Օկտավ Շանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկտավ Շանյութ
ֆր.՝ Octave Chanute
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1832(1832-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էնոյեմբերի 23, 1910(1910-11-23)[2][3][4][…] (78 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանԲրետան
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
Մասնագիտությունքաղինժեներ, գյուտարար, ճարտարագետ, Q10497074? և երկաթուղային ինժեներ
Պարգևներ և
մրցանակներ
 Octave Chanute Վիքիպահեստում

Օկտավ Շանյութ (անգլ.՝ Octave Chanute,փետրվարի 18, 1832(1832-02-18)[1][2][3][…], Փարիզ - նոյեմբերի 23, 1910(1910-11-23)[2][3][4][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ ), Ֆրանսիայում ծնված ամերիկացի երկաթուղային ինժեներ և ավիացիոն պիոներ է։ Հայտնի է Ռայթ եղբայրներին իրենց աշխատանքում օգնելու համար, հրապարակել է նրանց փորձերի արդյունքները։

Աշխատանքը որպես երկաթգծի ինժեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտավ Շանյութը ականավոր երկաթուղային ինժեներ էր։ Իր կարիերայի ընթացքում նա նախագծել և կառուցել է երկրի երկու ամենամեծ անասնաբազաները` Չիկագոյան (1865 թվական) և Կանզասյան (1871 թվական)։ 1869 թվականին Շանյութը նախագծեց և կառուցեց Հանիբալի կամուրջը՝ առաջինը, որն անցնում էր Միսսուրի գետի վրայով՝ դեպի Կանզաս Սիթի։ Կամուրջը Կանզաս Սիթին դարձրեց տարածաշրջանի ամենակարևոր քաղաքը։ Նա նաև նախագծեց Իլինոյս գետի վրայով երկաթուղային կամուրջ Պեորիայում և Գենեսսի Ռիվեր Գորժ երկաթուղային կամուրջը Պորտաժվիլյայի մոտակայքում (Նյու Յորք նահանգ)։

Օկտավ Շանյութը հայտնագործել է երկաթուղային կոճերը և հեռախոսային մալուխները կրեոզոտով պատելու համակարգը, ինչը հնարավորություն տվեց դրանք ավելի լավ պահպանել։ Նա նաև ներկայացրեց ԱՄՆ-ում երկաթուղիների համար ամսաթվով մեխերի օգտագործումը պարզ և արդյունավետ միջոց երկաթուղային կոճերի և փայտե այլ արտադրանքների տարիքը նշելու համար։

Ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիայով Շանյութը հետաքրքրվեց Եվրոպա իր առաջին այցի ժամանակ՝ 1875 թվականին։ Այն բանից հետո, երբ 1890 թվականին նա թողեց աշխատանքը երկաթուղում, որոշեց իրեն նվիրել այն ժամանակվա նորաստեղծ ավիացիային։

Օկտավ Շանյութը հավաքեց բոլոր տվյալները, որոնք կարող էր գտնել աշխարհում իրականացված ավիացիոն փորձերի վերաբերյալ։ Նա գրել է մի շարք հոդվածներ, որոնք սկզբում հրապարակվել է The Railroad and Engineering Journal ամսագրում 1891-1893 թվականներին, այնուհետև դրանք հավաքել է 1894 թվականին «Թռչող մեքենաների զարգացումը» (անգլ.՝ Progress in Flying Machine) գրքում։ Սա ավիացիայի առաջին համակարգված գրավոր ուսումնասիրությունն էր։

1893 թվականի Չիկագոյում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Շանյութը կազմակերպեց բավական հաջող միջազգային կոնֆերանս ավիացիայի վերաբերյալ։

Ձեռքի երկկողմանի սահնակ Օկտավ Շանյութը 1896 թվականին, որի մոդելը հետագայում ընդունեցին Ռայթ եղբայրները:

