Քոնգ։ Գանգի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Քոնգ։ Գանգի կղզի
անգլ.՝ Kong: Skull Island
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոֆանտաստիկա, ֆենթեզի ֆիլմ և մարտաֆիլմ
ՀիմքՔինգ Քոնգ
Թվականմարտի 9, 2017[1][2], մարտի 25, 2017, մարտի 9, 2017[1] և մարտի 10, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJordan Vogt-Roberts?[3][4][5][…]
ՊրոդյուսերԹոմաս Թուլ
Սցենարի հեղինակՋոն Գեյտինս, Դեն Գիլրոյ, Max Borenstein?[6] և Դերեք Քոնոլի[6]
ԴերակատարներԹոմ Հիդելսթոն, Սեմյուել Ջեքսոն, Ջոն Ք. Ռայլի, Ջոն Գուդմեն, Բրի Լարսոն, Ջին Տյան, Թոբի Քեբել, Քորի Հոուքինզ[6], Թոմաս Ման[6], Ջոն Օրտիս[6], Շի Ուինգհեմ[6], Ռիչարդ Ջենիկինս[6] և Միյավի[6]
ՕպերատորԼարի Ֆոնգ
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ՄոնտաժԲոբ Մուրավսկի
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան[7], Skull Island?[7], Da Nang Air Base?[7], District 5?[7], Բանգկոկ[7] և Skull Island?[7]
ԿինոընկերությունWarner Bros., Լեջնդրի Փիքչրզ և Tencent Pictures?
Տևողություն118 րոպե
Բյուջե185 000 000 $[8]
Շահույթ566 652 812 $[9]
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Kong: Skull Island Վիքիպահեստում

«Քոնգ։ Գանգի կղզի» (անգլ.՝ Kong: Skull Island), ռեժիսոր Ջորդան Վոտ-Ռոբերտսի ֆիլմը։ Ֆիլմը հանդիսանում է «Քինգ Քոնգ»-ի վերագործարկումը, նաև հանդիսանում է MonsterVerse ֆրանշիզայի երկրորդ ֆիլմը` նկարահանված Legendary Pictures ընկերության կողմից։ Իրադարձությունների ժամանակագրական առումով նախորդում է 2014 թվականին նկարահանված «Գոձիլա» ֆիլմին։

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի մարտի 10-ին, Ռուսաստանում` մարտի 9-ին[10][11]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվական։ Մի շարք անհաջող փորձերից հետո երկրաբան Բիլլ Ռանդան կարողանում է հանդիպել սենատոր Ուիլիսին։ Նա նպատակ ունի համոզելու սենատորին` փորձագիտական խումբ ուղարկել Խաղաղ օվկիանոսում վերջերս հայտնաբերված կղզի։ Այնտեղ կարող են լինել անհայտ արարածներ և օգտակար հանածոներ։ Ռանդան համոզում է շտապ փորձաքննություն ուղարկել, քանի որ երեք օրից կղզու վրայով խորհրդային արբանյակ պետք է անցնի և դրա գոյության մասին հայտնի կդառնա Սառը պատերազմի հակառակորդին։ Ռանդան, ինչպես նաև իր օգնականներ Հյուսթոն Բրուքսը և Լին Սանը միանում են Landsat ընկերության որոնողական խմբին, իսկ սենատորը նրանց համար ապահովում է ռազմական ուղեկցություն։ Փորձաքննությունը չպետք է երկար տևի, և այդ հանձնարարությունը տրվում է գնդապետ Փրեսթոն Փաքարդին, ով պատրաստվում էր զինվորների հետ Վիետնամից տուն վերադառնալ։ Ռանդան մեծ գումարով վարձում է բրիտանական հատուկ ջոկատի փորձառու հետախույզ Ջեյմս Քոնրադին, իսկ իրադարձությունները ժապավենի վրա նկարահանում է զինվորական լուսանկարիչ Մեյսոն Ուիվերը։

