IC3PEAK
IC3PEAK | |
---|---|
Ելույթ Ռունետի մեկուսացման դեմ (մարտի 10, 2020) | |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր |
|
Գործունեություն | 2013-այժմ |
Լեյբլ | Manimal Vinyl The Orchard Stellar Kinematics STYLSS |
Կայք | ic3peak.world |
Անդամներ | |
Անաստասիա Կրեսլինա Նիկոլայ Կոստիլյով | |
IC3PEAK Վիքիպահեստում |
IC3PEAK (ընթերցվում է որպես «այսփիք»), ռուսական փորձառական էլեկտրոնային խումբ Մոսկվայից, որը ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերին։
Ռուսական ամենահայտնի խմբերից մեկն է, որը ելույթներ է ունենում ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Շվեդիայում[1], Թուրքիայում, Գերմանիայում և այլ երկրներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]IC3PEAK մոսկովյան խումբը՝ Նաստյա Կրեսլինայի և Նիկոլայ Կոստիլյովի դուետն է, որը կարողացել է ուիթչ հաուսի և մռայլ ռեյվերի միջոցով կոնվերսիայի ենթարկել 2000-ական թվականների հնացած ռուսական նորաձևությունը և ստեղծել համոզիչ, ինքնուրույն երաժշտություն։ IC3PEAK-ը կատարում է ամեն հաճախություններով ծանրաբեռնված թվային արտադրության փոփ, որի մեջ ձայնային տեռորիզմը զուգակցվում է մեղեդային պարզահնչյունության և պարերի համար հնարավորությունների հետ (նաև պարտադիր տեսահոլովակներով, քանի որ IC3PEAK-ը իրեն պաշտոնապես համարում է «աուդիովիզուալ նախագիծ»[2]։
Առաջին ելույթը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ Մոսկվայում, որին ներկա է եղել մոտ 600 մարդ[3][4]։
2014 թվականին STYLSS պորտլենդական լեյբլում կայացել է նախագծի առաջին թողարկումը, որտեղ էլ լույս է տեսել «Ether» երգի տեսահոլովակը։
2014 թվականին ֆրանսիական Stellar Kinematics լեյբլում «Vacuum» մինի ալբոմի թողարկումից հետո[5] նրանց առաջին ելույթները կայացել են Եվրոպայում՝ Ֆրանսիայում (Բորդո և Փարիզ) և Լատվիայում (Ռիգա)։
2016 թվականին խումբը հյուրախաղերով հանդես է եկել Բրազիլիայում, որտեղ կարողացել է մեծ լսարան ձեռք բերել։ Այնտեղ էլ մասնակի նկարահանվել է «Go With the Flow» երգի տեսահոլովակը։ Նույն թվականին էլ կայացել է ԱՄՆ-ում նրանց առաջին համերգային շրջագայությունը և Մեքսիկայում կատարած ելույթը։
2017 թվականին IC3PEAK-ը անվանակարգվել է Jager Music Awards անկախ երաժշտական մրցանակի շորթ-լիստի «Էլեկտրոնիկա» կատեգորիայում և հաղթել[6], ինչպես նաև արժանացել է «Ոսկե Գորգուլյա» մրցանակի՝ որպես տարվա լավագույն փորձառական նախագիծ[7]։
Նույն տարվա նոյեմբերի սկզբին խումբը թողարկել է «Сладкая жизнь» անվամբ իր առաջին ռուսալեզու ալբոմը և «Грустная сука» երգի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ, որը ՅուԹյուբ տեսահոսթինգում հավաքել է ավելի քան 10 միլիոն դիտում[8]։
«Сказка» ալբոմում հայտնվել են սոցիալական սուր թեմաներին առնչվող երգեր, որոնցից ամենավառը «Смерти больше нет» ստեղծագործությունը և տեսահոլովակն է[9][10]։
2018 թվականի աշնանը խումբն ուներ Ռուսաստանի քաղաքներում համերգների չեղարկման հետ կապված մի շարք խնդիրներ[11][12]։
2019 թվականի մարտի 10-ին խումբը ելույթ է ունեցել «Համացանցի ռուսական սեգմենտի մեկուսացման դեմ» ցույցի ժամանակ՝ կատարելով «Смерти больше нет» երգը։
2019 թվականի օգոստոսի 10-ին ելույթ են ունեցել Մոսկվայում «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը» ցույցի ժամանակ, որին ներկա էին մոտ 60 հազար մարդ։ Կատարել են «Таблетки» և «Смерти больше нет» երգերը։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անաստասիա Կրեսլինա
- Նիկոլայ Կոստիլյով
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ellipse (2014) / Electronica Records
- I’ll Be Found Remixes (2014)
- Really Really (2014)
- Kawaii / Warrior (2016) / Manimal Vinyl
- КТО (2017) / Անկախ թողարկում
- Monster (2017) / Manimal Vinyl
- THIS WORLD IS SICK[17] (2018)
- Сказка (2018)
- Смерти больше нет (2018)
EP
[խմբագրել | խմբագրել կոդը]- SUBSTANCES (2014) / STYLSS
