Փիլիսոփայություն (Ռաֆայել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիլիսոփայություն
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1508
բարձրություն180 սանտիմետր
լայնություն180 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրայլաբանություն
նյութֆրեսկո
գտնվում էՎատիկանի թանգարաններ
հավաքածուՎատիկանի թանգարաններ
կայք
Ծանոթագրություններ

Փիլիսոփայություն, Ռաֆայել Սանտիի ֆրեսկո, իտալական վերածնունդի ստեծագործություն, որը թվագրվում է 1508 թվականին։ Կազմում է Վատիկանի թանգարանների Վատիկանում պապական պալատի տարածքի Ստանզա դելլա Սեգնատուրայի հարդարանքի մի մասը` «Աթենական դպրոց» կոմպոզիցիոն կամարի վերևում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելլա Սենյատուրայում (Stanza della Segnatura), որը համարվում է, որ եղել է անձնական պապական գրադարանը, անցկացվել են գերագույն տրիբունալները։

1508-1517 թվականներին Ռաֆայելն իր աշակերտների հետ Հռոմի Հուլիոս II պապի հանձնարարությամբ նկարել է Հռոմի Վատիկանի պալատի չորս ստանցաները (սենյակներ)[1]։ Ստանզա դելլա Սեգնատուրան (իտալ.՝ Stanza della Segnatura - Նշանների սենյակ, կամ Հրամանագրերի սրահ (իտալ.՝ segnatura - նշան)) առաջինն էր, որը Ռաֆայելը նկարազարդել է Վատիկանի սենյակներում և ներառում է չորս մեծ կոմպոզիցիաներ, որոնք արտացոլում են մարդու հոգևոր գործունեության չորս ոլորտները.

  1. «Բանավեճ»՝ աստվածաբանություն
  2. «Պառնաս»՝ պոեզիա
  3. «Աթենական դպրոց»՝ փիլիսոփայություն
  4. «Իմաստություն, չափավորություն և ուժ» (Virtù e la Legge)՝ արդարադատություն[1][2]։

Կամարի չորս տոնդոները սովորաբար թվագրվում են չորս պատերից անմիջապես հետո։

Նկարագրություն և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայության անձնավորումը ներկայացված է մարմարե գահի վրա նստած կնոջ կերպարով՝ հին աշխարհից վերցված դեկորացիաներով. Եփեսոսյան Արտեմիսի երկու արծվամարմին արձանիկներով մարմարե բազմոցին նստած կնոջ զգեստը խորհրդանշում է չորս տարրերը (դեղին, կանաչ, բաց կապույտ և կարմիր), համապատասխանություն, որն ընդգծված է մետաքսյա գործվածքի ասեղնագործությամբ՝ բուսական տարրեր երկրի համար, ձուկ՝ ջրի համար, կրակի բոց և աստղեր՝ օդի համար։

Ստանզա դելլա Սեգնատուրա (ընդհանուր տեսք). «Պառնաս» (ձախից) և «Աթենական դպրոց» (աջից) կոմպոզիցիաներն են, որոնց կամարները միանում են «Առաջին շարժում» (ուղղանկյունաձև) ֆրեսկոյով, որի վերևի աջ անյունում` «Փիլիսոփայություն» (շրջանաձև) ֆրեսկոն է
Ստանզա դելլա Սեգնատուրա սենյակի առաստաղ. ներքևում Ռաֆայելի «Փիլիսոփայություն» ֆրեսկոն է ( շրջանաձև - Tondo )

Աջ ու ջախ կողմերում կանգնած պուտտոները (փոքրիկ տղա) իրենց ուսերին պահում են CAVSARVM COGNITIO մակագրությամբ ցուցանակներ՝ վերցված Ցիցերոնից, որը նշանակում է «պատճառների իմացություն»։ Նշվում է նաև, որ CAVSARVM-ի երկրորդ «V»-ի տակ եղել է «O»: Փիլիսոփայություն կտավի հիպոստասը երկու գիրք է պահում, հատորի հետեւի կազմի վրա շագանակագույն տառերով գրված է MORALIS, գիրքը հենված է մեկ այլ՝ կանաչ կազմով գրքի վրա, որի վրա նշմարվում է NA...IS, հավանաբար NATURALIS բառը։

Առաստաղի և կողային լյունետների համապատասխանությունների համալիրում Փիլիսոփայությունը տեղավորվում է Վատիկանի պալատի արևելյան պատի անկյունում՝ «Primo moto» (Առաջին շարժում) և «Աթենական դպրոց» ֆրեսկոների հետ։

Սենյակի պատ Պատկեր Շրջանաձև Պատկեր Ուղղանկյունաձև Պատկեր Լյունետ Տարր Պուտտո
Արևելք Փիլիսոփայություն Առաջին շարժում (Primo moto) Աթենական դպրոց Ջուր Ջրվեժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hall, Marcia B. (2005 թ․ մարտի 7). The Cambridge Companion to Raphael (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-0-521-80809-5.
  2. Jones, Roger; Penny, Nicholas (1987 թ․ սեպտեմբերի 10). Raphael (English) (Reprint edition ed.). New Haven: Yale University Press. ISBN 978-0-300-04052-4. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pierluigi De Vecchi (2002). «Raffaello». www.libreriauniversitaria.it (իտալերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 29-ին.