Նավը նպատակակետին է հասնում, բայց նավի կապիտան Վիկտոր Նիվեսը և իր գործընկեր Սթիվ Վուդվորդը հրաժարվում են անցնել կղզին շրջապատած ամպրոպային ճակատի միջով, և ուղղաթիռներն ստիպված են անցնել փոթորկի միջով։ Քանի որ կղզում չկա ռադիոհաղորդակցություն, փորձագետները նախօրոք պայմանավորվում են մի տեղ, որտեղ նավը երեք օրից պետք է վերցնի նրանց։ Սեյսմիկ փամփուշտների պայթյունից հետո հայտնվում է հսկայական արու գորիլան և ոչնչացնում է փորձաքննության բոլոր ուղղաթիռները։ Կենդանի են մնում միայն Նիվեսը, Քոնրադը, Վուդվորդը, Ուիվերը, Բրուքսը, Սանը, Փաքարդը և ինը զինվորներ, ներառյալ Գլեն Միլսը, Էռլա Քոուլան, Թերի Րիլսը, Ռեդժա Սլիվկոն և մայոր Ջեկ Չամպենը, ով հետ էր մնացել մյուսներից։ Ռանդան փորձաքննության փրկված անդամներին խոստովանում է, որ իր իսկական նպատակն է գտնել հին հրեշներին` կառավարական գաղտնի «Միապետ» կազմակերպության համար։ Ռանդան, Վուդվորդը և գնդապետ Փաքարդը, զինվորների հետ ուղևորվում են, ինչպես ինքն է ասում, զինակից Չեպմենին, որոնելու։ Փորձաքննության մյուս փրկված մասը` կազմված Քոնրադից, Սլիվկոյից, Ուիվերից, Բրուքսից, Սանից և Նիվեսայից, հայտնաբերում է բնիկների խումբ, որոնց մեջ ապրում է լեյտենանատ Հենք Մարլոուն, ով 1944 թվականին խփվել է ճապոնական ինքնաթիռի կողմից։ Մարլոուն ապրել է այստեղ իրեն խփած ճապոնական օդաչուի հետ, ում հետ նրանք նավ են կառուցել, որպեսզի գնան կղզուց։ Մարլոուն բացատրում է, որ Քոնգը պաշտպանում է բնիկներին ստորերկրյա սողուններից` գանգազավրներից, որոնք կրկին սկսել են երևալ սեյսմիկական պայթուցիկներից հետո (հենց գանգազավրն է իր ժամանակին սպանել ճապոնացուն` Մարլոուի ընկերոջը)։ Այդ ժամանակ գանգազավրը Չապմենի վրա է հարձակվում և սպանում։

Մարլոուն և մնացածները նավը վերանորոգում են և ուղևորվում կղզու հյուսիսային մասը։ Սլիվկոն կապվում է Փաքարդի և մնացածների հետ, որոնք համեմատաբար մոտ են նավին։ Բոլորը ուրախանում են, բայց այդ ժամանակ նավի վրա վայրասլաց են կատարում գիշատիչ թռչունները, որոնք բռնում և սպանում են Նիվեսին։

Փաքարդը և իր զինվորները միանում են մնացած փրկվածներին, բայց Փաքարդը պնդում է, որ նախքան գետով ճանապարհը շարունակելը, ջոկը պետք է գտնի Չապմենին։ Նրանք մտնում են գանգազավրների տարածք, որտեղ Ռանդան և մի քանի զինվորներ մահանում են։ Իմանալով Չապմենի մահի մասին` Փակարդը հրաժարվում է վերադառնալ նավ այնքան ժամանակ, մինչև չսպանի Քոնգին, վրեժ լուծելով նրանից, կղզում վայրէջք կատարելու ժամանակ իր զինվորներին սպանելու համար։ Փաքարդը Վուդվորդի և այլ զինվորների հետ զինամթերք է գտնում, այն ժամանակ, երբ Քոնրադը, Ուիվերը, Բրուքսը, Սանը և Մարլոուն հեռանում են նավի մոտ։ Այնտեղ Քոնրադը, Ուիվերը և Մարլոուն ասում են մյուսներին վերադառնան նավ, իսկ իրենք գնում են Քոնգին փրկելու։ Զինվորները գայթակղելով բռնում են Քոնգին և ուզում են ոչնչացնել նրան նապալմի օգնությամբ, բայց հասնում են Քոնրադը և Ուիվերը ու փորձում են համոզել զինվորներին, որ պետք չէ սպանել Քոնգին։ Հանկարծ Քոնգը ուշքի է գալիս և սպանում Փաքարդին։