- Vacuum (2014) / Stellar Kinematics
Համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ЗЕРКАЛО (2017) (Boulevard Depo-ի հետ միասին)
- CRY (2017) (Թոմմի Քեշի հետ միասին)[18]
- Ожоги (2018) (Boulevard Depo-ի հետ միասին)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Անվանում |
---|---|---|
1 | 2014 | «ETHER» |
2 | 2014 | «VACUUM» |
3 | 2016 | «GO WITH THE FLOW» |
4 | 2017 | «KAWAII WARRIOR» |
5 | 2017 | «SO SAFE» |
6 | 2017 | «MAKE YOU CRY» |
7 | 2017 | «ГРУСТНАЯ СУКА» |
8 | 2018 | «THIS WORLD IS SICK» |
9 | 2018 | «СКАЗКА» |
10 | 2018 | «СМЕРТИ БОЛЬШЕ НЕТ» |
Իշխանությունների արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգերում քաղաքական ենթատեքստերի պատճառով խումբը հաճախակի ենթարկվում է ռուսական իշխանությունների կողմից ճնշման, և «տարբեր պատճառներով» խմբի համերգներից մի քանիսը չեղարկվել են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Премьера клипа одной из самых успешных российских электронных групп, которая теперь поет по-русски». Meduza. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «IC3PEAK — «Грустная сука». Премьера клипа одной из самых успешных российских электронных групп, которая теперь поет по-русски». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Макарский, Артем (2015 թ․ հունվարի 22). «Почему в России так популярен витч-хаус». Афиша Daily. ООО «Компания Афиша». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Редькин, Николай (2016 թ․ օգոստոսի 22). «IC3PEAK: «аудиовизуальные террористы» из Москвы». Новый Флоу. the-flow.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Кокоулин, Дмитрий (2014 թ․ հոկտեմբերի 24). «Электронный дуэт IC3PEAK - о визуализации смерти, "терроре" и попрошайках в сети». Москва 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Объявлены шорт-листы премии Jägermeister Music Awards». TNT Music. 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Монеточка стала «Лучшей группой» на Jager Music Awards». 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «IC3PEAK выпустили мрачный клип «Грустная сука»». Wonderzine. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ В Казани силовики сорвали концерт IC3PEAK, другие выступления тоже под угрозой. Недавно группа начала петь про митинги, Россию и смерть
- ↑ «Выхожу на улицу гладить кота, а его переезжает тачка мента»
- ↑ Александр Горбачев (2018 թ․ նոյեմբերի 23). «В Казани силовики сорвали концерт IC3PEAK, другие выступления тоже под угрозой. Недавно группа начала петь про митинги, Россию и смерть». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Участников группы IC3PEAK задержали в Новосибирске» (ռուսերեն). Медиазона. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Сергей Мезенов (2017 թ․ դեկտեմբերի 12). «Что слушать в декабре». Colta.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «50 отечественных альбомов 2017. Часть 2». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Сергей Мезенов (2018 թ․ հոկտեմբերի 18). «Что слушать в октябре — 2». Colta.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Рецензия: IC3PEAK - «Сказка» ***». 2018 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ IC3PEAK (2018 թ․ ապրիլի 3). «IC3PEAK - THIS WORLD IS SICK». Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ €A$H, TOMM¥ (2017 թ․ նոյեմբերի 14). «TOMMY CASH X IC3PEAK - CRY». TOMM¥ €A$H via SoundCloud. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «IC3PEAK» խմբի ալիքը էջը Յություբ տեսահոսթինգում
- IC3PEAK խմբի ինստագրամյան կայքէջը
- «IC3PEAK» խումբը iTunes-ում (Apple Music)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IC3PEAK» հոդվածին։ |
|