Նատալյա Կոբրինսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Կոբրինսկա
Kobrinska.jpg
Ծնվել էհունիսի 8, 1855(1855-06-08)[1] կամ հունիսի 8, 1851(1851-06-08)
ԾննդավայրBeleluia, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էհունվարի 22, 1920(1920-01-22)[1]
Վախճանի վայրԲոլեխով, Dolinskij County, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մասնագիտությունգրող, ֆեմինիստ և խմբագիր
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա, Flag of Ukraine.svg Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն և Ուկրաինա[2]
Nataliya Kobrynska Վիքիպահեստում

Նատալյա Կոբրինսկա (հունիսի 8, 1855(1855-06-08)[1] կամ հունիսի 8, 1851(1851-06-08), Beleluia, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - հունվարի 22, 1920(1920-01-22)[1], Բոլեխով, Dolinskij County, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), ուկրաինացի գրող, սոցիալիստ-ֆեմինիստ[3] և ակտիվիստ[4]։ Ծնվել է Գալիցիայի Հալիչինա նահանգի Բելելուիա գյուղում, Ռևերենդ Իվան Օզարկևիչի՝ քահանա, ով հետագայում ընտրվեց Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, եւ Թեոֆիլիա Օկունեւսկայի ընտանիքում։ Այդ ժամանակաշրջանում կանայք կարող էին միայն տարրական կրթություն ստանալ և այդ պատճառով նա հիմնական կրթությունը ստացել է տանը։ Նա տիրապետում էր մի քանի լեզուների՝ գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և լեհերեն, ծանոթ էր տարբեր երկրների գրականությանը։ 1871 թվականին ամուսնացել է Թեոֆիլ Կոբրինսկու հետ։ Մի քանի տարի անց նա մահանում է եւ Կոբրինսկան ստիպված է լինում վերադառնալ Բոլեխիվ՝ ապրելու ծնողների հետ[4]։

Կոբրինսկան հոր հետ մեկնում է Վիեննա, որտեղ հանդիպում է Իվան Ֆրանկոյին։ Ֆրանկոն խրախուսում է նրան ստանձնել ուկրաինացի կանանց կարգավիճակը բարելավելու պարտականությունը և աջակցել նրանց ձգտելու տղամարդկանց հետ հավասարությանը։ 1884 թվականին նա նախաձեռնեց Տովարիշստվո ռուսկիխ ժինոկը (ուկրաինացի կանանց ասոցիացիա)[4] կանանց կրթելու համար՝ ծանոթացնելով նրանց գրականությանը և քննարկումներ ծավալելով կանանց իրավունքների վերաբերյալ։ 1890 թվականին նա հանդիսանում էր մի պատվիրակության անդամ, որը լոբբինգ էր իրականացնում Կրթության նախարարի դեմ՝ թույլ տալու կանանց հաճախել համալսարան։ Նա նաև պայքարում էր համընդհանուր ընտրական իրավունքի, ցերեկային խնամքի եւ կոմունալ խոհանոցների համար[5]։

Կոբրինսկան իր առաջին պատմվածքը՝ «Շումինսկան» (որը հետագայում հայտնի դարձավ որպես Ժամանակների ոգին) 1883 թվականին, հաջորդ տարի գրեց Մի կտոր հացի համար նովելը[6]։ 1887 թվականին Օլենա Պչիլկայի հետ խմբագրել է Պերշիյ վինոկը (Առաջին պսակ)՝ ուկրաինացի կանանց ստեղծագործությունների հավաքածուն։Կոբրինսկայայի հրատարակչությունը՝ Ժինոչա սպռավան հրատարակել է կանանց խնդիրների վերաբերող երեք օրացույց Նաշա դոլյա անվանումով[5]։

Նատալյա Կոբրինսկան մահացել է Բոլեխիվում 1920 թվականին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Енциклопедія історії України (укр.)Наукова думка, 2003. — ISBN 966-00-0632-2
  2. WeChangEd
  3. Bohachevsky-Chomiak Martha (1988)։ Feminists Despite Themselves: Women in Ukrainian Community Life, 1884-1939։ CIUS Press։ էջ 71 
  4. 4,0 4,1 4,2 de Haan Francisca, Daskalova, Krasimira, Loutfi, Anna (2006)։ Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries։ էջեր 244–47։ ISBN 9637326391 
  5. 5,0 5,1 «Nataliya Kobrynska (1855-1920)»։ Women's Voices in Ukrainian Literature։ Language Lanterns Publications 
  6. 6,0 6,1 «The Pioneer of Ukrainian Feminism»։ The Day։ հուլիսի 5, 2005