Օլգա Կոսաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Կոսաչ
ուկրաիներեն՝ Олена Пчілка
Пчилка.jpg
Ծննդյան անունուկրաիներեն՝ Ольга Петрівна Косач
Ծնվել էհունիսի 5 (17), 1849
ԾննդավայրԳադյաչ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1930(1930-10-04) (81 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Գրական անունОлена Пчілка
Մասնագիտությունազգագրագետ, գրող և լրագրող
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Ukraine.svg Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Flag of Ukraine.svg Ուկրաինական պետություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
ԱմուսինՊետրո Կոսաչ
ԶավակներԼեսյա Ուկրաինկա, Միխայիլ Կոսաչ, Իսիդորա Կոսաչ, Օլգա Կոսաչ, Միկոլա Կոսաչ և Օքսանա Կոսաչ
Commons-logo.svg Olena Pchilka Վիքիպահեստում

Օլգա Պետրովնա Կոսաչ (ծննդյամբ՝ Դրագոմանովա, կեղծանունը՝ Օլենա (Ելենա) Պչիլկա,ուկրաիներեն՝ Олена Пчілка, հունիսի 5 (17), 1849, Գադյաչ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1930(1930-10-04), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծուհի, հրապարակախոս, ազգագրագետ, Համաուկրաինական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1925)։ Նա Միխայիլ Դրագոմանովի քույրն է, Լեսյա Ուկրաինկայի, Օլգա Կոսաչ-Կրիվինյուկի, Իսիդորա Կոսաչ-Բորիսովայի և Միխայիլ Կոսաչի մայրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Կոսաչը սերում է Պոլտավայի նահանգի մանրակալվածքային ազնվականությունից։ Ծնվել է ոչ հարուստ կալվածատեր Պյոտր Յակիմովիչ Դրագոմանովի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տանը։ 1866 թվականին ավարտել է Կիևի ազնվաբարո աղջիկների ինստիտուտը։ 1868 թվականի հունիսի 22-ին Պիրոգով գյուղում (այժմ՝ Կիևի սահմաններում) ամուսնացել է Պյոտր Անտոնովիչ Կոսաչի հետ, որի հետ էլ շուտով մեկնել են Վոլին, նրա ծառայության վայրը՝ Զվյագել (այժմ՝ Նովոգրադ-Վոլինսկի) քաղաք։ 1871 թվականի փետրվարի 25-ին այստեղ ծնվել է նրանց դուստրը՝ Լարիսան, որը հետագայում հայտնի է դարձել Լեսյա Ուկրաինկա կեղծանունով։ Ընդհանուր առմամբ, Կոսաչների ընտանիքն ունեցել է երկու որդի և չորս դուստր։ 1876 թվականին Կիևում հրատարակվել է նրա «Ուկրաինական ժողովրդական զարդաքանդակ» գիրքը (ասեղնագործության, գործվածքների և հյուսվածքների նմուշներ)[2]։

Օլենա Կոսաչը Լեսյա Ուկրաինկայի հետ

1879 թվականի գարնանը նա իր երեխաների հետ մեկնել է Լուցկ՝ ամուսնու մոտ, ով զբաղեցրել է Հաշտարար միջնորդների Լուցկ-Դուբենսկի համագումարի ղեկավարի պաշտոնը։ Լուցկում նա միացել է դրամատիկական հասարակությանը և առաջարկել ներկայացումներից ստացված հասույթն օգտագործել ակումբային գրադարանի համար ուկրաիներեն գրքեր գնելու նպատակով։

1880 թվականին նա իր սեփական միջոցներով հրատարակել է Ստեփան Ռուդանսկու «Співомовки»-ն և ուկրաիներեն թարգմանել Նիկոլայ Գոգոլի մի քանի պատմվածքներ։ 1883 թվականից սկսել է բանաստեղծություններ և պատմվածքներ տպագրել Լվովի «Զորյա» ամսագրում, բանաստեղծությունների առաջին ժողովածուն կոչվել է «Մերեժանկի մտքեր» (1886), գրել է ռուսերեն և ուկրաիներեն։ Միաժամանակ նա ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց շարժմանը, Նատալյա Կոբրինսկայայի հետ 1887 թվականին Լվովում հրատարակել է «Առաջին պսակ» ալմանախը։

1890-ական թվականներին ապրել է Կիևում, որտեղ 1906-1914 թվականներին աշխատել է որպես «Ridniy Krai» ամսագրի և նրա «Молода Україна»հավելվածի խմբագիր-հրատարակիչ։ 1905 թվականին Եկատերինոսլավում մասնակցել է XIII հնագիտական համագումարին, որի մասին գրել է «Հյուրընկալություն Եկատերինոսլավում» ակնարկում։ Ըստ Եվգենի Չիկալենկոյի հուշերի՝ Օլենա Պչիլկան իր օրագրում հրապարակել է վիճաբանական հոդվածներ, որոնք ոչ միշտ են եղել միանշանակ բովանդակությամբ, այսպես 1908 թվականին նա բացահայտորեն պաշտպանել է Նիկոլայ Միխնովսկու հակասեմական դիրքորոշումը։ Այն բանից հետո, երբ «Ռադա» թերթում քննադատվեցին հակասեմական հրապարակումները, ամսագրի բաժանորդների թիվը կտրուկ նվազեց[3]։ 1913 թվականին Լեսյա Ուկրաինկայի մահվանից հետո, Օլենա Պչիլկան Կիևից տեղափոխվել է Գադյաչ և ապրել այն տանը, որտեղ անցել էր իր մանկությունը[4]։

Մահացել է 1930 թվականի հոկտեմբերի 4-ին։ Նրան թաղել են դստեր՝ բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի կողքին, Կիևի Բայկովի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olga Kosach-Kryvyniuk (1970)։ Леся Українка: Хронологія життя і творчості։ New-York 
  2. Aleksandr Mikhaĭlovich Prokhorov (1982)։ Great Soviet encyclopedia։ Macmillan։ էջ 185 
  3. Є. Чикаленко, «Щоденник 1907—1917 р.» ст. 41
  4. «Життя гадяцької інтелігенції: якою була Садиба Драгоманових та куди поділась нині - ipoltavets.com» (ուկրաիներեն)։ 2022-11-04։ Վերցված է 2022-11-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]