Քնարենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քնարուկ
Starr 070308-5403 Annona cherimola.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Կղբածաղկավորներ
Ընտանիք Անոնազգիների
Ցեղ Քնարենի
Լատիներեն անվանում
Annona

Քնարենի ՝ դա երկշաքիլավորներ ծաղկաբույսերի ընդարձակ ցեղ է, ընդգրկված է անոնազգիների ընտանիքում (Annonaceae), որտեղ են նաև Եղնասիրտը և Ազիմինան:

Քնարենին անոնազգիների մեջ երկրորդն է ըստ մեծության ցեղ, Guatteria-ից հետո[1], ընդգրկելով 166[2] նեոտրոպիկների և աֆրոտրոպիկների ծառերի և թփերի տեսակներ: Բույսերը, որոնք պատկանում են այս ցեղին տարածված են Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում:

Հնաբուսաբանական հետազոտությունները պարզել են, որ քնարենին օգտագործում էին և աճեցնում էին Մեքսիկայի Յաուտեպեկ դե Սարագոզա շրջանում դեռևս մ.թ 1000 տարի առաջ:

Ներկայումս աճեցվում են քնարենու 7 տեսակներ և 1 հատ հիբրիդ կոմերցիոն կամ տնային նպատակով հիմնականում որպես պարենային ապրանք[3]: Քնարենու բազմաթիվ տեսակները ավանդական բժշկության մեջ օգտագործվում են որպես դեղամիջոց տարբեր հիվանդությունների դեմ, սակայն քնարենու այդ հատկությունը դեռևս ապացուցված չէ[4][5]:

Հայտնաբերվել էր անոնազգի ցեղի որոշ տեսակների մոտ ացետիգենինի պարունակություն: Ացետիգենինը՝ դա կենսաբանական միացություն է, լայն ակտիվ բիոլոգիական սպեկտրով:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղի անվանումը ծագում է Annon բառից, որը եկել է Հայիթի կղզու Տայնո լեզվից: Քնարենին ունի մի քանի ընդհանուր անուններ ՝ Գուանաբանա (Annona muricata-ի իսպաներեն տարբերակը) և Քաղցրաքրթի:

Հայերեն լեզվի մեջ կա մի քանի անվանումներ՝ քնարուկ, ազմենի (անոնազգիների ընտանիքի բույս):

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղնասիրտը (Annona reticulata) բուսաբանական պատկերը
Քաղցրաքրթի

Քնարենու տեսակները մշտադալար են կամ տերևաթափ, ձողավոր արմատային համակարգով ծառեր կամ թփենիներ են: Այս պտուղը սովորաբար աճում է այն շրջաներում, որտեղ ջերմաստիճանը չի իջնում 28 °F ցածր, հատկապես դա Կուբան է, Ճամայկան և Ֆիլիպիններ: Սակայն ինչպես հայտնի է այն աճում է նաև Ֆլորիդայի շրջաներում:

Քնարենի 

Բունը: Ունի բարակ կեղև, որը պատված է մանր ճաքերով, ճեղքերով, որոնցից աճում են ոստեր, ընձյուղեր, վեր տված բողբոջներով: Տերևներ. Տերևների ծայրերը կարող են լինել թե բարակ, բավականին փափուկ, մազոտ կամ անմազ:



Ծաղիկները: Ծաղկած ցողունները բացվում են հիմնական կամ հին ճյուղերի ծոցից մեկական կամ մի քանի ծաղկափնջով: Սովորաբար 3 կամ 4 ծաղկաբաժակները փոքր են քան արտաքին թերթերը, որոնք չեն ծածկվում փնջի մեջ: Բազմաթիվ առէջները գնդաձև են: Բազմաթիվ վարսանդները կպած են անմիջապես հիմքին և մասնակի միացված են ստիգմային:



