Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1957 |
Վերադաս կազմակերպություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Կայք | sbras.ru/en sbras.ru/ru sbras.ru/zh |
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք (ռուս.՝ Сибирское отделение Российской академии наук), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ստորաբաժանում տեղակայված Սիբիրի երկրամասում։ Հիմնադրվել է 1957 թվականի մայիսին՝ ֆիզիկատեխնիկական, բնական և տնտեսագիտական գիտությունների բնագավառներում տեսական ու փորձնական կոմպլեքսային հետազոտությունների և Սիբիրում ու Հեռավոր Արևելքում արտադրողական ուժերի զարգացման հետ կապված խնդիրների լուծման նպատակով։
Ունի ավելի քան 47 ԳՀ հիմնարկ, գրադարան (շուրջ 7 միլիոն գիրք), 3 հատուկ կոնստրուկտորական բյուրո, փորձնական գործարան, մոտ 70 գիտակայան, գիտական հրատարակություններ։ Գիտական հիմնարկները տեղաբաշխված են Նովոսիբիրսկում (բաժանմունքի կենտրոն), Կրասնոյարսկում, Տոմսկում, Իրկուտսկում, Ուլան-Ուդեում, Ցակուտսկում, Կեմերովոում, Տյումենում, Չիտտայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 85)։ ![]() |