Քեթրին Մ. Վալենտե
Քեթրին Մ. Վալենտե անգլ.՝ Catherynne M. Valente | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1979[1][2][2][…] (44 տարեկան) |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, գրող, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան |
Ժանրեր | ֆենթեզի և գիտական ֆանտաստիկա |
Պարգևներ | |
Կայք | catherynnemvalente.com |
![]() |
Քեթրին Մ. Վալենտե ( անգլ.՝ Catherynne M. Valente, մայիսի 5, 1979[1][2][2][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ, ի ծնե անուն՝ Բեթանի Թոմաս (անգլ.՝ Bethany Thomas), ամերիկացի գրող, պոետ, գրաքննադատ։ Իր գործերում նա միահյուսում է ֆանտաստիկան և ֆանտազիան հետմոդեռնիզմի հետ, օգտագործում է բազմաթիվ բանահյուսական և դիցաբանական մոտիվներ։ Ջեյմս Թիփրի կրտսերի («Որբերի հեքիաթներ։ Գիշերային պարտեզում», 2006), Անդրե Նորթոն («Աղջիկը, ով ինքնաշեն նավով ճամփորդեց կախարդական երկրում», 2010), Միֆոպոետիկ («Որբի հեքիաթները», 2008) մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում և այնտեղ ապրել մինչև տասներեք տարեկանը։ Ընտանիքի հինգ երեխաներից ավագն է։ Դեռահասության մնացած տարիները անցկացրել է Կալիֆորնիայում։ Ավագ դպրոցն ավարտել է տասնհինգ տարեկանում, հետագայում սովորել է Սան Դիեգոյի համալսարանում և Էդինբուրգի համալսարանում։ Ստացել է բակալավրի աստիճան՝ դասական բանասիրության հին հունարեն լեզվաբանություն մասնագիտությամբ։ Որոշ ժամանակ ապրել է Ճապոնիայում, Ավստրալիայում, Օհայոյում, Վիրջինիայում, Չիկագոյում։ Ինչպես ինքն է պնդում՝ աշխատել է որպես «գուշակ, հեռուստահաղորդավար, դաստիարակ, գրադարանավար, մատուցողուհի, բարմեն, դերասանուհի, վիճակագիր»։ Այժմ ամուսնու հետ ապրում է Մենի ափից ոչ հեռու գտնվող կղզում[4]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտեի առաջին վեպը՝ «Լաբիրինթոսը» (անգլ.՝ The Labyrinth), որում նկարագրվում է հերոսուհու ճանապարհորդությունը ողջամիտ լաբիրինթոսի միջով, և ներառում է գրողի ստեղծագործությանը բնորոշ դիցաբանական մոտիվներ, հրատարակվել է 2008 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա հրատարակել է ավելի քան քսան վեպեր և բանաստեղծական ժողովածուներ, որոնք առաջադրվել են այնպիսի մրցանակների, ինչպիսիք են՝ «Հյուգո»-ն, «Լոկուս»-ը, «Ֆենտեզի համաշխարհային մրցանակ»-ը։
«Որբի հեքիաթներ» դիլոգիան (անգլ.՝ The Orphan’s Tales), որը հիմնված է «Հազար ու մի գիշեր» հեքիաթների հետմոդեռնիստական վերաիմաստավորման վրա, 2008 թվականին ստացել է Միֆոպոետիկ մրցանակ, իսկ նրա առաջին հատորը՝ «Գիշերային պարտեզում»-ը (անգլ.՝ The Orphan’s Tales), արժանացել է «Ջեյմս Թիփթրի կրտսերի մրցանակ»-ի՝ 2006 թվականին, և 2007 թվականին առաջադրվել է «Համաշխարհային ֆանտազիայի մրցանակ»-ի:2009 թվականի «Պալիմփսեստ» վեպը (անգլ.՝ Palimpsest) արժանացել է «Լամբդա» գրական մրցանակին՝ ԼԳԲՏ թեմատիկայով լավագույն ֆանտաստիկ ստեղծագործության համար, և առաջադրվել է «Հյուգո» մրցանակի՝ 2010 թվականի լավագույն սիրավեպի կարճ ցուցակում։ 2012 թվականին Վալենտեն «Լոկուս» մրցանակ է ստացել միանգամից երեք անվանակարգերում՝ լավագույն կարճ պատմվածք («Սպիտակ գծեր կանաչ դաշտում», անգլ.՝ White Lines on a Green Field), լավագույն պատմվածք («Լուռ և շատ արագ», անգլ.՝ Silently and Very Fast) և լավագույն պատանեկան սիրավեպ («Աղջիկը, ով ինքնաշեն նավով ճամփորդեց կախարդական երկրում», անգլ.՝ The Girl Who Circumnavigated Fairyland in a Ship of Her Own Making)[5]:
Վալենտեն ակտիվ է քրաուդֆանդինգում և 2009 թվականին հրապարակել է առցանց մանկական վեպ՝ «Աղջիկը, ով ինքնաշեն նավով ճամփորդեց կախարդական երկրում»։ Մինչ այդ նման անվանումով գիրքը հիշատակվել էր որպես հորինված ստեղծագործություն՝ ավելի վաղ գրված «Պալիմփսեստ» վեպում։ Վեպը 2009 թվականին ստացել է Անդրե Նորտոնի մրցանակը՝ այն դարձնելով առաջին վեպը, որն ստացել է այս մրցանակը ավանդական հրատարակությունից առաջ[6]։ 2011 թվականին՝ հրատարակվելուց հետո, վեպը նորամուտը նշել Է New York Times-ի բեսթսելերների ցուցակի ութերորդ տեղում։
