1938-1961 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքում։ 1961 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱՍիբիրի բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի հումանիտար հետազոտությունների բաժնի վարիչ։ 1966 թվականից՝ նույն բաժանմունքի պատմության, բանասիրության և փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, 1962 թվականից՝ նաև Նովոսիբիրսկի համալսարանի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ։
Դաշտային ուսումնասիրություններ է կատարել Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայում և Մոնղոլիայում։ Հայտնաբերել և ուսումնասիրել է նեանդերթալյան մարդու և նրա մշակույթի մնացորդները ՈւզբեկատանիԹեշիկթաշ քարայրում, քարի դարը Մոնղոլիայում, Լենայի, Անգարայի, Մերձամուրյան շրջանի և Մոնղոլիայի նախնադարյան ժայռապատկերները, հայտնաբերել քարի, բրոնզի և երկաթի դարերի տեղական շատ մշակույթներ Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Հետազոտել է (1945) 17-րդ դարի ռուս բևեռային ծովագնացների արշավախմբերի մնացորդները Ֆադեյի կղզում։ Օկլադնիկով հեղինակ է նախնադարյան հասարակության պատմության և մշակույթի, պալեոլիթյան ու նեոլիթյան արվեստի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի և Ծայր Հյուսիսի պատմության (հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դար) վերաբերյալ ընդհանրացնող աշխատությունների։ Պետական մրցանակ (1950 և 1973)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 534)։