Jump to content

Քոդի Գակպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոդի Գակպո
հոլ.՝ Cody Gakpo
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1999(1999-05-07)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Հասակ 193 սանտիմետր[2]
Քաշ 76 կգ
Դիրք left winger և կենտրոնական հարձակվող

Քոդի Մաթես Գակպո (հոլ.՝ Cody Mathès Gakpo; մայիսի 7, 1999(1999-05-07)[1], Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, Հոլանդիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլ» ակումբի հարձակվող։ ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի Եվրոպայի առաջնության և 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գակպոն ծնվել է Էյնդհովենում և մեծացել Ստրատում թաղամասում[3]։ Նրա հայրը ծնվել է Տոգոյում և ունի գանական արմատներ, իսկ մայրը հոլանդացի է[4][5]։ Գակպոն իր հայրենի քաղաքի ՊՍՎ ակումբի դաստիարակն է։ 2016 թվականի նոյեմբերի 4-ին «Հելմոնդ Սպորտի» դեմ խաղում նա իր առաջնախաղն է նշել Էրստեդիվիսում[6]։ 2018 թվականի սկզբին Քոդին ընդգրկված էր հիմնական թիմի հայտացուցակում։ 2018 թվականի փետրվարի 25-ին «Ֆեյենորդի» դեմ խաղում նա նշեց իր առաջնախաղը Էրեդիվիզիում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Սթիվեն Բերգվեյնին[7]։ Իր առաջնախաղային թվականին Գակպոն դարձավ Հոլանդիայի չեմպիոն։ 2021/22 մրցաշրջանի վերջում նա ճանաչվել է Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (ազգային առաջնությունում հանդես եկողների թվում)։

2023 թվականի սկզբին Գակպոն տեղափոխվել է անգլիական «Լիվերպուլ»[8], կնքելով 5,5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 35,5 միլիոն ֆունտ ստերլինգ[9]։ Հունվարի 14-ին «Բրայթոնի» դեմ խաղում նա իր առաջնախաղն է նշել անգլիական Պրեմիեր Լիգայում[10]։ Փետրվարի 13-ին «Էվերթոնի» դեմ խաղում Քոդին խփել է իր առաջին գոլը «Լիվերպուլի» կազմում[11]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գակպոն 2017 թվականին Հոլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Գակպոն կարող էր խաղալ Հոլանդիայի, Տոգոյի կամ Գանայի հավաքականներում։ Նա հանդես է եկել Հոլանդիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2021 թվականի մարտին նա երկու գոլ է խփել Հունգարիայի հավաքականին (6:1) Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլում։

2021 թվականին Գակպոն մարզիչ Ֆրանկ դե Բուրի կողմից ընդգրկվել է Հոլանդիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնության համար, չնայած մինչ այդ նա ոչ մի հանդիպում չէր անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Հունիսի 21-ին նա իր առաջնախաղն է նշել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խմբային փուլի երրորդ խաղում[12]։ Քոդին առաջնախաղն է նշել Հոլանդիայի հավաքականի կազմում։ Նա դարձավ առաջին հոլանդացի ֆուտբոլիստը 1980 թվականից ի վեր, ով իր նորամուտը նշել է ազգային հավաքականում Եվրոպայի առաջնության խաղում։

2021 թվականի սեպտեմբերի 3-ին Չեռնոգորիայի դեմ Աշխարհի առաջնության 2022 թվականի ընտրական փուլի խաղում Գակպոն խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[13]։

2022 թվականին Գակպոն Կատարում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Առաջնությունում նա խաղացել է ԱՄՆ-ի[14], Արգենտինայի[15], Էկվադորի[16], Սենեգալի[17] և Կատարի[18] հավաքականների դեմ։ Սենեգալցիների, էկվադորցիների և կատարցիների դեմ խաղերում Քոդին երեք գոլ է խփել։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՍՎ

Անձնական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոլանդիայի տարվա ֆուտբոլիստ 2022

Կատարողական վիիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
#ԱմսաթիվՎայրՄրցակիցԱրդյունքՀաշիվԱռաջնություն
12021 թվականի

սեպտեմբերի 4

Ֆիլիպս, Էյնդհովեն, ՀոլանդիաՉեռնոգորիա Չեռնոգորիա4:04:0Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլ
22022 թվականի

հունիսի 14

Ֆեյենորդ, Ռոտերդամ, ՀոլանդիաՈւելս Ուելս2:03:2ՈՒԵՖԱ ազգերի լիգա 2022/23
32022 թվականի

սեպտեմբերի 22

Ազգային մարզադաշտ, Վարշավա, ԼեհաստանԼեհաստան Լեհաստան0:10:2Ազգերի լիգա 2022/23
42022 թվականի

նոյեմբերի 21

Էլ-Տումամա, Դոհա, ԿատարՍենեգալ Սենեգալ0:10:2Աշխարհի 2022 թվականի առաջնություն
52022 թվականի

նոյեմբերի 25

Խալիֆա, Դոհա, ԿատարԷկվադոր Էկվադոր1:01:1Աշխարհի 2022 թվականի առաջնություն
62022 թվականի

նոյեմբերի 29

Էլ-Բայտ, Դոհա, ԿատարԿատար Կատար1:02:0Աշխարհի 2022 թվականի առաջնություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://www.transfermarkt.com/cody-gakpo/profil/spieler/434675
  3. «Privacyinstellingen op VI.nl». www.vi.nl (հոլանդերեն). 2019 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «DPG Media Privacy Gate». myprivacy.dpgmedia.nl (հոլանդերեն). 2019 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «Ghana coach reveals talks with Dutch players». Football Oranje (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Хелмонд Спорт VS. Йонг ПСВ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  7. «Фейеноорд VS. ПСВ 1:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  8. «Liverpool reach agreement for Cody Gakpo transfer». Liverpool F.C. 2022 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «Cody Gakpo: Liverpool reach agreement with PSV Eindhoven to sign forward». BBC Sport. 2022 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Брайтон энд Хоув Альбион VS. Ливерпуль 3:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Ливерпуль VS. Эвертон 2:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  12. «Северная Македония VS. Нидерланды 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  13. «Нидерланды VS. Черногория 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021-09—03. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  14. «Нидерланды VS. США 3:1» (անգլերեն). soccerway.com. 2022-12—03. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  15. «Нидерланды VS. Аргентина 2:2» (անգլերեն). soccerway.com. 2022-12—09. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  16. «Нидерланды VS. Эквадор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022-11—25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  17. «Сенегал VS. Нидерланды 0:2» (անգլերեն). soccerway.com. 2022-11—21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  18. «Нидерланды VS. Катар 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022-11—29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]