2006 թվականին՝ «Որբի հեքիաթներ»-ի հրատարակումից հետո, Վալենտեն առաջարկեց «միֆպանք» եզրույթը՝ որոշելու այն ժանրը, որում աշխատում է[7]։ Միֆպանքը ենթադրում է ֆենտեզիի՝ առասպելական, բանահյուսական մոտիվների հետմոդեռնիստական վերաիմաստավորում, այսօր այս տերմինը տարածվել է նաև այլ գրողների աշխատանքների վրա[8][9][10]։
Մատենագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Labyrinth («Լաբիրինթոս» 2004)
- The Ice Puzzle («Սառցե հանելուկ» 2004)
- Yume No Hon: The Book of Dreams («Յամ Նո Հոն․ երազների գիրքը» 2005)
- The Grass-Cutting Sword («Խոտ կտրող թուրը» 2006)
- Palimpsest («Պալիմպսեստ» 2009)
- Deathless («Бессмертный», «Անմահը» 2011)
- Radiance («Сияние», «Փայլատակում» 2015)
- The Glass Town Game («Ապակե քաղաքի խաղը» 2017)
- Mass Effect Andromeda: Annihilation (2018)
- Minecraft: The End («Մայնքրաֆթ՝ վերջը» 2019)
The Orphan’s Tales / Որբի հեքիաթները[խմբագրել | խմբագրել կոդը]
- In the Night Garden («В ночном саду», «Գիշերային պարտեզում» 2006)
- In the Cities of Coin and Spice («В города монет и пряностей», «Մետաղադրամների և համեմունքների քաղաքներում» 2007)
Fairyland / Կախարդական երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Girl Who Ruled Fairyland—For a Little While[11] («Աղջիկը, որը կարճ ժամանակում ղեկավարեց հեքիաթային աշխարհը», 2011)
The Girl Who Circumnavigated Fairyland in a Ship of Her Own Making («Девочка, которая объехала Волшебную Страну на самодельном корабле», «Աղջիկը, ով ինքնաշեն նավով ճամփորդեց կախարդական երկրում», 2011)
- The Girl Who Fell Beneath Fairyland and Led the Revels There («Девочка, которая провалилась в Волшебное Подземелье и утащила с собой Развеселье», «Աղջիկը, որն ընկել էր կախարդական անդրաշխարհ և իր հետ տարել Զվարճանքը», 2012)
- The Girl Who Soared Over Fairyland and Cut the Moon in Two («Девочка, которая воспарила над Волшебной Страной и раздвоила Луну», «Աղջիկը, որը թևածել էր կախարդական երկրի վրա և բաժանել լուսինը», 2013)
- The Boy Who Lost Fairyland («Հեքիաթային երկրում կորած տղան», 2015)
- The Girl Who Raced Fairyland All the Way Home (2016)
A Dirge for Prester John / Հովհաննես Մկրտչի հոգեհանգիստը[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Habitation of the Blessed (2010)
- The Folded World (2011)
Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Silently and Very Fast («Լուռ և շատ արագ» 2011)
- Six-Gun Snow White («Սպիտակաձյունիկի վեց հրացանները» 2013)
- Speak Easy («Պարզ խոսիր» 2015)
- The Refrigerator Monologues («Սառնարանային մենախոսությունները» 2017)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ https://tiptree.org/award/2006-james-tiptree-jr-award
- ↑ «About | Catherynne M. Valente» (անգլերեն)։ Վերցված է 2020-04-29
- ↑ «Премия «Локус»»։ fantlab.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-04-29
- ↑ «The Girl Who Circumnavigated Fairyland in a Ship of Her Own Making»։ amazon.co,uk։ Վերցված է 2020-04-29
- ↑ «A Rose in Twelve Names»։ Rules for Anchorites։ 2006-03-28։ Արխիվացված է օրիգինալից May 6, 2015-ին։ Վերցված է 2015-10-20
- ↑ Anne E. Duggan Ph.D., Donald Haase Ph.D., Helen J. Callow Folktales and Fairy Tales: Traditions and Texts from around the World, 2nd edition. — ABC-CLIO, 2016. — С. 835.
- ↑ V JoSelle (2011-01-24)։ «Mythpunk: An Interview with Catherynne M. Valente»։ Strange Horizons (անգլերեն)։ Վերցված է 2020-04-29
- ↑ «Mythpunk Shelf»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-04-29
- ↑ Valente, Catherynne M. (July 27, 2011)։ «The Girl Who Ruled Fairyland – For a Little While by Catherynne M. Valente»։ Tor.com։ Վերցված է February 2, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 5 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ֆանտաստիկ գրականություն
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի գրողներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