Ալեքսեյ Օկլադնիկով
Ալեքսեյ Պավլովիչ Օկլադնիկով (սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 3), 1908, Konstantinovka, Verkholenskiy Uyezd, Իրկուտսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 18, 1981[1], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հնագետ, պատմաբան և ազգագրագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ, 1964), Յակուտական ԻԽՍՀ (1956), ՌԽՖՍՀ (1957), Բուրյաթական ԻԽՍՀ (1968) գիտության վաստակավոր գործիչ։
1938-1961 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքում։ 1961 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի հումանիտար հետազոտությունների բաժնի վարիչ։ 1966 թվականից՝ նույն բաժանմունքի պատմության, բանասիրության և փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, 1962 թվականից՝ նաև Նովոսիբիրսկի համալսարանի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ։
Դաշտային ուսումնասիրություններ է կատարել Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայում և Մոնղոլիայում։ Հայտնաբերել և ուսումնասիրել է նեանդերթալյան մարդու և նրա մշակույթի մնացորդները Ուզբեկատանի Թեշիկթաշ քարայրում, քարի դարը Մոնղոլիայում, Լենայի, Անգարայի, Մերձամուրյան շրջանի և Մոնղոլիայի նախնադարյան ժայռապատկերները, հայտնաբերել քարի, բրոնզի և երկաթի դարերի տեղական շատ մշակույթներ Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Հետազոտել է (1945) 17-րդ դարի ռուս բևեռային ծովագնացների արշավախմբերի մնացորդները Ֆադեյի կղզում։ Օկլադնիկով հեղինակ է նախնադարյան հասարակության պատմության և մշակույթի, պալեոլիթյան ու նեոլիթյան արվեստի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի և Ծայր Հյուսիսի պատմության (հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դար) վերաբերյալ ընդհանրացնող աշխատությունների։ Պետական մրցանակ (1950 և 1973)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Petrukhin V. Y. Okladnikov, Aleksey // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T063373
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 534)։ ![]() |
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 18 մահեր
- 1981 մահեր
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Պատմական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային հնագետներ
- Խորհրդային պատմաբաններ
- Խորհրդային ազգագրագետներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