Քաղցր թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի բաժակ սառեցված քաղցր թեյ՝ կիտրոնով

Քաղցր թեյ, սառը թեյի հայտնի տեսակ, սովորաբար օգտագործվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը [1][2](հատկապես տարածված է Հարավային Միացյալ Նահանգներում) և Ինդոնեզիան[3][4]։ Քաղցր թեյն առավել հաճախ պատրաստվում է սև թեյին շաքար կամ օշարակ ավելացնելով՝ թեյը եփելիս կամ դեռ տաք վիճակում, չնայած արհեստական քաղցրացուցիչները նույնպես հաճախ են օգտագործվում։ Քաղցր թեյը գրեթե միշտ մատուցվում է սառույցով։ Այն երբեմն կարող է համեմվել, առավել հաճախ՝ կիտրոնով[1], բայց նաև դեղձով, ազնվամորիով կամ անանուխով[5]։ Խմիչքին երբեմն խառնում եմ սոդա` թթվայնությունը նվազեցնելու համար[5]։

Քաղցր թեյը համարվում է որպես տարածաշրջանային կարևոր բաղադրիչ Հարավային Միացյալ Նահանգների և Ինդոնեզիայի խոհանոցներում[6]։ Քաղցր թեյի առկայությունը ռեստորաններում և այլ հաստատություններում հասարակության կողմից օգտագործվում է որպես ցուցիչ` գնահատելու համար, թե արդյոք տարածքը կարելի է համարել ԱՄՆ-ի հարավային մաս[7][8][9]։ Չնայած քաղցր թեյը կարելի է եփել ավելի քիչ շաքարով և ցածր կալորիականությամբ, քան շատ մրգահյութեր և գազավորված ըմպելիքներ, սակայն դժվար չէ գտնել քաղցր թեյ` մինչև 22 բրիքս (սախարոզի տեսակարար կշիռր ջրում) շաքարի մակարդակով, ինչը կրկնակի մեծ է Կոկա-Կոլա-ում շաքարի պարունակությունից[1][10][11][12][13]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցր թեյը համարվել է շքեղություն` թեյի, սառույցի և շաքարի թանկ լինելու պատճառով[1][2]։ Սառույցը, թերևս, բաղադրիչներից ամենարժեքավորն էր, քանի որ այն ժամանակ, երբ սառը խմելու ջրի հասանելիությունը հարաբերական շքեղություն էր, տեղափոխվում էր հեռվից[2]։ Իսկ ժամանակակից պայմաններում այն կարելի է արտադրել մեծ քանակությամբ, արագ և էժան[2]։

Սառույցով քաղցր թեյի ամենահին բաղադրատոմսը հրապարակվել է 1879 թվականին՝ Վիրջինիայում ծնված Մարիոն Քեյբլ Թայրիի «Տնային տնտեսությունը Հին Վիրջինիայում» խոհարարական գրքում։ Բաղադրատոմսում ներառված էր կանաչ թեյ, քանի որ այս ժամանակահատվածում սպառվող քաղցր թեյի մեծ մասը կանաչ թեյ էր[1][2]։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կանաչ թեյի հիմնական աղբյուրները սպառվեցին Միացյալ Նահանգներում (Ճապոնական ներխուժման և կանաչ թեյի արտադրությամբ զբաղվող տարածքների օկուպացիայի պատճառով), նրանք ստիպված էին գնել թեյը բացառապես բրիտանական Հնդկաստանից, որը սև թեյ էր արտադրում։ Ամերիկացիները դուրս եկան պատերազմից հիմնականում սև թեյ խմելով[14]։ Քաղցր թեյը ժամանակին օգտագործվել է պունշի տեսքով, որը խառնվում էր անանուխի և սերուցքի համով լիկյորի հետ[2]։

2003 թվականին, ենթադրաբար, որպես ապրիլմեկյան կատակ, Ջորջիայի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ներկայացրել, որը նախատեսում էր «բարձր և ծանրացնող բնույթի զանցանք» ռեստորանում սառույցով թեյ վաճառելու և միևնույն ժամանակ ճաշացանկում սառույցով քաղցր թեյ չառաջարկելու համար։ Օրինագիծն այդպես էլ քվեարկության չի դրվել[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Glock, Allison (2008-07-01), Sweet Tea:A Love Story, Garden & Gun, http://gardenandgun.com/article/sweet-tea 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Tomlinson, Tommy, «Sweet Tea», Our State North Carolina, http://www.ourstate.com/southern-roots-sweet-tea 
  3. «Indonesians grow sweet on sugarless tea»։ Nikkei Asian Review (en-GB)։ Վերցված է 2019-08-31 
  4. Post The Jakarta։ «Enjoy these cheap eats on your 'mudik' through Java»։ The Jakarta Post (անգլերեն)։ Վերցված է 2019-08-31 
  5. 5,0 5,1 Kinsman, Kat (2007-06-28), «Southern Sweet Tea», SlashFood (AOL), http://www.slashfood.com/2007/06/28/southern-sweet-tea/ 
  6. Powers Sean։ «Sweet Tea: A History Of The 'Nectar Of The South'» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-07 
  7. Jacobs Frank։ «The Sweet Tea Line - the Real Border Between North and South»։ Big Think։ Վերցված է 2018-07-07 
  8. «The Science of Sweet Tea – The Science of the South»։ www.scienceofthesouth.com (en-US)։ Վերցված է 2018-07-07 
  9. «The Sweet Tea Line»։ Texas Monthly (en-US)։ 2016-04-01։ Վերցված է 2018-07-07 
  10. Klineman, Jeffrey (2007-08-08), «I Wish I Lived in a Land of Lipton … What makes Southern sweet tea so special?», Slate (The Slate Group), http://www.slate.com/id/2171917 
  11. «Large Coke(32oz), McDonald's»։ Large Coke(32oz), McDonald's։ Live Strong։ Արխիվացված է օրիգինալից 7 May 2011-ին։ Վերցված է 6 October 2011 
  12. «Large Sweet Tea(32oz), McDonald's»։ Large Sweet Tea(32oz), McDonald's։ Live Strong։ Արխիվացված է օրիգինալից 11 December 2011-ին։ Վերցված է 6 October 2011 
  13. «Large Orange Juice(21oz), McDonald's»։ Large Orange Juice(21oz), McDonald's։ Արխիվացված է օրիգինալից 26 January 2012-ին։ Վերցված է 6 October 2011 
  14. «History of Iced Tea, History of Sweet Tea»։ Whatscookingamerica.net։ Վերցված է 2012-05-07 
  15. HB 819 – Food service establishments; serving tea; requirements, http://www.legis.ga.gov/legislation/en-US/display/20032004/HB/819 

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]