Քոլին Հենքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլին Հենքս
անգլ.՝ Colin Hanks
Ծնվել էնոյեմբերի 24, 1977(1977-11-24)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրՍակրամենտո, ԱՄՆ
ԿրթությունԼոյոլա Մերիմաունթի համալսարան և Չեփմենի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Թոմ Հենքս, մայր՝ Samantha Lewes?
Ամուսին(ներ)Samantha Bryant?
Երեխա(ներ)Olivia Hanks? և Charlotte Hanks?
Պարգևներ և մրցանակներ
colin-hanks.com

Քոլին Հենքս (անգլ.՝ Colin Hanks), իծնե Քոլին Լյուիս Դիլլինհեմ (անգլ.՝ Colin Lewes Dillingham, նոյեմբերի 24, 1977(1977-11-24)[1][2][3], Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ 2002 թվականին արժանացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի, 2014 թվականին եղել է «Էմմի» մրցանակի թեկնածու, իսկ 2015 թվականին՝ Ոսկե գլոբուսի թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլին Հենքսը ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 24-ին Սակրամենտո քաղաքում՝ Թոմ Հենքսի և դերասանուհի Սամանտա Լյուիսի (իծնե՝ Դիլլինհեմ) ընտանիքում[5]։ Քոլին Հենքսն ունի մեկ քույր՝ Էլիզաբեթը, և երկու եղբայր՝ Չեստեր Մարլոն (1990) և Թրուման Թեոդոր Հենքսերը՝ (1995) (անգլ.՝ Chester Marlon Hanks and Truman Theodore Hanks) իր հոր և Ռիտա Ուիլսոնի երկրորդ ամուսնությունից։ 1978 թվականին նրա ազգանունը փոխեցին «Հենքս»-ի, երբ նրա ծնողները պաշտոնապես ամուսնացան։

Քոլինն Կալիֆոռնիա նահանգի Վեսթչեսթեր քաղաքի համալսարանում (անգլ.՝ Loyola Marymount University) ուսումնասիրել է թատերական արվեստ։ Ուսման ժամանակ խաղացել է գլխավոր դերեր բազում ուսանողական ֆիլմերում և ելույթ է ունեցել բազմաթիվ թատերական ներկայացումներում, որոնք ավելի ուշ հանգեցրել են այնպիսի պրոֆեսիոնալ դերերի այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են Մայքլ Ֆրեյնի «Թռիչք կկվի բնի վրայով» և «Աղմուկ կուլիսներում» պիեսները։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին «Ապոլոն 13» ֆիլմի նկարահանման հրապարակում Քոլին Հենքսը ստանձնել է իր առաջին աշխատանքային փորձը՝ որպես արտադրության օգնական, որտեղ գլխավոր դերում նկարահանվում էր իր հայրը։ Այդ փորձից հետո երիտասարդ դերասանը, նախքան համալսարանն ավարտելը, որոշում է իր ուժերը փորձել «Այն, ինչ դու անում ես» ֆիլմում, որի սցենարիստն ու ռեժիսորն իր հայրն էր։

Քոլինի հայտնի դերերից մեկը կինոյում դարձել է Շաուն Բրամդերի «Հրաշագործների երկիրը» ֆիլմը (անգլ.՝ Orange County), որտեղ նա խաղացել է Ջեք Բլեքի և Ջոն Լիտգոուի հետ։ Ամենահայտնի հեռուստատեսային աշխատանքը կարող է համարվել Ալեքս Վիտմանի դերը «Այլմոլորակայինների քաղաքը» երիտասարդական ֆանտաստիկ հեռուստասերիալում (անգլ.՝ Roswell), որը ցուցադրվել է 1999-2002 թվականներին։ Քոլինը նաև նկարահանվել է ամերիկյան «Միայնակ սրտեր» (անգլ.՝ The O.C.) սերիալում՝ խաղալով լեյտենանտ Հենրի Ջոնսի դերը «Եղբայրներ՝ զենքով» ֆիլմում (անգլ.՝ Band of Brothers)։ 2005 թվականին Քոլինը նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի Քինգ-Քոնգը ֆիլմում՝ Պրեստոնի դերում, իսկ մեկ տարի անց՝ «Tenacious D: Բախտի միջնորդը» ֆիլմում (անգլ.՝ Tenacious D in: The Pick of Destiny

