Սառը թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառը թեյ
Ենթատեսակթեյ և ոչ ոգելից ըմպելիքներ
 Iced tea Վիքիպահեստում

Սառը թեյ (նաև սառույցով թեյ)[1], թեյի տեսակ։ Որպես զովացուցիչ ըմպելիք, սառը թեյը մեծ ճանաչում ունի Ռուսաստանում, ԱՊՀ և Բալթյան երկրներում 2000 թվականից հետո։ Սպառվում է հիմնականում ամռանը, մերձարևադարձային և արևադարձային շրջաններում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ, երբ XIX դարում սառը թեյը հայտնվել է Ամերիկայի հարավում մեծ տարածում է ձեռք բերել, քանի որ այնտեղ մայիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում շոգ եղանակ է։ Մինչ այդ, արդեն Հնդկաստանից սև թեյ էր ներմուծվել Ամերիկա, բայց այն չի սպառվում եղանակային պայմաններից ելնելով։ Այսպիսով տաք թեյը սկսեց փոխարինվել սառը թեյով, որը հաճախ պատրաստվում է սառույցով կամ մի կտոր կիտրոնով։ Սառը թեյը դարձավ Հարավային Ամերիկայի ամենահայտնի ըմպելիքներից մեկը։ Լայն տարածում ունի նաև այլ երկրներում։

Փաթեթավորված սառը թեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիան հանդիսանում է փաթեթավորված սառը թեյի հայրենիքը։ Շվեյցարացի Մակս Շպրենգերը լինելով Ամերիկայում, հիացած էր սառը թեյի ծարավը հագեցնելու հատկությամբ և հայրենիք վերադառնալով՝ նոր գաղափար է առաջարկել ստեղծելու պատրաստի սառը թեյ շշերով։

Սառը թեյի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը թեյը կարող է լինել սև, կանաչ, խառը գունավորմամբ։ Կարող է ունենալ տարբեր համային խառնուրդներ՝ ինչպես բնական, այնպես էլ արհեստական ծագմամբ։ Սառը թեյը կարելի է խմել ինչպես սովորական ջրով այնպես էլ սառույցով։ Սառը թեյը կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում։ Գոյություն ունի նաև սառը կառկադե, պատրաստված սուդանական վարդի տերևներից։ Սառը թեյը չի պարունակում գազեր, պարունակում է քիչ շաքարավազ և պարունակում է անտիօքսիդանտներ։

Սառը թեյի բաղադրատոմսերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը ջրին ավելացնել օղակաձև կտրատված կիտրոն, շաքարավազ ըստ ճաշակի, թեյի փաթեթները և թողնել արևոտ վայրում, թողնել մի քանի ժամ։ Պատրաստ լինելուց հետո ավելացնել սառույց[2]։

Սառը թեյի տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրիա Ավստրիա՝ հայտնի է Eistee անունով։ Rauch ընկերությունը համարվում է ամենահայտնի առտադրողներից
  • Գերմանիա Գերմանիա՝ Nestea և Lipton տեսակներն ամենատարածված ապրանքանիշն է Գերմանիայում, հատկապես դեղձի և կիտրոնի համերով սառը թեյերը
  • Հնդկաստան Հնդկաստան՝ այստեղ ևս լայն տարածում ունի։ Բազմաթիվ հյուրանոցների և ռեստորանների կերակրացանկի բաղադրիչ մասն է կազմում։ Հնդկաստանում առավել շատ օգտագործում են կիտրոնի համով թեյ, թեև դեղձի համովը նույնպես օգտագործում են։ Այստեղ սառը թեյի հայտնի ապրանքանիշերը Lipton և Nestlé ապրանքատեսակներն են։
  • Պորտուգալիա Պորտուգալիա՝ սպառվում է 1990 թվականից։ Lipton Ice Tea, Nestea և Frutea ապրանքանիշերի արտադրանքն ամենասպառվողն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New words list December 2012». Oxford English Dictionary. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  2. «Սառը թեյի պատրաստման եղանակ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.