Այդ ժամանակ հողի ճեղքից հայտնվում է ամենամեծ գանգազավրը, որը մենամարտում է Քոնգի հետ և ժամանակավորապես խլացնում է նրան, իսկ հետո հետևում է փրկվածներին։ Բոլորը վազում են լողացող նավի մոտ, բայց այստեղ Քոուլը իրեն զոհաբերում է, փորձելով պայթեցնել գանգազավրին, սակայն ոչ մի վնաս նրան չի պատճառում։ Հայտնվում է Քոնգը և «Մեծի» հետ շարունակական գոտեմարտից հետո սպանում է նրան, հանելով նրա լեզուն, չնայած հաղթանակը նրա վրա շատ թանկ է նստում. Քոնգը շատ վնասվածքներ է ստանում։ Հաղթանակ տանելով` Քոնգը գնում է կղզու խորքերը` վերջին անգամ նայելով Քոնրադին և Ուիվերին։ Բոլորը միմյանց խոստանում են (և Քոնգին), որ եթե որևէ մեկը կղզու մասին իմանա, ապա ոչ նրանցից։ Մակագրերի սկզբում ցուցադրվում է Մարլոուի վերադարձը տուն, իր կնոջ և մեծացած տղայի մոտ, ում նա չէր հասցրել տեսնել մինչև ռազմաճակատ գնալը` երեսուն տարի առաջ։ Էկրանին մակագրերից հետո Քոնրադը և Ուիվերը բանտարկված են «Միապետի» կողմից և զրուցում են Բրուքսի և Լինի հետ։ Նրանք հայտնում են, որ Քոնգը միակ հրեշը չէ, որը գոյություն ունի իրական աշխարհում։ Նրանց ցույց են տալիս քարանձավային նկարներից հին նյութեր, որոնց վրա պատկերված են Գոձիլան, Ռոդան, Մոտրան և Քինգ Գիդորան։ Երբ էկրանը մարում է, լսվում է Գոձիլայի մռնչոցը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թոմ Հիդելսթոն Ջեյմս Քոնրադի կապիտանը
Բրի Լարսոն Մեյսոն Ուիվեր
Սեմյուել Լ. Ջեքսոն Փրեսթոն Փաքարդի գնդապետը
Ջոն Ք. Ռեյլի Հենք Մարլոուի լեյտենանտը
Ջոն Գուդմեն Ուիլյամ «Բիլ» Ռանդա
Ջոն Օրտիս Վիկտոր Նիվես
Քորի Հոուքինս Հյուսթոն Բրուքս
Տյան Ցզին Սան Լին
Թոբի Քեբել մայոր Ջեկ Չապմեն
Ջեյսոն Միտչել Գլեն Միլ
Շի Ուիգհեմ Էրլ Քոուլ
Թոմաս Մեն Թոմաս Մեն Ռեջ Սլիվկո
Յուջին Քորդերո Թերի Րիլս
Մարք Էվան Ջեքսոն Սթիվ Վուդվորդ
Ռիչարդ Ջենքինս Սենատոր Էլ Ուիլիս
Թերի Նոթարի և Թոբի Քեբել Քինգ Քոնգ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Սան Դիեգոյում Legendary Pictures ստուդիան ազդարարել է Քինգ Քոնգի մասին նոր ֆիլմի մասին, որն այդ ժամանակ կրում էր «Գանգի կղզի» անվանումը. պրեմիերան պետք է կայանար 2016 թվականի նոյեմբերի 4-ին[12]։ Ջո Քորնիշը իր թեկնածությունն է առաջարկել ֆիլմի ռեժիսորի պաշտոնի համար[13], միևնույն ժամանակ Քինգ Քոնգի նախորդ ռեժիսորը` Փիթեր Ջեքսոնը, առաջարկել է Գիլերմո Դել Տորոին[14]։ 2014 թվականի սեպտեմբերին ստուդիան հայտարարեց, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Ջորդան Վոթ-Ռոբերթսը[15]։

Սցենարիստներն էին Մաքս Բորենշտեյնը[16], Ջոն Գեյտինսը[17], Դեն Գիլրոյը[16] և Դերեք Քոնոլին[18]։

