Քելիմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Քելիմանի
պորտ.՝ Quelimane
ԵրկիրՄոզամբիկ Մոզամբիկ
Հիմնադրված է1942 թ.
Մակերես117 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն192 876 մարդ (2007)
Քելիմանի (Մոզամբիկ)##
Քելիմանի (Մոզամբիկ)

Քելիմանի ( պորտ.՝ Quelimane, նախկինում՝ Սան Մարտինյո դի Քելիմանի / San Martinho de Quelimane), քաղաք Մոզամբիկում։ Զամբեզիա նահանգի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկած է Հնդկական օվկիանոսի մոզամբիկյան ափի կենտրոնական մասում՝ Զամբեզիա նահանգում, ծովի մակերևույթին հավասար բարձրության վրա[1]։ Օվկիանոսային և գետային նավահանգիստ է, խոշոր արդյունաբերական կենտրոն։ Քաղաքի շրջակայքում կան բազմաթիվ պլանտացիաներ, որտեղ աճեցվում են կոկոսյան արմավենիներ (արմավենու յուղը արտահանվող հիմնական ապրանքներից մեկն է), սիսալ և թեյ։ Ձկնորսությունը և ձկան պահածոների արտադրությունը նույնպես մեծ դեր են խաղում քաղաքի տնտեսության մեջ։ Քելիմանին Մոզամբիկի ներքին տարածքը օվկիանոսի ափին կապող երկաթուղու վերջնակետն է։ Կա օդանավակայան[2]։ 1954 թվականից Քելիմանին դարձել է կաթոլիկ եպիսկոպոսության կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելիմանին հիմնադրվել է միջնադարում Օմանից և Զանզիբարից եկած արաբ վաճառականների կողմից։ 1498 թվականին՝ դեպի Հնդկաստան իր ճանապարհորդության ընթացքում, այդ բնակավայր է այցելել պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման։ 1530 թվականին Քելիմանին անցել է Պորտուգալիայի տիրապետության տակ։ 1761 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ[3], իսկ 1763 թվականին Քելիմանիում առաջին անգամ քաղաքային խորհրդարան է ընտրվել։

18-19-րդ դարերում աֆրիկացի սևամորթ ստրուկների զանգվածային արտահանում է տեղի ունեցել Քելիմանիի նավահանգստի միջոցով։ 1862 թվականին Դեյվիդ Լիվինգսթոնը այդ քաղաքում նշանակվել է Անգլիայի հյուպատոս։

Քելիմանի քաղաքը գրավում է զբոսաշրջիկներին 18-19-րդ դարերի իր լավ պահպանված գաղութային ճարտարապետությամբ, որի լավագույն նմուշներից է Նոսսա Սինյորա դու Վիբրամենտու տաճարը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 192 876, 2017 թվականի տվյալներով՝ 246,9 հազար[4]։

Տարի Բնակչություն
1970 թ 71786
1997 թ 153 187
2007 թ 192,876

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելիմանիին բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Aw):

Քելիմանիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 40.3
(104.5)
38.5
(101.3)
38.4
(101.1)
37.2
(99)
36.4
(97.5)
33.8
(92.8)
34.1
(93.4)
37.0
(98.6)
39.0
(102.2)
42.9
(109.2)
42.8
(109)
41.4
(106.5)
42.9
(109.2)
Միջին բարձր °C (°F) 32.4
(90.3)
32.1
(89.8)
31.4
(88.5)
30.2
(86.4)
28.6
(83.5)
26.8
(80.2)
26.2
(79.2)
27.6
(81.7)
29.5
(85.1)
31.2
(88.2)
32.1
(89.8)
32.3
(90.1)
30.0
(86)
Միջին օրական °C (°F) 27.4
(81.3)
27.3
(81.1)
26.9
(80.4)
25.6
(78.1)
23.2
(73.8)
21.1
(70)
20.6
(69.1)
21.8
(71.2)
23.6
(74.5)
25.3
(77.5)
26.5
(79.7)
27.1
(80.8)
24.7
(76.5)
Միջին ցածր °C (°F) 23.4
(74.1)
23.4
(74.1)
23.2
(73.8)
21.5
(70.7)
18.5
(65.3)
16.0
(60.8)
15.6
(60.1)
16.1
(61)
18.1
(64.6)
20.2
(68.4)
21.7
(71.1)
22.8
(73)
20.0
(68)
Ռեկորդային ցածր °C (°F) 18.9
(66)
17.9
(64.2)
17.2
(63)
15.9
(60.6)
11.9
(53.4)
9.9
(49.8)
10.3
(50.5)
10.3
(50.5)
11.1
(52)
12.8
(55)
14.1
(57.4)
15.9
(60.6)
9.9
(49.8)
Տեղումներ մմ (դյույմ) 241.4
(9.504)
238.8
(9.402)
237.5
(9.35)
153.3
(6.035)
82.3
(3.24)
56.0
(2.205)
62.4
(2.457)
29.0
(1.142)
18.5
(0.728)
34.1
(1.343)
88.2
(3.472)
219.5
(8.642)
1461
(57,52)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 11.4 12.9 13.1 9.9 7.6 7.9 8.1 4.3 2.1 2.8 5.2 10.6 95.9
% խոնավություն 78 78 79 79 79 81 79 77 74 68 72 74 77
Միջին ամսական արևային ժամ 220.1 194.9 226.3 228.0 238.7 216.0 229.4 263.5 261.0 257.3 279.0 238.7 2852,9
Միջին օրական արևային ժամ 7.1 6.9 7.3 7.6 7.7 7.2 7.4 8.5 8.7 8.3 9.3 7.7 7.8
աղբյուր: Deutscher Wetterdienst[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Quelimane, Mozambique Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  2. Aeroporto de Quelimane Արխիվացված 2022-02-03 Wayback Machine. Aeroportos de Moçambique E.P.. 2017.
  3. Quelimane, Britannica.com, USA, accessed on July 7, 2019
  4. Cytuj |autor = |tytuł = Resultados definitivos - INE-Moçambique |data = |data dostępu = 2020-12-28 |opis = 3.14. Distribuição Hierárquica das Cidades Capitais segundo sua População |opublikowany = www.ine.gov.mz |url = http://www.ine.gov.mz/iv-rgph-2017/mocambique/apresentacao-resultados-do-censo-2017-1
  5. Le Port est jumelé à quatre villes portuaires Արխիվացված 2015-09-08 Wayback Machine
  6. «Klimatafel von Quelimane / Mosambik» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելիմանի» հոդվածին։