Պտուղները: Մսոտ են, ձվաձև կամ կլոր և աճում են ծաղիկներից: Ամեն պտուղը կազմված բազմաթիվ մանր պտուղներից, մեկական սերմով տեղադրված վարսանդի վրա: Սերմերը լոբանման են պատված կոշտ շերտով: Սերմերի միջուկը թունավոր է:



Փոշոտումը: Իրականացվում է բզեզ-ռնգեղջյուրի հատուկ ցեղի կողմից, որոնք կապված են Քնարենի ցեղի հետ: Քնարենիները, որոնք մորֆոլոգիապես ավելի ստացված են և ունեն փոքր ծաղկախցիկներ, գայթակղում մանր բզեզներին՝ Nitidulidae կամ Staphylinidae ընտանիքից[6]:



Սննդային արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

100 գրամ մրգում պարունակվում է 1,1 գ սպիտակուցներ, 0,5 գ / ճարպ, 21,5 գ ածխածին (12,8% շաքար и 7,2% սախարոզ), 0,5 г մանրաթել:

Թունաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոնացին ՝դա նեյրոտոկսին է, որը պարունակվում է Քաղցրաքրթիի (Annona muricata) - սերմերում:

Անոնացինի և տասնյակ այլ ացետոգենիների միացությունը, որը պարունակվում է անոնազգիների ցեղի սերմերում և պտուղներում, ինչպիսին են Annona muricata (Քաղցրաքրթի) ՝ հանդիսանում են նեյրոտոկսիններ, և հենց դա է, ըստ երևույթին, նպաստում Պարկինսոնի հիվանդության առաջացման պատճառը, քանզի այն նեյրոդեգեներատիվ հիվանդություն է:

Միակ մարդկանց խումբը, որոնք ինչպես հայտնի են, ենթարկվում են այդ ազդեցությանը, ապրում են Կարիբյան կղզի՝ Գվադելուպայում: Եվ խնդիրը, ըստ երևույթին, առաջանում է այդ ծառի պտուղները օգտագործելիս, որոնք պարունակում են անոնացին:

Խանգարումը իրենից ներկայացնում է այսպես ասած թաուպաթիա, ինչը կապված է ուղեղում թաու-սպիտակուցի կուտակմանը: Փորձնական հետազոտությունները ցույց են տվել, որ նեյրոտոկսինի կուտակման պատասխանատվությունը անոնացինն է[7]:

Առանձին տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Քնարենու տեսակները


Ստորև ներկայացված են ամենա կարևոր տեսակները: Շատերը դրանցից օգտագործվում են դեղագործության մեջ, գյուղատնտեսությունում կամ որպես բուժամիջոց և այլն[8]:

  • Annona amambayensis
  • Annona acuminata
  • Annona ambotay
  • Annona asplundiana
  • Annona atabapensis
  • Annona bullata
  • Annona biflora
  • Annona bicolor
  • Annona brasililensis
  • Annona cacans – araticum-cagão
  • Annona calophylla
  • Annona campestris
  • Annona cherimola – Քրթի եղնասիրտ
  • Annona chrysophylla – graines
  • Annona conica
  • Annona coriacea
  • Annona cornifolia
  • Annona crassiflora – araticum do cerrado, marolo
  • Annona cristalensis
  • Annona crotonifolia
  • Annona deceptrix
  • Annona deminuta
  • Annona dioica
  • Annona diversifolia
  • Annona dolabripetala
  • Annona dolichophylla
  • Annona echinata
  • Annona ecuadorensis
  • Annona ekmanii
  • Annona excellens
  • Annona glabra – Մորական Քնարենի
  • Annona glaucophylla
  • Annona haematantha
  • Annona hayesii
  • Annona hypoglauca
  • Annona hystricoides
  • Annona jahnii
  • Annona jamaicensis
  • Annona longiflora
  • Annona lutescens
  • Annona macrocalyx
  • Annona macrocarpa auct.
  • Annona malmeana
  • Annona manabiensis
  • Annona microcarpa
  • Annona montana Macfad. – Քաղցրաքրթի լեռնային
  • Annona monticola
  • Annona muricata – Քաղցրաքրթի
  • Annona nitida
  • Annona nutans
  • Annona oligocarpa
  • Annona paludosa
  • Annona paraguayensis
  • Annona phaeoclados
  • Annona praetermissa
  • Annona pubescens
  • Annona purpurea – soncoya
  • Annona pygmaea
  • Annona reticulata – Եղնասիրտ, Եզնասիրտ, Քրթի
  • Annona salzmannii – Եղնասիրտ լողափային
  • Annona scleroderma – poshe-te, cawesh, wild red custard apple
  • Annona senegalensis – African custard apple
  • Annona sericea
  • Annona spinescens
  • Annona spraguei
  • Annona squamosa – Եղնասիրտ
  • Annona testudinea
  • Annona tomentosa
  • Annona tripetala
  • Annona tribola- Քնարենի եռատերև
  • Annona trunciflora

Հիբրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քնարենի × atemoya – atemoya

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Annona»։ Միավորված տաքսոնոմիական տեղեկատվական ծառայություն։ Վերցված է 2008-04-16 
  2. Species of Annona on The Plant List. Retrieved 2013-05-28.
  3. University of Southampton (March 2002)։ «Factsheet No. 5. Annona» (PDF)։ Fruits for the Future։ Department for International Development, International Centre for Underutilised Crops։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-20-ին։ Վերցված է 2008-04-20 
  4. Pilar Rauter Amélia, A. F. Dos Santos, A. E. G. Santana (2002)։ «Toxicity of Some species of Annona Toward Artemia Salina Leach and Biomphalaria Glabrata Say»։ Natural Products in the New Millennium: Prospects and Industrial Application։ Springer Science+Business Media։ էջեր 540 pages։ ISBN 1-4020-1047-8։ Վերցված է 2008-04-20 
  5. Esposti M Degli, A Ghelli, M Ratta, D Cortes, E Estornell (1994-07-01)։ «Natural substances (acetogenins) from the family Annonaceae are powerful inhibitors of mitochondrial NADH dehydrogenase (Complex I)»։ The Biochemical Journal (The Biochemical Society) 301 (Pt 1): 161–7։ PMC 1137156։ PMID 8037664 
  6. Gottsberger Gerhard (28 April 1988)։ «Comments on flower evolution and beetle pollination in the genera Annona and Rollinia (Annonaceae)»։ Plant Systematics and Evolution (Springer Science+Business Media) 167 (3–4): 189–194։ doi:10.1007/BF00936405։ Վերցված է 2008-04-20 
  7. Informationsdienst Wissenschaft: Tauopathie durch pflanzliches Nervengift Archived June 13, 2007, at the Wayback Machine., 4. Mai 2007
  8. Germplasm Resources Information Network (GRIN)։ «GRIN Species Records of Annona»։ Taxonomy for Plants։ USDA, ARS, National Genetic Resources Program, National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland։ Վերցված է 2008-04-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան հոմանիշները ըստ Մեսրոպ Կ. Գույումճեանի.

  • Մեսրոպ Կ. Գույումճեան, Ընդարձակ Բառարան Հայերէնէ Անգլիերէն. Պէյրութ: Տպարան ԱՏԼԱՍ (1970): էջ 876
  • Մեսրոպ Կ. Գույումճեան, Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն. Պէյրութ: Կ. Տօնիկեան եւ Եղբայրք (1981): էջ 1235
  • Mesrob G. Kouyoumdjian, A Comprehensive Dictionary English-Armenian. Beirut: G. Doniguian & Fils (1981): p. 325
  • Mesrob G. Kouyoumdjian, A Comprehensive Dictionary English-Armenian. Beirut: G. Doniguian & Fils (1981): p. 40