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ պարզ դարձավ, որ ֆիլմի ռեժիսորը Ջորդան Վոթ-Ռոբերթսն է լինելու, ստուդիան տեղեկացրեց, որ Թոմ Հիդելսթոնը ստացել է գլխավոր դերը[15]։ 2014 թվականի դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ջ. Կ. Սիմոնսը միացել է դերասանական կազմին[19]։ 2015 թվականի հունվարին Մայքլ Քիթոնը միացել է դերասանական կազմին[20]։ 2015 թվականի հուլիսի 1-ին Սիմոնսը և Քիթոնը հեռացան ֆիլմից[21]։ Ստուդիան թողարկման մեջ ձգձգումներ չէր ուզում, և այդ իսկ պատճառով միանգամից սկսեց նրանց փոխարինողներ փնտրել[21]։ 2015 թվականի հուլիսի 23-ին Բրի Լարսոնը միացավ դերասանական անձնակազմին[22]։ 2015 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել է, որ Քորի Հոուքինսը միացել է ֆիլմին, որպեսզի երկրորդական դեր խաղա[16]։ 2015 թվականի օգոստոսի 6-ին Deadline.com-ը տեղեկացրել է, որ ստուդիան բանակցություններ է վարում Սեմյուել Լ. Ջեքսոնի հետ, որպեսզի նա փոխարինի ֆիլմից հեռացած դերասան Ջոնաթան Ք. Սիմոնսին[23]։ Բանակցութուններ է վարվել Ջոն Սի Ռայլիի հետ[23]։ Այդ ժամանակ ֆիլմում դերը առաջարկվել է Թոմ Ուիլկինսոնին[23]։