Շանյութն արդեն տարեց մարդ էր և չէր կարող մասնակցել թռիչքներին։ Այնուամենայնիվ, նա աշխատում էր ավելի երիտասարդ փորձարարների հետ, ինչպիսիք են Օգաստուս Հերրինգը և Ուիլյամ Ավերայը։ 1896 և 1897 թվականներին Շանյութը, Հերրինգը և Ավերայը փորձարկեցին գերմանական ավիացիայի պիոներ Օտտո Լիլիենթալի նախագծած ձեռակերտ սավառնակները, ինչպես նաև սեփական նախագծով ձեռակերտ սավառնակները Միչիգան լճի ափին, որտեղ այսօր գտնվում է Մարկետ այգիում (Ինդիանա, Գերի)՝ Չիկագոյից ոչ հեռու։

Այս թեստերը համոզեցին Շանյութին, որ առանց ավելորդ քաշ ավելացնելու լրացուցիչ բարձրացում ստանալու լավագույն տարբերակն այն է, որ մի քանի թևեր մեկը մյուսից վեր դասավորվեն, Այսկոնստրուկցիան առաջարկել է բրիտանացի ինժեներ Ֆրենսիս Վենհեմը 1866 թվականին և փորձարկել Լիլիենթալը 1890-ականներին։ Շանյութն առաջարկեց թևի կառուցվածքը շրջապատող «պահանգիհաղորդալար»-ի գաղափարը, որը հետագայում կօգտագործվեր շարժիչային բիպլանների վրա։ Նա իր նախագիծն իրականացրեց Պրատտի շինարարական ֆերմայում, որը նրան ծանոթ էր կամուրջներ կառուցելու ժամանակներից։ Ռայթ եղբայրները, իրենց հերթին, կառուցել են իրենց սավառնակներն ու «Թռուցիկ»-ները ՝ Շանյութայի պլանի կոնստրուկցիայի հիման վրա։

Շանյութը նամակագրություն է վարել բազմաթիվ ավիացիայի պիոներների հետ, այդ թվում՝ Լուի Մուիլարի, Գաբրիել Վուազենի, Ջոն Ջ. Մոնտհոմերիի, Լուի Բլերիոյի, Ֆերդինանդ Ֆերբերի, Լոուրենս Հարգրեյվի և Ալբերտո Սանտոս-Դյումոնի, իսկ 1897 թվականից՝ անգլիացի ավիատոր Պերսի Փիլչերի հետ։ Հետևելով Շանյութի գաղափարներին՝ Փիլչերը կառուցել է եռաթիռ, սակայն մահացել է ինքնաթիռի վթարի ժամանակ, նախքան այն փորձարկելը։

Շանյութը շատ էր շփվում Ռայթ եղբայրների հետ 1900 թվականից հետո, երբ Ուիլբեր Ռայթը գրեց նրան «Թռչող մեքենաների առաջընթացը» կարդալուց հետո (1900-1910 թվականներին, Ռայթերը և Շանյութը փոխանակվեցին հարյուրավոր նամակներով)։ Շանյութը ջանքեր գործադրեց Ռայթ եղբայրների աշխատանքը ավիացիոն շրջանակներում հայտնի դարձնելու համար, ինչպես նաև օգնեց նրանց՝ 1901, 1902 և 1903 թվականներին այցելելով իրենց ճամբարը Քիթի Հոքի մոտակայքում։

Շանյութն ազատորեն կիսվեց ավիացիայի մասին իր գիտելիքներով հետաքրքրված ցանկացած անձի հետ և ակնկալում էր, որ դա կանեն նաև այլ մարդիկ, չնայած նա խրախուսում էր գործընկերներին արտոնագրել իրենց գյուտերը։ Նրա դիրքորոշումը հանգեցրեց հակամարտության Ռայթ եղբայրների հետ, ովքեր կարծում էին, որ իրենց պատկերացումները ինքնաթիռների կառավարման վերաբերյալ եզակի են և անհրաժեշտ չեն համարում դրանք հասանելի դարձնել բոլորին։ Շանյութը կարծում էր, որ իրենց թեք թռչող մեքենայի համար Ռայտի արտոնագիրը չպետք է պաշտպանվի նավերով և դա հրապարակավ հայտարարեց։ Մինչև Շանյութի մահը՝ 1910 թվականին, ավիատորները չէին հաշտվում, բայց Վիլբուր Ռայթը գրում է մահախոսական, որը կարդացվում է 1911 թվականի հունվարին Աերոկլումբի հանդիպման ժամանակ։

