], ու տարբեր հրատարակությունների ու լսողների կողմից ստացել է դրական արձագանք[31][32]։ 2019 թվականի մարտի 29-ի ալբոմի «No Flag » երգի համար տեսահոլավակ է նկարահանվել[33][34]։ Կամեո դերով այնտեղ հանդես են եկել Lovesomemama-ն, Հասկին և Եֆիմ Բարաշկովը (այն ժամանակ հայտնի որպես Acid Drop King)[35]։

2016 թվականին իր Instagram էջում Արտյոմը նկար է տեղադրել, որտեղ նա իբր թե թրջվում է Ժակ Էնթոնիի «Reigun Records» լեյբլի խորհդանշով միկրոավտոբուսի վրա։ Հետագայում Ժակը մի քանի զայրացած գրառում է անում իր Twitter էջում, որտեղ սպառնում էր սպանել Արտյոմին[36]։ Մի տարի անց Ժակը «Вписка» շոուի ժամանակ պատմում է հավաքույթներից մեկի ժամանակ Արտյոմի հետ հանդիպման մասին։ Ժակը հայտնել է, որ նրանք լավ շփվեցին ու նա Արտյոմի վրա այդ կոնֆլիկտի պատճառով բարկացած չէ[37]։

2018 թվականի փետրվարի 9-ին Pharaoh-ը ելույթ է ունեցել ռուսական ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովի ծննդյան օրվա կապակցությամբ։ Հետո Արտյոմը գրել է իր Twitter-ում․

Գնդակահարեք ինձ, եթե ես մի անգամ էլ համաձայնվեմ կորպորատիվներում ելույթ ունանալ։

Արտիստների ունկնդիրները համարել են, որ գրառումն ուղղված է Գլեբին, բացի դրանից, կատարողները երկար ժամանակ է արդեն չէին շփվում[38]։ 2018 թվականի գարնանը Արտյոմը մասնակցել է«Узнать за 10 секунд» շոուին։ Հաղորդավարի միացրած երգերից մեկը Գլեբի «Одним целым »«»երգն էր։ Արտյոմը սկսեց բախտաբերի անուններ ասել, ինչից հետո նա ասել է․

Լավ, ես կատակում եմ, ես գիտեմ, թե ով է երգում։

Չնայած դրան, որ նա այդպես էլ անուն չասաց, պատասխանը հաշվեցին[39]։ Գլեբն էլ ասել է, որ ոչ մեկի հետ չի վիճել ու Արտյոմը ինքն է նեղանում անհասկանալի բաների համար։ Գլեբը դրական արձագանքեց Արտյոմի մասին «Vogue» ամսագրի համար հարցազրույցի ժամանակ՝ անվանելով նրան իր ընկերը[40]։

2018 թվականի մայիսին Միրոնը իր Twitter էջում համեմատել է «Booking Machine»-ի արտիստներ Thomas Mraz-ի և Markul Sangria-ի սինգլի վերնագիրն ու շապիկը ավելի ուշ թողարկված Pharrell Williams-ի Sangria Wine-ի հետ՝ թեթևակի ծաղրելով իր արևմտյան կոլեգաներին։ Արտյոմը պատասխանեց, որ Միրոնը գժվել է։ Միրոնն էլ պատասխանել է, որ վաղուց է գժվել, ու որ սա միայն կատակ էր ու նրա մեղադրանքները գրագողություն պետք չէ համարել:Արտյոմը պատասխանեց, որ Միրոնը հաճախ է լուրջ արտահայտվում նման թեմաների մասին։ Սրանով երկու արտիստների երկխոսությունը ավարտվեց։

Կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ 2016 թվականի սկզբից Kizaru-ն սկսել է վատ արտահայտվել «YungRussia» խմբի ու նրա մասնակիցների մասին՝ Periscope-ում իր եթերների ժամանակ։ Ի պատասխան դրան՝ 2016 թվականի հուլիսին Արտյոմը տեղադրել էPokemon Go խաղից մի կադր իր Instagram էջում , որի վրա երևում է, որ կերպարը, որը շիկամուկի նման էր, վերանվանվել է Kizaru։ Հենց այդ օրն էլ, Օլեգը զայրացած մեկնաբանություն է թողել, որտեղ նա վիրավորում ու սպառնում էր Արտյոմին։ Դրան պատասխան չի հետևում։ 2 տարի անց, 2018 թվականի հոկտեմբերի 26-ին, Kizaru-ն գրառում է կատարել, որտեղ պատմել է, որ հետախուզության պատճառով նա չի կարողանում անգամ ԱՁ բացի։ Boulevard Depo-ն պատասխանել է՝ եթե դու Բարսելոնայում ես, ռուսական հետախուզությունը իմաստ չունի։ Դրանից հետո Instagram-ում ընդհարում է սկսվում արտիստների մեջ, որի ժամանակ Արտյոմը գրել է, որ Kizaru-ն փորձում է «թոզ փչել» իր դիրքից ելնելով, իսկ Օլեգը Արտյոմին մի քանի անգամ աննորմալ է անվանել։ Վերջում Արտյոմը խնդրում է, որ Օլեգը արգելափի իրեն Twitter-ում, և վերջինս անում է դա։

2018 թվականի աշնանը Flesh-ը թողարկել է երաժշտական տեսահոլովակ Space Jam կոմպոզիցիայի համար, ինչից հետո Պավելը լսողների կողմից քննադատության և գրագողության մեղադրանքների է արժանացել։Գրագողության մեջ կասկածվում էին Playboi Carti What և Machine Gun Kelly Wild Boy երգերի տեսահոլովակները։ Իր Twitter էջում Պավելը հրապարակում է արել, որտեղ նա մասամբ ժխտում է մեղադրանքները ու առաջարկում է յուրաքանչյուր անվանված արտիստին երկու նմանօրինակ գտնել, ինչից հետո Արտյոմը նրան «հեռուներ ուղարկեց»։ Պավելը պատասխանել է որ միշտ հարգում էր «YungRussia» շարժումը, բայց Արտյոմը իրավունք չունի նրա հետ այդպես խոսել։ Արտյոմն էլ գրել է, որ i61-ը սովորացրել է Պավելին ամեն ինչ սովորացրեց, ու անվանեց Պավելին «տզրուկ, ով ուրիշների ոճը կորզում է, ու որին երկրի կեսը դրա համար էլ չի սիրում»։ Պավելը ընդունում է, որ i61-ի հետ համագործակցությունը նրան մեծ փորձ է տվել, ու առաջարկում է Արտյոմին լսել իր նոր ալբոմը ու անկեղծ կարծիք հայտնել դրա մասին։ Ի վերջո, Պավելը ընդունել է, որ Արտյոմի հետ երկխոսության ժամանակ մի քիչ չափն անցել է, ու, որ Ռուսաստանում դեռ կան ինքօրինակ ոճով արտիստներ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ստուդիական ալբոմ
2014 Rapp
2015 Otricala
2017 Sweet Dreams
2018 Rapp2
Տարեթիվ Միքսթեյփ
2009 Place Of Distribution
2012 EvilTwin
2013 Dopey

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Մինի ալբոմ
2015 Paywall (Pharaoh-ի հետ)
2016 Плакшери (Pharaoh-ի հետ)
Rare Gods. Vol.1 (i61-ի հետ)
Rare Gods. Vol.2 (i61-ի հետ)
2017 Sport
2019 Stay Ugly
Տարեթիվ Սինգլ
2012 Iraq (i61 մասնակցությամբ)
2013 PvrpleBlvck (Jeembo մասնակցությամբ)
R N SI’KR XW (Jeembo մասնակցությամբ)
2014 Champagne Squirt (Pharaoh մասնակցությամբ)
Iraq (i61, Glebasta Spal, Basic Boy, Killah Tveth և Jeembo մասնակցությամբ)
CO2 (Jeembo մասնակցությամբ)
2015 My OCB Is So Hard
No War (i61, Cold$iemens և Killah Tveth մասնակցությամբ)
Моё тело (Krestall / Courier մասնակցությամբ)
2016 Like a chief like a Heston (i61 մասնակցությամբ)
C:\404 Rus (i61 և Hash Tag մասնակցությամբ)
2017 Rapper Tears
Супер-магазин (i61 մասնակցությամբ)
BloodBorne
2018 Боимся лишь себя (Delta Arthur մասնակցությամբ)

