Ուկրաինական ասեղնագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուկրաինայի սրբիչ (ուկր.՝ рушник): Սրբիչների թանգարանը Պերեյասլավ

Ուկրաինական ասեղնագործություն (ուկր.՝ Українська вишивка), ուկրաինական ժողովրդի ժողովրդական դեկորատիվ արվեստի տեսակներից մեկը, կտորի կամ կաշվի վրա զարդանկարի կամ սյուժետային պատկերների տեսքով։ Ասեղնագործությունը կատարվում է ձեռքով կամ կարի մեքենայով, հիմնականում տղամարդկանց և կանանց հագուստի, ինչպես նաև տնային գործածության իրերի` սփռոցների, սրբիչների, բարձի երեսների և այլ իրերի վրա։

Ասեղնագործությունը բացի հագուստի և ինտերիերի զարդանախշ լինելուց իր մեջ կրում է ծիսական գաղտնախորհուրդներ։ Նա պաշտպանում է կայծակից, անզավակությունից, անբերրիությունից, անհաջողությունից և այլ երևույթներից[1][2]։

Ասեղնագործությունը կատարվում է հագուստի որոշակի մասերի վրա, թևքերի վերջնամասում, բկանցքի կամ օձիքի և քղանցքի վրա, այնպիսի տեղերում, որոնք չեն հպվում մամնին[1]։ Ասեղնագործության գույնն ու արտաքին տեսքը նույնպես ունեն իրենց նշանակությունը։

ПХЕ1.jpg
ПХЕ2.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Обереговая вышивка» (ռուսերեն)։ Վերցված է 2013-10-20 
  2. «Украинские вышиванки.» (ռուսերեն)։ Pugoffka.com.ua։ Վերցված է 2014-06-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]