Քուն (Կուրբե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Քուն
Gustave Courbet - Le Sommeil (1866), Paris, Petit Palais.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կուրբե
տարի1866
բարձրություն135 սանտիմետր
լայնություն200 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՓոքր պալատ
հավաքածուMusée des Beaux-Arts de la ville de Paris?
սեփականատերՀալիլ Բեյ Մենթեշե, Փարիզ և Jean-Baptiste Faure?
պատվիրատուՀալիլ Բեյ Մենթեշե
հիմնական թեմալեսբուհի
մակագրությունG. Courbet, 66
https://www.wga.hu/html/c/courbet/3/courb303.html կայք
The Sleepers (Courbet) Վիքիպահեստում

Քուն (ֆր.՝ Le Sommeil), ֆրանսիացի ռեալիստ նկարիչ Գյուստավ Կուրբեի 1866 թվականին նկարած կտավը[1]։ Հայտնի է նաև «Երկու ընկերուհի» (ֆր.՝ Les Deux Amies) և «Ծուլություն և ցանկություն» (ֆր.՝ Paresse et Luxure) անուններով։ Այժմ գտնվում է Փարիզի փոքր պալատում[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քուն» կտավը նկարվել է Օսմանյան կայսրության թուրք դիվանագետ և հավաքորդ Հալիլ Փաշայի պատվերով, որը 1860 թվականից ապրել է Փարիզում[3]։ Նկարի ցուցադրությունը արգելվել է ընդհուպ 1988 թվականը։ Նման արգելքի են ենթարկվել նաև Գյուստավ Կուրբեի այլ նկարներ, որոնցից է խոշոր պլանով կանացի ամոթույքը պատկերող «Աշխարհի սկիզբը»[4]։ Այդ կտավի առաջին տերը նույնպես եղել է Հալիլ Փաշան։ 1872 թվականին «Քունը» ցուցադրվել է պատկերասրահում, և դարձել ոստիկանական հաշվետվության առարկա[5]։ Այս նկարի բնորդուհիներից մեկը Ջոաննա Հիֆենանն էր, որը այդ ժամանակ կեցվածք էր ընդունում Ջեյմս Ուիսթլերի համար։ Նա Ուիսթլերի սիրուհին էր, բայց այս նկարից հետո նրանց հարաբերություները խզվեցին, իսկ Ուիսթլերի կարծիքը Կուրբեի մասին փոխվեց դեպի վատը[1]։

«Գեյերի և լեսբուհիների պատմության և մշակույթի հանրագիտարանը» «Քունը» դասում է գեղանկարչության հայտնի գործերի շարքում։Այս նկարը մեծ ազդեցություն է ունեցել 19-րդ դարի արվեստի վրա։ Նկարի առաջին ցուցադրումից հետո մի շարք նկարիչներ սկսեցին լեսբիական զույգեր նկարել և այս թեմայի արծածումը նպաստեց լեսբիական հարաբերությունների տաբուների նվազեցմանը[6]։

Այժմ նկարը համալրում է Փարիզի փոքր պալատի հավաքածուն[2]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված են քնած երկու մերկ կին, ըստ երևույթին լեսբուհիներ։ Նրանք պառկած են իրար փաթաթված։ Ձախից շագանակագույն մազերով կինն է՝ մեջքի վրա պառկած։ Նրա ոտքերը կողքից են պատկերված, աջով նա գրկել է երկրորդ կնոջը՝ շիկահերին, իսկ աջը հանգչում է նրա ոտքին։ Շիկահերի դեմքը շրջված է դեպի թխահերը։ Նկարն ակնարկում է, որ կանայք հանգստանում են սեռական գործողությունից հետո[7]։ Նրանց ոտքերի մոտ, սպիտակեղենի վրա որոշ զարդեր կան ընկած: Կրքոտ հարաբերության ևս մեկ ակնարկ է քանդված մարգարտաշար վզնոցը[1]։ Թխահերի աջ ձեռքում հագուստի եզր է երևում։ Պատկերին ֆոն է ծառայում մուգ կապույտ վարագույրը։ Անկողնուց աջ սեղան է՝ վրան վառ ծաղիկներով դեղին սկահակ։ Ձախից արևելյան ոճի սեղանիկ է, որի վրա բաժակ, կուժ և բյուրեղապակե սկիհ կա։ Ներքևի աջ անկյունում մակագրություն կա՝ «Գ․Կուրբե 66»։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ստեղծվել է Շառլ Բոդլերի «Չարության ծաղիկները» ժողովածուի, լեսբիական թեմայով գրված՝ «Անիծված կանայք (Իպոլիտա և Դելֆինա)» բանաստեղծության ազդեցության տակ (1857)[8]։ «Քունը» օգտագործվել է որպես ռեալիստական գեղանկարչության լավ օրինակ։ Նշվել է, որ մերկ մարմինները նկարված են առանց չափազանցության և մարմնի թերությունները թաքցված չեն։ Ըստ որոշ քննադատների նկարն անթերի ներկայացնում է էրոտիկ ժանրը[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bruno Foucart, Courbet, Paris, Flammarion, coll. « Les maitres de la peinture moderne », 1977 (OCLC 602545091, notice BnF no FRBNF34592962). (ֆր.)
  • James H. Rubin (trad. Xavier Bernard), Courbet, Phaidon, coll. « Art & Idées », 2003 (ISBN 0-7148-9078-2). (ֆր.)
  • Laurence Des Cars (conservateur au musée d'Orsay), Dominique de Font-Réaulx (conservateur au musée d'Orsay), Gary Tinterow (directeur du département d'art moderne et contemporain du Metropolitan Museum of Art) et Michel Hilaire (directeur du musée Fabre), Gustave Courbet : Exposition Paris, New York, Montpellier 2007-2008, Réunion des musées nationaux, 2007 (ISBN 978-2-7118-5297-0). (ֆր.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Dorothy M. Kosinski Gustave Courbet's "The Sleepers." The Lesbian Image in Nineteenth-Century French Art and Literature. — Artibus et Historiae, 1988. — Т. 9. — С. 187-199.
  2. 2,0 2,1 «Le sommeil. Gustave Courbet» (ֆրանսերեն)։ Փարիզի փոքր պալատ։ Վերցված է 2015-10-06 
  3. Griselda Pollock Differencing the canon: feminist desire and the writing of art's histories. — Routledge, 1999. — С. 315. — ISBN 978-0-415-06700-3
  4. «Gustave Courbet. The Origin of the World»։ Օրսե թանգարան։ Վերցված է 2015-10-06 
  5. Sarah Faunce Courbet Reconsidered. — Brooklyn Museum, 1988. — С. 176. — ISBN 978-0-300-04298-6
  6. George Haggerty, Bonnie Zimmerman Encyclopedia of lesbian and gay histories and cultures. — Taylor and Francis, 2000. — С. 311. — ISBN 978-0-8153-3354-8
  7. 7,0 7,1 Wendy Michallat Lesbian inscriptions in Francophone society and culture. — Durham Modern Languages, 2007. — С. 8. — ISBN 978-0-907310-62-4
  8. Elisabeth Ladenson Dirt for art's sake: books on trial from Madame Bovary to Lolita. — Cornell University Press, 2007. — С. 75-. — ISBN 978-0-8014-4168-4