Օլենա Կարպենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլենա Կարպենկո
Ծնվել էսեպտեմբերի 16, 1981(1981-09-16) (42 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Ժանրերջազ, բլյուզ, ռոք, Էթնիկ երաժշտություն և դասական երաժշտություն
Մասնագիտությունբանաստեղծուհի, երգչուհի և կոմպոզիտոր
ԱնդամակցությունNational Union of Journalists of Ukraine? և Ուկրաինայի գրողների ազգային միություն
Կայքsolomia.net

Օլենա Կարպենկո (ուկր․՝ Карпенко Олена Олексіївна, սեպտեմբերի 16, 1981(1981-09-16), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի։ Ստեղծագործում է ուկրաիներեն, անգլերեն, ռուսերեն, կատարում ջազ, բլյուզ, ռոք, փոփ, դասական երգեր, հանդես գալիս ինչպես հայրենի երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բեմական անունը՝ Solomia։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլենան հոգեֆիզիոլոգ, բջիջների փոխպատվաստման մասնագետ Ալեքսեյ Կարպենկոյի դուստրն է։ Բարձրագույն կրթություն ստացել է Կիև-Մոգիլայան ակադեմիա ազգային համալսարանում, որի հումանիտար ֆակուլտետն ավարտել է բակալավրի (2002), ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ մագիստրական աստտիճանով (2005)։ 2003-2007 թվականներին ուսանել է Ուկրաինայի երաժշտության ազգային ակադեմիայի վոկալի բաժնում։

2011 թվականին Եվրոպայի Խորհրդի նախագահի հրավերով Ստրասբուրգում, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ, հանդես է եկել Ուկրաինայի անկախացման 20-ամյակին նվիրված մենահամերգով։

2015 թվականին իր հեղինակած "Oranta" երգի կատարումով եզրափակել է ուկրաինական նորաձևության նյույորքյան ցուցադրության շաբաթը։

Ուկրաինացի դասական բանաստեղծ Տարաս Շևչենկոյի ոտանավորի հիման վրա Օլենայի գրած «Ծովահարսը» երգը հնչում է 2015 թվականին կինոռեժիսոր Ս․ Բիհունի նկարահանած «Մոր սիրտը․ Գոնգաձե» վավերագրական ֆիլմում։

2015 թվականից Կարպենկոն «Բառի թագադրումը» խորագիրը կրող միջազգային հեղինակավոր գրական մրցանակաբաշխության (Ուկրաինա) ժյուրիի անդամ է։

2016 թվականին նա համերգային շրջագայություն է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և և համերգներից գոյացած ողջ հասույթը նվիրաբերել Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով որբացած երեխաներին օգնելու նպատակին։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլենա Կարպենկո․ 2015 թ․ օգոստոս

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Touch (Kyiv, 1998) — poetry book
  • Necklace (Kyiv, KM Academy, 2005) — poetry book
  • Dialogues With The Silence (Kyiv, Dnipro, 2014) — poetry book
  • Trojan Horses of TV Advertisement. Language Manipulations (Kyiv, Smoloskyp, 2007) — investigation on mind manipulation[1]
  • Angel's Schoolbook (Kyiv, Phoenix, 2016; Kyiv, Summit-Book, 2017) — novel
  • The Sun Can't Provide A Half-Shine (2017)
  • Heart of Europe (2017)
  • Mint (2018),
  • With Ukraine in the Heart (2018)
  • Whisper (2018)
  • Warm Stories About Kyiv (2018)
  • Women's Breast: Passion And Pain (2019)
  • Հպում (Կիև, 1998) — բանաստեղծությունների ժողովածու
  • Ապարանջան (Կիև, «КМ Академія», 2005) — բանաստեղծությունների ժողովածու
  • «Երկխոսություններ լռության հետ» (укр. «Діалоги з тишею») (Կիև, «Дніпро», 2014) — բանաստեղծությունների ժողովածու
  • «Հեռուստագովազդի տրոյական ձիերը. լեզվական մանիպուլյացիաներ» (укр. «Троянські коні телереклами. Мовні маніпуляції» (Киев, «Смолоскип», 2007) — գիտա-հրապարակախոսական գիրք[2]
  • «Հրեշտակի աշակերտը» (укр. «Підручник янгола») (Կիև, «Фенікс», 2016; Киев, «Самміт-Книга», 2017) — վեպ
  • «Արևը կիսով չափ չի լուսավորում» (укр. «Сонце не вміє світити наполовину») (2017);
  • «Եվրոպայի սիրտը» (укр. «Серце Європи» (2017);
  • «Դաղձ» (укр. «М’ята») (2018);
  • «Սրտում՝ Ուկրաինան» (укр. «З Україною в серці») (2018);
  • «Շշուկով» (укр. «Пошепки») (2018);
  • «Ջերմ պատմություններ Կիևի մասին» (укр. «Теплі історії про Київ») (2018);
  • «Կանացի կուրծք․ կիրք և ցավ» (укр. «Жіночі груди: пристрасть та біль») (2019).

