Սանր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանր, կենցաղային անհատական օգտագործման առարկա մազերը սանրելու և գլխի մերսման համար: Կան նաև սանրեր կենդանիների բրդի համար:

Ժամանակակից պլաստիկե սանր
Խոզանակե սանր

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան սանրերի երկու հիմնական տեսակներ` ատամնավոր և խոզանակե: Ատամնավորը լինում է բռնակով և առանց բռնակի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին սանրը հայտնաբերվել է Հին Հռոմի տարածքի պեղումների ժամանակ: Այն պատրաստված է եղել կենդանու ոսկորից և ունեցել է 8 ատամիկ:

Սանրի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանրերն օգտագործվում են տարբեր նպատակներով, այն է `

  • Երկար մազերը կարգի բերելու համար:
  • Մազերի հարդարման համար:
  • Թափված մազերը հեռացնելու համար:
  • Մակաբույծների հեռացման համար (ոջիլ, անիծ և այլն):

Սանրերը հաճախ օգտագործվում են դետեկտիվների կողմից հանցագործի ճանաչման գործում մազերի տեսակը ստանալու համար:

Սանրերի նյութը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղջյուրե սանրեր

Սանրերը կարող են պատրաստված լինել տարբեր նյութերից, սովորաբար լինում են փայտյա կամ պլաստիկե: Երբեմն սանրերը պատրասատում էին փղոսկրից, հիմա ոչ, քանի որ վտանգ կա այդ կենդանիների պահպանման համար: Եթե սանրերը փայտից են, ապա որպես կանոն պատրաստում են բալենու կամ սոճու բնափայտից: Փայտյա սանրերը լաքապատվում են:

Սանրերը լինում են`

  • ոսկորե,
  • փայտյա,
  • մետաղական,
  • պլաստիկե,
  • համակցված (պլաստիկե` մետաղյա բռնիչով, մետաղյա` պլաստիկե բռնիչով և այլն):

Սանրերը դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցաբանության մեջ սանրերը կանացիության խորհրդանիշն են: Անտիկ ժամանակներում սանրերի հետ կապված էին ջրային երևույթները: Սանրվում էին, օրինակ, ջրահարսերը, ծովահարսերը: Սանրերը շատ աստվածուհիների, նամանավանդ սիրո և ջրի աստվածուհիներ Վեներայի, Աֆրոդիտեի, ատրիբուտներից էին:

Սանրվելը որպես մոգական գործողություն և հենց սանրը ունեցել են տարբեր նշանակություններ. մի կողմից այն գեղեցկության և կանացի գրավչության խորհրդանիշ է, մյուս կողմից` խորհրդավորության խորհրդանիշ: Շատ երկրների հեքիաթներում հանդիպում են հերոսներ, որոնք փախուստի ժամանակ իրենց հետևից շպրտում են սանրեր, որից աճում է հետապնդողներին խանգարող խիտ անտառ:

Կախարդների մասին ասում էին, որ նրանք իրենց մազերը սանրելով կարող էին ազդել եղանակի վրա և փոթորիկ առաջացնել:

Ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանրերը լինում են սահուն, տուփով, տարբեր ձևերի, օրինակ` հրացանի, դանակի, ձկան և այլ տեսքերով:[1][2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]