Քվինտոս Զմյուռնիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Քվինտոս Զմյուռնիացի
Ծնվել է 4-րդ դար
Ծննդավայր Իզմիր
Վախճանվել է 4-րդ դար
Մասնագիտություն գրող և բանաստեղծ
Լեզու հին հունարեն
Ազգություն հույն
Քաղաքացիություն Հին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներ Posthomerica

Քվինտոս Զմյուռնիացի (հին հուն․՝ Κόϊντος Σμυρναῖος, լատ.՝ Quintus Smyrnaeus, հայտնի է նաև որպես Քվինտոս Կալաբրիաց, լատ.՝ Quintus Calaber), հին հույն պոետ, հավանաբար ապրել և ստեղծագործել է IV դարում։ 14 գրքից բաղկացած «Հոմերոսից հետո» (լատ.՝ Posthomerica, հին հուն․՝ «Τὰ μετὰ τὸν Ὅμηρον», «Τὰ μεθ᾽ Ὅμηρον») դյուցազնավեպի հեղինակ, որտեղ ներկայացված է Տրոյական պատերազմի պատմությունը «Իլիական»-ում շարադրված դեպքերից հետո։ Պոեմը, իր որակով զիջելով Հոմերոսի ստեղծագործություններին, այնուամենայնիվ զուրկ չէ որոշ գեղարվեստական արժանիքներից։