Հալոնգ ծովախորշ
Հալոնգ ծովախորշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծոց և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Մակերես | 150 000 հեկտար |
![]() | |
![]() |
Հալոնգ ծովախորշ (վիետ․՝ Vịnh Hạ Long), Վիետնամում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Գտնվում է Կուանգին նահանգում, հայտնի զբոսաշրջավայր է։ Ծովախորշը գտնվում է Հարավչինական ծովի Տոնկինի ծոցում[1]։
Ծովախորշի վարչական կղզիները պատկանում են Հալոնգ, Կամֆա քաղաքներին և Վանդոն գավառին (վիետ․՝ Vân Đồn)։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալոնգ բառը թարգմանվում է որպես «վայր, որտեղ վիշապն իջել է ծովը»։ Ըստ լեգենդի՝ Հալոնգ կղզին ստեղծվել է հսկա վիշապի կողմից, ով ապրում էր լեռներում։ Լեռները լքելու ժամանակ պոչով ծակծկել է հովիտներն ու լեռնագոգերը, և ծով ընկղմվելու ժամանակ ճոչով բացված հատվածը լցվել է ջրով, մնացել են երկրի մի քանի փոքրիկ կղզիներ։ Տեղացիները մինչև այժմ էլ ասում են, որ ծովածոցում վիշապ է ապրում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովախորշը ներառում է ավելի քան 3000 կղզի, ինչպես նաև փոքր ժայռեր, քարաժայռեր և քարանձավներ։ Տարածքը կազմում է 1500 կմ քառ․։ Ինչպես երկրային, այնպես էլ ստորջրյան աշխարհը բնութագրվում է բարձր կենսաբազմազանությամբ։
Ամենաբնակեցված կղզին Տուանչուն է։ Հենց այստեղ է տեղակայված Հո Շի Մինի նախկին նստավայրը։
Կատաբան Հալոնգ ծովածոցի ամենամեծ կղզին է։ 1986 թվականին կղզու մոտավորապես կեսը հռչակվեց ազգային պարկ։ Կղզում կան բազմաթիվ լճեր, ջրվեժներ և քարանձավներ, ափամերձ կորալային խութեր։ Կղզու հայտնի քարանձավներն են Բոնաուն, Աղջկան և Երկնային Պալատը։ Ինչպես նաև հայտնի է Թմբուկ միշակայմի մեծ առագաստը, որն իր անվանումը ստացել է թմբուկի հարվածային ձայներից։ Ամենագեղեցիկ քարանձավը Դաուգոն է։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման արևադարձային է, խոնավ, երկու եղանակներով՝ շոգ խոնավ ամառ և չոր ցուրտ ձմեռ։ Միջին ջերմաստիճանը 15-ից 25 °C է։ Տարեկան տեղումների քանակը 2000—2200 մմ է։ Ծովախորշի ջրի աղիությունը չոր սեզոնում 31-34,5 ‰ է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտավորապես 1600 մարդ ապրում է լողացող տնակներում՝ չորս ձկնորսական գյուղերում՝ Կըավան (Cửa Vạn), Բահանգ (Ba Hang), Կոնգտաու (Cống Tàu) և Վոնգվիենգ (Vông Viêng)։
1994 թվականին Հալոնգ ծովածոցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- UNESCO’s World Heritage Convention: Halong Bay (անգլ.)
- UNESCO: Հալոնգ ծովախորշ Archived 2009-10-16 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|