Jump to content

Քաթիբ Յասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քատիբ Յասինից)
Քաթիբ Յասին
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1929(1929-08-02)[1][2] կամ օգոստոսի 6, 1929(1929-08-06)[3]
ԾննդավայրԿոնստանտինա[3]
Մահացել էհոկտեմբերի 28, 1989(1989-10-28)[4][5][6][…] (60 տարեկան)
Մահվան վայրLa Tronche[3]
ԳերեզմանEl Alia Cemetery
Քաղաքացիություն Ալժիր և  Ֆրանսիա
Կրոնաթեիզմ
ԵրկերNedjma?
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, լրագրող, բանաստեղծ, թատերական ռեժիսոր և ակնարկագիր
ԱշխատատուAlger républicain?[7], Q122162824?[7], Esprit?[7] և Les Lettres nouvelles?[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAmazigh Kateb?
Ստորագրություն
Изображение автографа
 Kateb Yacine Վիքիպահեստում

Քաթիբ Յասին (անգլ.՝ Kateb Yacine), իրական անունը` Մուհամմադ Խալլութի (անգլ.՝ Mohammed Khellouti, օգոստոսի 2, 1929(1929-08-02)[1][2] կամ օգոստոսի 6, 1929(1929-08-06)[3], Կոնստանտինա[3] - հոկտեմբերի 28, 1989(1989-10-28)[4][5][6][…], La Tronche[3]), ալժիրցի գրող, բանաստեղծ և դրամատուրգ։ Շատ հայտնի է նրա «Նեջմա» վեպը, որի շնորհիվ Քաթիբ Յասինը համարվում է ալժիրյան գրականության հիմնադիր[8][9][10]։

Կենսագրություն և աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաթիբ Յանսինը ծնվել է 1929 թվականին, Կոնստանտինայում։ Նա ծագում է կրթված ֆրանսախոսող ընտանիքից, սկզբում հաճախել է ավանդական մուսուլմանական դպրոց, իսկ հետո` ֆրանսիական լիցեյ[11][12]։ 1945 թվականի մայիսի 8-ին, 15-տարեկան հասակում, մասնակցել է ժողովրդի ըմպոստացմանը Սետիֆում[8]։ Ըմբոստությունը դաժանորեն ճնշվում է, տասնյակ հազարավոր ալժիրցիներ սպանվում են, իսկ Քաթիբ Յասինի մայրը խելագարվում է[8]։ Նա բանտարկվել է և չորս ամիս անցկացրել բանտում, իսկ ազատումից հետո նա դուրս է մնացել լիցեյից[12][13]։ Հետագայում այդ փորձը դառնում է որոշիչ նրա հետագա գործունեության համար[8][9]։

Քաթիբ Յասինը ուսումը շարունակում է Աննաբայում, հետո` Ֆրանսիայում[12]։ 1946 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծական առաջին` «Soliloque» ժողովածուն։ 1948-ից 1950 թվականներին լրահաղորդ է եղել Alger républicain-ում։ 1950 թվականին, հոր մահից հետո որոշ ժամանակ աշխատել է նավահանգստի բեռնափոխադրող[14]։ 1951 թվականին հեռանում է Ալժիրից և մեկնում է Ֆրանսիա[12]։ Այնտեղ 1956 թվականին հրապարակվել է նրա «Նեջմա» վեպը[12]։ Հաջորդող տարիներին Քաթիբ Յասինը շատ էր ճանապարորդում դեպի Իտալիա, Բելգիա, Գերմանիա, Թունիս, Շվեյցարիա, Ռուսաստան, Հունաստան և այլ ուրիշ երկրներ, Ալժիր է վերադառնում միայն 1970 թվականին[8][12][13]։ Այնտեղ նա ստեղծում է սեփական` ACT, «Action culturelle des travailleurs» թատերախումբը, որի հետ ներկայացումներ էր տալիս, զուգակցելով դերասանական խաղը, երաժշտությունը և պարը[11]։

1989 թվականին գրողը մահանում է Գրենոբլում, լեյկեմիայից[14]։ Նրա աճյունը թաղվել է Էլ Ալիա գերեզմանատանը, Ալժիրում[11]։

Քաթիբ Յասինի գրական աշխատանքը, որը գրվել է հիմնականում ֆրանսերեն, խիստ կապված է Ալժիրի պատմության և մշակույթի հետ և ունի վառ արտահայտված հակագաղութային բնավորություն։ Եվրոպայից վերադառնալով Ալժիր` նա սկսում է գրել օրախնդրական, բանավիճական պիեսներ` խոսակցական արաբերեն լեզվով, որպեսզի մոտ լինի հասարակ ժողովրդին[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 1 2 Babelio (ֆր.) — 2007.
  3. 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France Record #11930322m // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 1 2 Encyclopædia Britannica
  6. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  7. 1 2 3 4 https://collections.imec-archives.com/archives/archives/fonds/FR_145875401_P029KTB/view:fonds/n:3
  8. 1 2 3 4 5 Marina Da Silva (2009). «Kateb Yacine, l'éternel perturbateur». Monde diplomatique (ֆրանսերեն).
  9. 1 2 «Kateb Yacine». Britannica (անգլերեն).
  10. «Yacine Kateb». Dictionnaire mondial des littératures (ֆրանսերեն). Larousse.
  11. 1 2 3 René Gallissot. «KATEB Yacine». Dictionnaire biographique Maitron (ֆրանսերեն).
  12. 1 2 3 4 5 6 «Kateb Yacine». Éditions du Seuil (ֆրանսերեն).
  13. 1 2 Jean-Louis Joubert. «Yacine Kateb». Universalis (ֆրանսերեն).
  14. 1 2 Sayouba Traoré. «Kateb Yacine, un artiste majeur». RFI.fr (ֆրանսերեն).
  15. «Yacine Kateb». Encyclopédie Larousse (ֆրանսերեն).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաթիբ Յասին» հոդվածին։