2008 թվականը հագեցած է եղել Քոլին Հենքսի համար․ «Տղաներին դա դուր է գալիս» (անգլ.՝ The House Bunny) և «Մեծն Բաք Հովարդը» (անգլ.՝ The Great Buck Howard) ֆիլմերում նա նկարահանվել է հոր և Ջոն Մալկովիչի հետ։ 2011 թվականին սկսել է նկարահանվել «Դեքստեր» սերիալում՝ Թրևիս Մարշալի դերում։

2014 թվականին FX հեռուստաալիքի «Ֆարգո» հեռուստասերիալում խաղացել է վախկոտ ոստիկանի դեր։ Հենքսի դերասանական այս աշխատանքն առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ 2015 թվականին նա սկսել է նկարահանվել CBS–ի «Կյանքը մանրամասների մեջ» սիթքոմում։

Քոլինը բաս-կիթառ է նվագում իր «The Underlords» հիփ-հոփ խմբում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 8-ին Քոլինն ամուսնացել է հրապարակախոս Սամանտա Բրայանտի հետ (անգլ.՝ Samantha Bryant)[6][7]։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Օլիվիա Ջեյն Հենքսը (ծնվել է 2011 թվականի փետրվարի 1–ին) և Շառլոտա Բրայանտ Հենքսը (ծնված 2013 թվականի հուլիսի 2–ին)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996` Այն, ինչ դու արել ես / That Thing You Do!
  • 1999-2001` «Այլմոլորակայինների քաղաքը» / Roswell
  • 2000` «Ամեն գնով» / Whatever It Takes (film)
  • 2001` «Սիրո վիրուս» / Get Over It
  • 2001` «Զենքի եղբայրներ» / Band of Brothers
  • 2002` «Հրաշքների երկիրը» / Orange County
  • 2003` 11:14 / 11:14
  • 2003` «Միայնակ սրտերը» / The O.C.
  • 2005` «Քինգ-Քոնգ» / King Kong
  • 2005- 2008` «Թվեր» / Numb3rs
  • 2006` «Tenacious D: Ճակատագրի մեդիատոր» / Tenacious D in The Pick of Destiny
  • 2008` «Հետք չթողնելով» / Untraceable
  • 2008` «Իմ մոր նոր ընկերը» / My Mom’s New Boyfriend
  • 2008` «Մեծն Բաք Հովարդ» / The Great Buck Howard
  • 2008` «Տղաներին դա դուր է գալիս» / The House Bunny
  • 2008` «Բուշ» / W.
  • 2010` «Լավ տղաներ» / the good guys
  • 2011` «Դեքստեր» (6 սեզոն) / Dexter՝ Թրեվիս Մարշել
  • 2012` «Անիծեք մայրիկիս» / The Guilt Trip ` Роб
  • 2013` «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին» (սերիալ, 10 սեզոն) / NCIS` Richard Parsons
  • 2013` «Մամաշա» / Mom` Andy
  • 2013` «Փարկլենդ» / Parkland` Dr. Malcom Perry
  • 2013` «Ֆարգել» / Fargo` Գաս Գրիմլի
  • 2015` «Ոչ տարօրինակ քան սերը»/ No Stranger Than Love
  • 2015` «Ինչն ապրում է ներսում» / What Lives Inside` Taylor Delaney
  • 2015` «Արձակուրդներ» / Vacation
  • 2016` «Էլվիս և Նիքսոն» / Elvis & Nixon
  • 2015` «Խոսող Թոմն ու Ընկերները» / Talking Tom and Friends` Խոսող Թոմ
  • 2017` «Ջումանջի։ Ջունգլիների կանչը»` Ալեքս Ռիկ
  • 2019` «Ջումանջի։Նոր մակարդակ»՝ Ալեքս Ռիկ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին առաջադրվել է «MTV Movie Awards» կինոմրցանակաբաշխության համար (MTV Movie Awards 2002) «Հրաշքների երկիրը» ֆիլմում «Breakthrough Male Performance» դերի համար։
  • 2002 թվականին «Երիտասարդ հոլիվուդ» մրցանակների հաղթող «One to Watch — Male» չափանիշով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. Биография Колина Хэнкса filmreference.com(անգլ.)
  6. Tom Hanks' son gets engaged(անգլ.)
  7. «Сын Тома Хэнкса женился». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]