Օգոստոսի 20-ին Թոբի Քեբելը միանում է դերասանական անձնակազմին, այն ժամանակ, երբ ստուդիան դեռ Ջեքսոնի և Ռայլի հետ բանակցություններ էր վարում[24]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Ջեյսոն Միտչելը միացել է դերասանական անձնակազմին[25]։ 2015 թվականի նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Ուիլ Բրիտեյնը միացել է դերասանական անձնակազմին, և նա ֆիլմում խաղալու է գլխավոր դերերից մեկը[26]։ 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Ջոն Գուդմենը միացել է ֆիլմին, որտեղ պետք է խաղա Ռանդայի դերը` կառավարական պաշտոնյա և փորձաքննության ղեկավար[27]։ Ֆիլմին միանում է նաև Թոմաս Մանը[28]։ 2015 թվականի հոկտեմբերի 1-ին ֆիլմին միանում են Ջոն Օրտիսը և Շի Ուիգհեմը անորոշ դերերով[29]։ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին Յուջին Քորդերոնը անհայտ դերով միացել է դերասանական անձնակազմին[30]։ 2016 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Թերի Նոթարին ընտրված է Քինգ Քոնգի շարժումները բռնելու համար[31]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 19-ին և ավարտվել են 2016 թվականի մարտի 18-ին[32], նրանք անցել են Վիետնամի հյուսիսային մասում, Tràng An-ում, Vân Long-ում, Նինբին քաղաքի շրջանում` Tam Cốc-Bích Động-ում, Հալոնգ ծովախորշում, Ֆոնգիա Քեբանգ այգում, Օահու կղզում, Հավայիում և Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքում[33][34][35][36]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 12-ին ֆիլմի թողարկման տարեթիվը 2016 թվականի նոյեմբերի 4-ից տեղափոխվել է 2017 թվականի մարտի 10-ը[37]։ Ֆիլմը թողարկվել է 3D և IMAX 3D ձևաչափերով[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=170399.html
  4. http://www.tomatazos.com/peliculas/66405/Kong-Skull-Island
  5. http://www.filmaffinity.com/es/film765030.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Kong: Skull Island — 2017.
  8. http://www.scified.com/news/new-kong-skull-island-set-photos-reveal-plane-wreckage
  9. http://www.boxofficemojo.com/movies/?id=legendary2016.htm
  10. Конг: Остров Черепа — первый трейлер ՅուԹյուբում
  11. «Конг: Остров черепа» (ռուսերեն)։ Бюллетень кинопрокатчика։ Վերցված է 2016-09-25 
  12. Peter Sciretta (2014-07-28)։ «King Kong Prequel Skull Island Movie Announced, Wanted To Direct [Comic Con 2014]» (en-US)։ /Film։ Վերցված է 2016-08-06 
  13. Mike Fleming Jr (2014-07-29)։ «Comic-Con: Legendary Wants Joe Cornish For ‘Skull Island’» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  14. Angie Han (2014-07-31)։ «Peter Jackson Would Like Guillermo Del Toro Helm Skull Island» (en-US)։ /Film։ Վերցված է 2016-08-06 
  15. 15,0 15,1 Mike Fleming Jr (2014-09-16)։ «‘Skull Island:’ Tom Hiddleston Stars In King Kong Origin Tale» (en-US)։ deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  16. 16,0 16,1 16,2 Justin Kroll (2015-08-05)։ «‘Straight Outta Compton’s’ Corey Hawkins Joins ‘Skull Island’ (EXCLUSIVE)» (en-US)։ Variety։ Վերցված է 2016-08-06 
  17. Mike Fleming Jr (2014-10-30)։ «King Kong Tale ‘Skull Island’ Gets Rewrite From ‘Flight’ Scribe John Gatins» (en-US)։ deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  18. Borys Kit (AUGUST 18, 2015)։ «'Jurassic World' Writer Heads to 'Kong: Skull Island' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-08-06 
  19. Justin Kroll (2014-12-15)։ «J.K. Simmons Joins ‘Kong: Skull Island’» (en-US)։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-26-ին։ Վերցված է 2016-08-06 
  20. Ali Jaafar (2015-01-08)։ «Michael Keaton In Talks To Join ‘Kong: Skull Island’ For Legendary» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  21. 21,0 21,1 Ali Jaafar (2015-07-01)։ «Michael Keaton And JK Simmons Exit Legendary’s ‘Kong: Skull Island’» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  22. Mike Fleming Jr (2015-07-23)։ «Brie Larson Lands Female Lead In ‘Kong: Skull Island’» (en-US)։ deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  23. 23,0 23,1 23,2 Mike Fleming Jr (2015-08-06)։ «Is There Room On ‘Kong: Skull Island’ For Samuel L. Jackson And Tom Wilkinson?» (en-US)։ deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  24. Borys Kit (AUGUST 20, 2015)։ «'Fantastic Four' Actor Toby Kebbell Joins Tom Hiddleston in 'Kong: Skull Island' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-08-06 
  25. Justin Kroll (2015-08-26)։ «‘Straight Outta Compton’s’ Jason Mitchell Joins Legendary’s ‘Skull Island’» (en-US)։ Variety։ Վերցված է 2016-08-06 
  26. Borys Kit (NOVEMBER 02, 2015)։ «'Kong: Skull Island' Casts Up-And-Comer for Pilot Role (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-08-06 
  27. Anita Busch (2015-09-25)։ «John Goodman Joins Cast Of ‘Kong: Skull Island’» (en-US)։ deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  28. Justin Kroll (2015-09-25)։ «Thomas Mann Joins ‘Kong: Skull Island’ (EXCLUSIVE)» (en-US)։ Variety։ Վերցված է 2016-08-06 
  29. Erik Pedersen (2015-10-01)։ «‘Kong: Skull Island’ Adds John Ortiz & Shea Whigham» (en-US)։ deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  30. Erik Pedersen (2015-10-13)։ «Eugene Cordero Heads To ‘Kong: Skull Island’; Amiah Miller Joins ‘War For The Planet Of The Apes’» (en-US)։ deadline.com։ Վերցված է 2016-08-06 
  31. KEVIN P. SULLIVAN (May 11 2016)։ «Toby Kebbell clears up 'Kong: Skull Island' rumors»։ Entertainment Weekly։ Վերցված է 2016-08-06 
  32. «Фото Thomas Mann в Instagram • Мар 18 2016 в 5:32 UTC»։ Instagram։ Վերցված է 2016-08-06 
  33. Christine (2015-10-23)։ «'Kong: Skull Island' spotted filming at Kualoa Ranch in Hawaii»։ On Location Vacations։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-24-ին։ Վերցված է 2016-08-06 
  34. Mike Gordon (2015-12-17)։ «King Kong movie filming closes Chinatown streets» (en-US)։ staradvertiser.com։ Վերցված է 2016-08-06 
  35. Christine (2016-01-20)։ «'Kong: Skull Island' moves from Hawaii to Australia»։ On Location Vacations։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-26-ին։ Վերցված է 2016-08-06 
  36. Suzanne Simonot (January 24, 2016)։ «Kong: Skull Island cast and crew wanted as filming continues»։ Gold Coast Bulletin 
  37. 37,0 37,1 Rebecca Ford (12/12/2014)։ «Universal Pushes King Kong Film to 2017, Dates Great Wall Movie for 2016»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-08-06