Օտտո Լիլիենթալի հետ կապված աղետից մոտ մեկ ամիս առաջ Շանյութը նախազգուշացրել էր իր սավառնակի անապահով թռիչքների մասին:։

Կանզասի Շանյութ քաղաքն անվանվել է ավիատորի անունով, ինչպես նաև Chanute Air Force Base ավիաբազան Իլինոյսում, Ռանտուլա՝ քաղաքից ոչ հեռու (փակվել է 1993 թվականին)։ Նախկին ավիաբազայի տեղում գործում է Օկտավ Շանյութի ավիացիոն թանգարանը, որտեղ ցուցադրված է ավիացիայի և ավիաբազայի պատմության հետ կապված ցուցանմուշներ։

2003 թվականին, Ռայթ եղբայրների առաջին թռիչքի 100-ամյակի կապակցությամբ, Aviation Week & Space Technology ամսագիրը Շանյութին անվանեց 38-րդն (անմիջապես Յուրի Գագարինից հետո՝ առաջինը Ռայթ եղբայրներն էին) ավիացիայի առաջին դարում 100 «ամենակարևոր, ամենահետաքրքիր և ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում[5]։

Հիմնական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանիբալի կամուրջը 1908 թվականի բացիկի վրա
  • 1832 - ծնվել է Ժոսեֆ և Էլիզ Շանյութների ընտանիքում, Փարիզ, Ֆրանսիա։
  • 1838 - Օկտավի հայրը՝ Ժոզեֆը ստանում է փոխնախագահի և պատմության պրոֆեսորի պաշտոն Ջեֆերսոն քոլեջում, Նոր Օռլեանից հյուսիս։
  • 1846 - Շանյութների ընտանիքը տեղափոխվում է Նյու Յորք։ Նավով երկար ճանապարհորդությունը խոր տպավորություն է թողնում Օկտավի վրա, ով որոշում է ինժեների կարիերա սկսել։
  • 1848 - աշխատանքի է անցնում որպես Հուդզոնի երկաթուղային գեոդեզիստի օգնական։
  • 1849 - սկսում է ուսումը որպես երկաթուղային ինժեներ։
  • 1854 - դառնում է ԱՄՆ քաղաքացի։ Ազգանունին ավելացնում է «ե» և հրաժարվում է երկրորդ անունից:։
  • 1857 - ամուսնանում է Էննի Ռիդլ Ջեյմսի հետ։
  • 1863- ստանում է նշանակում Չիկագոյի և Ալթոնի երկաթուղիների գլխավոր ինժեների պաշտոնում։
  • 1869 - աշխատում է Լենեքս (Կանզաս) քաղաքի նախագծի վրա։
  • 1889 - թողնում է աշխատանքը երկաթուղում։
  • 1894 - հրապարակում է «Թռչող մեքենաների առաջընթացը»։
  • 1910 - մահացել է Չիկագոյում։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chanute, Octave (1894, reprinted 1998) Progress in Flying Machines Dover ISBN 0-486-29981-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Crouch T. D. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Crouch T. D. Chanute, Octave (18 February 1832–23 November 1910), engineer and aeronautical experimenter // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1300270
  4. 4,0 4,1 4,2 StructuraeRatingen: 1998.
  5. «All-Time Top 100 Stars of Aerospace and Aviation Announced | SpaceRef — Your Space Reference». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.

Արտակին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]