Քերոլայն Քենեդի
| Քերոլայն Քենեդի անգլ.՝ Caroline Kennedy | |
| Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Stone Ridge School of the Sacred Heart?, Բրերլի դպրոց, Convent of the Sacred Heart?, Concord Academy? (1975), Ռեդկլիֆ քոլեջ (1980) և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (1988) |
| Մասնագիտություն՝ | փաստաբան, դիվանագետ, գրող, բարձրաշխարհիկ հեղինակություն, լրագրող, քաղաքական գործիչ և իրավաբան |
| Ծննդյան օր | նոյեմբերի 27, 1957[1][2][3] (68 տարեկան) |
| Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք |
| Դինաստիա | Քենեդիների ընտանիքը և Bouvier family? |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Caroline Bouvier Kennedy |
| Հայր | JFK[2][4] |
| Մայր | Ժակլին Քենեդի[2][4] |
| Ամուսին | Edwin Schlossberg?[4] |
| Զավակներ | Rose Schlossberg?[2][4], Tatiana Schlossberg?[2] և Ջեք Շլոսբերգ[2][4] |
| Պարգևներ | |
Քերոլայն Քենեդի (անգլ.՝ Caroline Bouvier Kennedy, նոյեմբերի 27, 1957[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկացի գրող, քաղաքական գործիչ և փաստաբան։ Ջոն և Ժաքլին Քենեդիների դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1957 թվականին Նյու Յորքում։ Իր անունը նա ստացել է իր հորաքրոջ՝ Քերոլայն լի Բուվիեի պատվին։ Լինելով ԱՄՆ նախագահի դուստրը՝ 1961 թվականի փետրվարից ընտանիքի հետ ապրել Է Սպիտակ տանը։ 1963 թվականի նոյեմբերին, երբ նրա հայրը գնդակահարվեց Դալասում, աղջիկը ընդամենը վեց տարեկան էր։ Ողբերգական իրադարձությունից հետո նրա ընտանիքը հաստատվել է Մանհեթենի Վերին Իսթ Սայդ թաղամասում։ Քենեդին ավարտել է Հարվարդի համալսարանին կից Ռեդքլիֆ քոլեջը և շուտով աշխատանքի է ընդունվել Մետրոպոլիտեն թանգարանում։ 1988 թվականին Կոլումբիայի համալսարանը նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։

Հարվարդում ուսանելու տարիներին Քենեդին զբաղվել է լուսանկարչությամբ և նույնիսկ 1976 թվականի Ինսբրուկի օլիմպիական խաղերում աշխատել է որպես ֆոտոթղթակցի օգնական։ Սակայն Քենե0դիի հիմնական գործունեությունը կապված է իրավագիտության, քաղաքականության և բարեգործության հետ։ 1989 թվականին Քենեդին ընտանիքի մյուս անդամների հետ միասին հանդես է եկել որպես «Խիզախության պրոֆիլ» մրցանակի կազմակերպիչ (անգլ.՝ Profile in Courage Award)։ 2002-2004 թվականներին աշխատել է Նյու Յորքում, որպես կրթության դեպարտամենտի ռազմավարական գործընկերության վարչության տնօրեն։ Ներկայումս զբաղեցնում է նաև Ջոն Քենեդիի գրադարանի նախագահի աթոռը[5]։ Քենեդին Էլեն Ալդերմանի հետ միասին քաղաքացիական ազատությունների թեմայով երկու գրքի հեղինակ է դարձել։
2008 թվականին Քենեդին պաշտպանել է Բարաք Օբամայի թեկնածությունը նախագահական ընտրություններում և ակտիվորեն մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին[6]։

2013 թվականի ամռանը նշանակվել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան։ Այս նշանակումը քննադատության է արժանացել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից[7], որը 2015 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ Քենեդին այդ պաշտոնը ստացել է միայն իր կապերի շնորհիվ[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա կրտսեր եղբայրը՝ Ջոնը, մահացել է 1999 թվականին։ Նրա մյուս եղբայրը՝ Պատրիկը, մահացել է 1963 թվականի օգոստոսի 9-ին վաղաժամ ծնվելուց ընդամենը երկու օր անց։ 1986 թվականին Քերոլայնը ամուսնացել է Էդվին Շլոսբերգի հետ։ Զույգը երեք երեխա ունի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 Lundy D. R. The Peerage
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- 1 2 3 4 5 Kindred Britain
- ↑ «Caroline Kennedy, President» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Кэролайн Кеннеди выбыла из борьбы за место в Сенате США» (ռուսերեն). Lenta.ru. 22.01.2009.
- ↑ «Trump Attacks Caroline Kennedy, US Ambassador And Daughter Of JFK In First Speech Since GOP Debates». International Business Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Donald Trump Says Caroline Kennedy 'Doesn't Even Know She's Alive'». Inside Edition. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլայն Քենեդի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- ԱՄՆ-ի նախագահների երեխաներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի դիվանագետներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կին դիվանագետներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Քաղաքական ընտանիքներ