Քշիշտոֆ Կիշլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քշիշտոֆ Կիշլովսկի
Krzysztof Kieślowski
Krzysztof Kieślowski Portrait 1994.jpg
Ծնվել է հունիսի 27, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Վարշավա, Residual Poland General Governorate, Նացիստական Գերմանիա[4]
Մահացել է մարտի 13, 1996({{padleft:1996|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][3] (54 տարեկանում)
Մահվան վայր Վարշավա, Warsaw Voivodeship, Լեհաստան[4]
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան
Կրթություն Լոդզի կինոդպրոց
Մասնագիտություն կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Krzysztof Kieślowski Վիքիպահեստում

Քշիշտոֆ Կիշլովսկի (լեհ.՝ Krzysztof Kieślowski, հունիսի 27, 1941, Վարշավա - մարտի 13, 1996), լեհ նշանավոր կինոռեժիսոր և սցենարիստ։

Աշխարհին հայտնի է իր «Վերոնիկայի երկակի կյանքը» (1991), «Երեք գույն» (1993-1994) ֆիլմերով։[5][6] Իր կարիերայի ընթացքում բազմաթիվ մրցանակներ է ստացել ներառյալ Կաննի փառատոնի ժուրիի մրցանակ 1988, կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ, Եկումենիկալ ժուրիի մրցանակ։ Վենեցիական ֆիլմերի փառատոնի կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ։ Ոսկե առյուծ, միջազգային կաթոլիկ կինոթատրոնի և տեսալսողականի կազմակերպությամ մրցանակ և Բեռլինի միջազգային ֆիլմերի փառատոնի արծաթե արջ մրցանակ։ 1995 թվականին նա ստացել է Օսկար մրցանակ Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենար անվանակարգերում։ 2002 թվականին նա զբաղեցրեց 2 տեղը բրիտանական ֆիլմերի ինստիտուտի «Տեսարան և ձայն»-ի թոփ 10 ռեժիսորների ժամանակակից ռեժիսորներ շարքում։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիշլովսկին ծնվել է Վարշավայում։ Բարբարայի և Ռոման Կիշլովսկու տղան է։ Նա մեծացել է մի քանի փոքր քաղաքներում տեղափոխվելով այնտեղ, որտեղ տուբերկուլոզով հիվանդ ինժեներ հայրը կարողանում էր դեղորայք գտնել։ 16 տարեկանում նա հաճախում էր հրշեջներ դպրոց, բայց թողեց այն 3 ամսից։ Առանց որևէ կարիերայի նպատակի նա 1957 թվականին ընդունվեց Վարշավայի թատրոնի տեխնիկայի քոլեջ, քանի որ հիմնադիրը իր բարեկամ էր։ Նա որոշել էր դառնալ թատրոնի ռեժիսոր, սակայն թատրոնի դպրոց դիմելու համար անհրաժեշտ էր ունենալ առնվազն բակալավրի կոչում, այդ պատճառով նա ընտրեց ֆիլմը որպես միջին քայլ։ Նա մեծացել է որպես հռոմեական կաթոլիկ և պահպանել այն ինչն անվանում էր «անձնական և մասնավոր» հարաբերություններ Աստծու հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողնելով դպրոցը և աշխատելով թատրոնում դերձակ, նա դիմեց Լոձի հայտնի լեհական ֆիլմ դպրոց, որը իր շրջանավարտների ցանկում են Ռոման Պոլանսկին և Անջեյ Վայդան։ 2 անգամ մերժվեց։ Որպեսզի այս ընթացքում խուսափի զինվորական ծառայությունից նա դարձավ արվեստի աշակերտ, ինչպես նաև անցավ կտրուկ դիետայի, որ փորձի իրեն դարձնել առողջապես ոչ պիտանի ծառայության համար։ Մի քանի ամիս հաջողությամբ խուսափելուց հետո նա երրորդ անգամ դիմելուց ընդունվեց Լոձի ֆիլմ դպրոց։

Նա հաճախեց 1964-1968 թվականներին այն ընթացքում, երբ կառավարությունը բարձր աստիճանի հարաբերական ազատություն էր տալիս դպրոցներում։ Կիշլովսկին շուտով կորցրեց իր հետաքրքրությունը թատրոնի հանդեպ և որոշեց վավերագրական ֆիլմեր ստեղծել։ Կիշլովսկին ամուսնացավ իր երկար տարիների սիրո՝ Մարիա Կաուտիլլոի հետ, իր դպրոցի վերջին տարում և նրանք ունեցան աղջիկ՝ Մարթան։

Կիշլովսկին մեկուսացավ ֆիլմարտադրությունից իր վերջին «Կարմիր» ֆիլմի պրեմիերայից հետո (1994

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քշիշտոֆ Կիշլովսկու հուշարձան Լեհաստան

Կիշլովսկու վաղ վավերագրական ֆիլմերը անդրադառնում էին հիմնականում քաղաքի բնակիչների, աշխատավորների և զինվորների ամենօրյա կյանքին։ Չնայած նա բացահայտ քաղաքական ուղղվածության ֆիլմաստեղծող չէր, նա շուտով հայտաբերեց որ լեհական կյանքի պատկերումը բերում է հեղինակությունների հետ կոնֆլիկտի։ Նրա հեռուստատեսային ֆիլմը՝ «Աշխատավորներ 71» , որը ցույց էր տալիս աշխատավորներին քննարկելիս 1970 թվականի ցույցի պատճառները, միայն ցուցադրվեց կտրուկ գրաքննական ձևով։ «Աշխատավորներ 71» ֆիլմից հետո նա սկսեց ուշադրություն դարձնել հեղինակությունների վրա Curriculum Vitae ֆիլմ որը միավորում է վավերագրական տեսանյութեր Պոլիտբյուրոյի ժողովներից և մի մարդու մասին ֆանտաստիկ պատմությունը, որը պաշտոնյաների ուշադրության տակ էր։

Չնայած Կիշլովսկին հավատում էր որ իր ֆիլմի հաղորդագրությունը հակա-հեղինակային է, նա արժանացավ իր կոլեգաների քննադատությանը, կառավարության հետ համագործակցելու համար։

Լեհական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին ոչ դոկումենտալ ֆիլմերը՝ «Պերսոնելը» և «Սպին», պատկանում են սոցիալական ռեալիզմ ժանրին։

«Առանց վերջին» նրա ամենաիրական քաղաքական ֆիլմն է։ Այս ֆիլմից հետո նրա կարիերան կապված է 2 աշխատակցի ՝ սցենարիստ Քրիստոֆ Պիսիվիչի և կոմպոզիտոր Զբիգնի Պրիսների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC
  4. 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119135779 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Stok 1993, p. xiii.
  6. «Krzysztof Kieślowski»։ Internet Movie Database։ Վերցված է 2012 թ․ մայիսի 19