Քեն Ռոբինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեն Ռոբինսոն
անգլ.՝ Ken Robinson
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1950(1950-03-04)[1][2]
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 21, 2020(2020-08-21)[3] (70 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼիդսի համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունeducation expert, speaker, գրող, դաստիարակ և կոնֆերանսիե
ԱշխատավայրՈւորիքի համալսարան, Hong Kong Academy for Performing Arts? և Government of Singapore?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsirkenrobinson.com
Commons-logo.svg Ken Robinson Վիքիպահեստում

Քեն Ռոբինսոն (անգլ.՝ Sir Ken Robinson, մարտի 4, 1950(1950-03-04)[1][2], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 21, 2020(2020-08-21)[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի հեղինակ, խոսնակ և ստեղծագործական մտածողության զարգացման, կրթական համակարգերի, նորարարության պետական ու հասարակական կազմակերպությունների միջազգային խորհրդական։ Նա եղել է Գեղարվեստական նախագծերի դպրոցի տնօրենը (անգլ.՝ The Arts in Schools Project; 1985—1989), Ուորիքի համալսարանի գեղարվեստի կրթության ամբիոնի պրոֆեսոր (1989-2001)։

2003 թվականի հունիսին Եղիսաբեթ II թագուհին կրթության ոլորտում արժանիքների համար նրան շնորհել է ասպետի կոչում։

2011 թվականին նա ստացել է Lego Prize մրցանակ 100 000 ԱՄՆ դոլարի չափով[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբինսոնը ծնվել է Լիվերպուլում (Անգլիա), Ջեյմս և Էթել Ռոբինսոնների ընտանիքում. յոթ երեխաներից մեկն էր։ Նրա եղբայրներից մեկը՝ Նիլը, դարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[7]։ Դժբախտ պատահարից հետո նրա հայրը կաթվածահար է եղել։ Ռոբինսոնը չորս տարեկանում հիվանդացել է պոլիոմիելիտով։ Հաճախել է Մարգարեթ Բիվանի հատուկ դպրոց՝ պոլիոմիելիտի ֆիզիկական ազդեցությունների պատճառով, ապա Լիվերպուլի համալսարանական դպրոց (1961-1963) և Ուեյդ Դիկոնի վարժարան Չեշիրում (1963-1968)։

1981 թվականին ավարտել է ասպիրանտուրան Լոնդոնի համալսարանում՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան (PhD)[Ն 1][8]:

Ռոբինսոնը մահացել է 2020 թվականի օգոստոսի 21-ին 70 տարեկան հասակում՝ քաղցկեղի կարճատև հիվանդությունից հետո[9][10]։

Գրքեր ռուսերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Призвание. Как найти то, для чего вы созданы и жить в своей стихии — М.: Манн, Иванов и Фербер, 2009. ISBN 978-5-91657-123-3
  • Образование против таланта — М.: Манн, Иванов и Фербер, 2012. ISBN 978-5-91657-415-9
  • Найти своё призвание. Как открыть свои истинные таланты и наполнить жизнь смыслом — М.: Манн, Иванов и Фербер, 2013. ISBN 978-5-00057-006-7
  • Школа будущего. Как вырастить талантливого ребенка — М.: Манн, Иванов и Фербер, 2015. ISBN 978-5-00057-734-9

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գիտական աստիճան, որը շնորհվում է Արևմուտքի որոշ երկրներում, Ղազախստանում և Ուկրաինայում։ Աստիճանի հայցորդի որակավորման աշխատանքը դոկտորական ատենախոսությունն է (անգլ.՝ Ph.D. thesis)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 VIAF ID
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 https://www.liverpoolecho.co.uk/news/liverpool-news/tributes-ken-robinson-liverpool-born-18814459
  4. 4,0 4,1 4,2 https://www.nytimes.com/2020/09/11/world/europe/ken-robinson-who-preached-creativity-in-teaching-dies-at-70.html
  5. Sir Ken Robinson PhD died peacefully yesterday, 21st August 2020
  6. Honours and Awards Website von Ken Robinson, abgerufen am 1. Februar 2020
  7. Tongue Steve (3 մարտի 2013 թ.)։ «Outside the Box: Eat leaves and shoot rather than hoofing it up the field»։ independent.co.uk։ Վերցված է 9 օգոստոսի, 2015 թ. 
  8. Robinson Kenneth (1981)։ A revaluation of the role and functions of drama teaching in secondary education, with reference to a survey of curricular drama in 259 secondary schools։ ucl.ac.uk (PhD thesis) (University of London)։ OCLC 1000625866 
  9. Bates Stephen (26 օգոստոսի 2020 թ.)։ «Sir Ken Robinson obituary»։ The Guardian։ Վերցված է 27 օգոստոսի 2020 
  10. Strauss, Valerie (25 օգոստոսի 2020) Tribute to the late Sir Ken Robinson in The Washington Post. Ստուգված է՝ 26 օգոստոսի 2020 թվական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]