Մասնակցություն ուրիշ արտիստների գրախոսություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Արտիստ երաժշտական գրախոսություն Երգ
2014 Kreem Creme De La Creme Грязь
2015 i61 Shelby Vol.2 (Infinity) Fresh Soft
Velial Squad Afterdeath 420
2016 Thomas Mraz May13 Gloucoma
Gera Pkhat Forfree Crazy Again
2017 Tveth Capital Metro
Sapa13 The Seventh Fibonacci Number OG
Velial Squad Market Playaz Market Place
Kreem No Chill Разговор будет короткий
i61 и Лауд ЯМолодойПридурок Супер-магазин
Pharaoh Pink Phloyd Louis Vuitton Kiss
Basic Boy Supernormal. Vol.1 Я убегаю домой
Ic3peak Сладкая жизнь Зеркало
2018 044 Rose Альбом 044 Мама мия
Big Baby Tape Hoodrich Tales Dead Heat
Батерс Критикал хит Мясная лавка
Saluki Улицы, дома Реприза
OG Prince The Decox Soundtrack 2 Low Life
Goddeem Sensual Dolls
Big Baby Tape Dragonborn Konichiwa
Jeembo Gravewalker M.O.D.
Лауд ТанецГолосЗвук 3 My Life My Rules
2019 Saluki Властелин калек Властелин калек
i61 Hi-Lyte (Prologue To Angelwave) Reference
Pkhat Volk Walk AFK

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«L'Squad»-ի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Անվանում Ալբոմ Ռեժիսոր
2009 Music Make U Move Внеальбомный Не известно

Սոլո տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Անվանում Ալբոմ Ռեժիսոր
2012 Moon (Ivan Cros մասնակցությամբ) Внеальбомный Ivan Cros
2013 Ирак Внеальбомный
Нас не догонят Dopey
2015 Neonbones Rapp ISKRA
Мамина куртка (при участии i61) Otricala Brynbryn
Топский Павел VISNU
2016 Rare M3xxx Error Rare Gods. Vol.2 Նիկիտա Բույանով
Rare First Basement (при участии i61) Nickie Zimov, i61, Boulevard Depo
2017 Carousel Sweet Dreams VISNU
2018 Кащенко (при участии PowerPuff Luv) Rapp2 Դիմա Իցկով
2019 No Flag Stay Ugly Օրհան Աբուլով և Ալիսա Գավուրա
Druг Porno Prince
Տարեթիվ Անվանում Ալբոմ Ռեժիսոր
2014 Грязь (Kreem մասնակցությամբ) Creme De La Creme Իվան Քրոս
2015 Champagne Squirt (Pharaoh մասնակցությամբ) Внеальбомный VISNU
Моё тело (Krestall / Courier մասնակցությամբ) Unfollow Նիկիտա Բրուս
2016 Crazy Again (Gera Pkhat մասնակցությամբ) Forfree Ալեքսեյ Ռոժկով
5 минут назад (Pharaoh մասնակցությամբ) Плакшери Kosmodrome
2019 Выход силой (OFFMi մասնակցությամբ) Внеальбомный Անդրեյ Լիսանով
Esquire Cypher (Big Baby Tape, i61, OFFMi ու Բաթերսի մասնակցությամբ) Внеальбомный Esquire Russia

Շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«YungRussia»-ի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Շրջագայություն
2015 Showcase Tour
2016 Harvest Time
Տարեթիվ Շրջագայություն
2018 Rapp2 Tour
2019 Rapp2 Tour 2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://meduza.io/feature/2020/05/29/krizis-est-i-ot-nego-slozhno-otnekivatsya
  2. 2,0 2,1 2,2 Boulevard Depo // Discogs — 2000.
  3. Сертоловский токсик (ռուս.) // Звук — 2023.
  4. «Try the TIDAL Web Player» (անգլերեն). listen.tidal.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  5. Boulevard Depo: дорогой и фантастически печальный — Рамблер
  6. Молодые и перспективные: 11 артистов, которые изменят русский рэп — Rap.ru
  7. «Ищите меня в Кащенко»: клип Boulevard Depo про психиатрическую больницуАфиша Daily
  8. Кто есть кто в YUNGRUSSIA. Гид по московскому шоукейсу молодых и дерзких — The Flow
  9. От «Антихайпа» до YungRussia: Словарь нового русского рэпа — The Village
  10. «Нас уважают за то, что мы топили за свое»: интервью Boulevard DepoАфиша Daily
  11. Pharaoh & Boulevard Depo «Плакшери». Слушай и качай совместный альбом наиболее обсуждаемых героев объединения YungRussia — The Flow
  12. Boulevard Depo x i61 «Rare Gods 1» — Rap.ru
  13. Boulevard Depo, i61 «Rare Gods 2». Психоделический рэп-трип от участников объединения YungRussia — The Flow
  14. Pharaoh, Boulevard Depo «Champagne Squirt». Это они шутят или серьезно? Помогите разобраться, мы не можем — The Flow
  15. Boulevard Depo «Топский Павел». Соавтор интернет-хита про сквирт шампанского в лицо записал свой аналог песни «Мой лучший друг» — The Flow
  16. Pharaoh и Boulevard Depo выпустили клип на трек «5 минут назад» — Life.ru
  17. Pharaoh и Boulevard Depo выпустили клип «5 минут назад»Афиша Daily
  18. Лучшие видео в российском YouTube за 2016 год — The Village
  19. Объединение YUNGRUSSIA прекратило свое существование Արխիվացված 2020-07-14 Wayback Machine — Сова
  20. Boulevard Depo выпустил EP «Sport». Посмотрели бы на лица ценителей ЗОЖ-рэпа, которые могут включить его из-за одного названия — The Flow
  21. Boulevard Depo «Sweet Dreams» — Rap.ru
  22. Boulevard Depo выпустил интерактивный клип «Carousel». В песнях артиста можно часто услышать, как он что-то крутит и скручивает. Теперь это предлагается сделать и вам — в смысле, камерой при просмотре повертеть — The Flow
  23. Boulevard Depo выпустил альбом «Rapp 2»Афиша Daily
  24. 15 лучших альбомов полугодия — The Village
  25. Boulevard Depo «Кащенко» — самое безумное видео дня — Rap.ru
  26. Boulevard Depo представил новый EP «Stay Ugly» Արխիվացված 2019-04-07 Wayback Machine — Сова
  27. Boulevard Depo «Stay Ugly». 6 треков, среди которых есть «Loot». Вероятно, это тот самый куплет, предназначавшийся для оригинальной версии хита Big Baby Tape про бу — The Flow
  28. Boulevard Depo «STAY UGLY» Արխիվացված 2019-04-07 Wayback Machine — Fast Food Music
  29. Boulevard Depo — «STAY UGLY»: новый мини-альбом — Сова
  30. Музыкальные чарты за неделю: лидируют Artik & Asti, Фейс, Мэйби Бэйби и другие — Intermedia.ru
  31. Рецензия на «STAY UGLY» — экскурсия по внутреннему миру уфимского сюрреалиста — Studio 21
  32. По фактам: 12 лучших русских альбомов первой четверти 2019 года — Ридус
  33. Boulevard Depo стал жертвой «полиции нравов» в клипе «No Flag» — Studio 21
  34. Boulevard Depo и Хаски в образе жертв цензуры в клипе «No Flag»Афиша Daily
  35. Хаски, пытки и цензура в новом клипе Boulevard Depo на песню «No Flag» — The Village
  36. Boulevard Depo спровоцировал конфликт с Жаком-Энтони в Instagram Արխիվացված 2019-11-01 Wayback Machine — Trap.ru
  37. Вписка и Жак Энтони: конфликт с Boulevard Depo, клип за 2 миллиона, кто его настоящий отец — The Flow
  38. Pharaoh раскрыл правду о конфликте с Boulevard DepoТНТ MUSIC
  39. Boulevard Depo угадывает треки Pharaoh, Элджея, Markul, 6ix9ine и ещё 31 хитАфиша Daily
  40. «…Тогда я ещё думал, что это важно, переживал, даже писал своему другу Boulevard Depo, спрашивал, как на это все реагировать. Тёма посоветовал послать всех на фиг и просто делать то, что самому в кайф»Vogue
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Boulevard Depo» հոդվածին։