Հրատարակություններ ալմանախներում, անթոլոգիաներում և ժողովածուներում

  • «Ուկրաինայի 100 երիտասարդ բանաստեղծներ․ անթոլոգիա» (укр. «100 молодих поетів України: Антологія») (Կիև, 2006);
  • «Ուկրաինայի ստեղծագործ ուժերը +» (укр. «Творчі сили України +» (Կիև, 2011);
  • «Ուկրաինական նոր պոեզիան» (բուլղարերեն թարգմանություններ, Սոֆիա — Վառնա, 2012);
  • «Terra poetica» (անգլերեն թարգմանություններ, Կիև, «Самміт-Книга», 2014);
  • «8 կին» (укр. «8 жінок») (Կիև, «Самміт-Книга», 2016);[3][4]
  • «Terra poetica — 2016» (Կիև, «Самміт-Книга», 2016)[5][6]
  • Ծիածան (ռուսերեն թարգմանություններ, Կիև, 2017)

Սկավառակագրություն

Օլենան արդեն իսկ թողարկել է հինգ հեղինակային մենակատարային ալբոմ․

  • «Solomia» (Կիև, 2007) — անգլերեն և ուկրաիներեն
  • «Rondo» (Կիև, Atlantic Records, 2011) — անգլերեն և ուկրաիներեն[7][8][9]
  • «Ծննդյան օրը» (укр. «День народження») (Կիև, Atlantic Records, 2011) — ուկրաիներեն երգեր մանուկների համար[10]
  • «Shadow» (2019);
  • «Sky Flight» (2019).

Սինգլներ․

  • «Carmen» (2019)
  • «La Traviata» (2019)
  • «Serenade» (2019)

Solomia-Օլենայի երգերը ներառվել են երաժշտական հետևյալ ժողովածուներում․

  • «Ուկրաինայի երիտասարդ աստղիկները» (укр. «Молоді зірочки України») (2005);
  • «Just Talents» (ԱՄՆ, 2007);
  • «Positive Music» (ԱՄՆ, 2007).

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլենա Կարպենկոն արժանացել է ազգային և միջազգային մի շարք գրական, երգչական ու կոմպոզիտորական մրցույթների դափնեկրի կոչման։ Դրանց թվում են՝

  • Billboard World Song Contest (USA, 2007 and 2009)
  • Տարվա երգ (ԱՄՆ, 2007)
  • Toronto Exclusive Magazine Awards (Canada, 2007)
  • Սմոլոսկիպ (Ուկրաինա, 2004 և 2006)
  • Ռուկոմեսլո (Ուկրաինա, 2005)
  • ՇևչենկոՖեստ (Ուկրաինա, 2007)
  • Ձեր ձիրքերը, Ուկրաինա (1996)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Trojan Horses of TV Advertisement. Language Manipulations" (Kyiv, "Smoloskyp", 2007)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  2. ««Троянські коні телереклами. Мовні маніпуляції» (Київ, «Смолоскип», 2007) – науково-публіцистична книжка;». Արխիվացված է օրիգինալից 6 грудня 2016-ին. Վերցված է 9 травня 2017-ին.
  3. ««8 жінок» (Київ, «Самміт-Книга», 2016)». Արխիվացված է օրիգինալից 25 червня 2017-ին. Վերցված է 9 травня 2017-ին.
  4. «"8 Women" (Kyiv, "Summir-Book", 2016)». Sbook.com.ua. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «"Terra poetica — 2016" (Kyiv, "Summit-Book", 2016)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  6. ««Terra poetica – 2016» (Київ, «Самміт-Книга», 2016)». Արխիվացված է օրիգինալից 17 травня 2017-ին. Վերցված է 9 травня 2017-ին.
  7. ««Rondo» (Київ, Atlantic Records, 2011) – українською мовою». Արխիվացված է օրիգինալից 1 грудня 2017-ին. Վերցված է 9 травня 2017-ին.
  8. «"Rondo" (Kyiv, Atlantic Records, 2011)». Amazon. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «"Rondo" (Kyiv, Atlantic Records, 2011)». Itunes.apple.com. 2011 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. Den Narodjennia / Birthday. Songs for Kids (Ukrainian) by Radio 4 Kids - Olena Karpenko on Amazon Music.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]