Փիթեր Օնջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Օնջյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1955(1955-12-21)[1][2] (68 տարեկան)
Տորոնտո, Կանադա
Երկիր Կանադա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Երաժշտության թագավորական քոլեջ և Չարտերհաուս դպրոց
 Peter Oundjian Վիքիպահեստում

Փիթեր Օնջյան (դեկտեմբերի 21, 1955(1955-12-21)[1][2], Տորոնտո, Կանադա), կանադահայ ջութակահար և դիրիժոր։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Նրա հայրը հայ է եղել, իսկ մայրը՝ անգլիացի, սակայն ըստ Օնջյանի՝ մորական պապիկից նա ունի նաև շոտլանդական ծագում։ Ընտանիքում նրանք չորս երեխա են եղել, որոնցից ամենափոքրը Օնջյանն է։

Օնջյանը իր կթությունը ստացել է Անգլիայում, որտեղ 7 տարեկանում սկսել է ջութակ նվագել սովորել Մանուկ Բարիքյանի մոտ։ Նա սովորել է Գոդալմինգի Չարթերհաուս (Charterhouse) քոլեջում, իսկ ջութակի դասերը շարունակել է ստանալ Բել Կատոնայից։ Ավարտելուց հետո Օնջյանը շարունակել է կրթությունը Երաժշտության թագավորական քոլեջում։

Օնջյանը շարունակել է կրթությունը Ջուլիարդի դպրոցում այնպիսի անձնավորությունների հետ, ինչպիսիք են Իվան Ղալամյանը, Իցհակ Պերլմանը և Դորոթի դե Լեյը։ Այս ընթացքում նա զբաղվել է դիրիժությամբ, իսկ հետագայում հաճախել է Հերբերտ ֆոն Կարայանի դիրիժորության դասերին և կատարելագործել է իր գիտելիքները[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Օնջյանը Չիլիի Վինյա դել Մար քաղաքում կայացած ջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է իր առաջին մրցանակին։ Օնջյանը դարձել է Տոկիոյի լարային կվարտետում, որտեղ նվագել է շուրջ 14 տարի։ Շարունակական բնույթ կրող սթրեսի և լարվածության պատճառով նա ստիպված է եղել կրճատել իր գործիքային կարիերան[4]։ Ավելի ուշ ամբողջությամբ կենտրոնացել է դիրիժորության վրա։

Օնջյանը 1998-2003 թվականներին եղել է Ամստերդամի Nieuw Sinfonietta-ի (այժմ Amsterdam Sinfonietta) գեղարվեստական ղեկավարը։ Նա նաև Caramoor միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդատուն և գլխավոր հրավիրյալ դիրիժորն է։ Նա շուրջ երեք տարի եղել է Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։ Շուրջ չորս տարի եղել է Ֆիլադելֆիայի նվագախմբի Absolutely Mozart փառատոնի դիրիժորը։ Օնջյանը 2006 թվականի սեպտեմբերին դարձել է Դետրոյթի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական խորհրդատուն և գլխավոր դիրիժորը[5]։

2003 թվականի հունվարին Օնջյանը նշանակվել է Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար, իսկ 2004 թվականին ստանձնել է պաշտոնը։ Նախքան Օնջյանի նշանակվելը նվագախումբը ունեցել է մի շարք ֆինանսական խնդիրներ, սակայն նա իր պաշտոնավարման սկզբից նպաստել է նվագախմբի բարելավմանը[6][7]։ 2005 թվականի «Five Days in September: The Rebirth of an Orchestra» վավերագրական ֆիլմում պատկերված է Օնջյանի պաշտոնավարման սկզբնական շրջանը՝ որպես Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր[3]։ 2007 թվականի փետրվարին նա երկարացրել է նվագախմբի հետ կնքած պայմանագիրը մինչև 2012 թվական[8][9]։ Հաջորդ պայմանագիրը մինչև 2013-2014 թվական երկարացնելուց հետո, նա 2013 թվականի ապրիլին իր պայմանագիրը երկարացրել է ևս մի քանի տարով՝ մինչև 2016-2017 թվական[10][11]։ Վերջինս երկարացրել է մինչև 2017-2018 թվական և ավարտել է երաժշտական ղեկավարությունը Տորոնտոյի նվագախմբում և ճանաչվել է ՏՍՆ-ի պատվավոր դիրիժոր[12]։ Նա ստացել է Քաղաքի բանալի խորհրդանիշը Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի կողմից[6][13]։

1981 թվականից սկսած Օնջյանը դասավանդել է Եյլի երաժշտական դպրոցում՝ որպես ջութակի պրոֆեսոր[14]։ 2011 թվականի հունվարին Շոտլանդիայի ազգային թագավորական նվագախումբը Օնջյանին նշանակել է իր հաջորդ երաժշտական ղեկավարը՝ 2012-2013 թվականների դրությամբ՝ 4 տարի նախնական պայմանագրային ժամկետով[15][16]։ ՇԱԹՆ-ում նա պաշտոնավարել է մինչև 2017-2018 թվականները[17]։

2007 թվականի հունիսին Օնջյանը Տորոնտոյի Luminato փառատոնին վարել է Էրիկ Այդլի և Ջոն դու Փրեզի օրատորիայի համաշխարհային պրեմիերան, որը հիմնված է Մոնտի Պայտոնի Life of Brian ֆիլմի վրա[18][19]։ 2019 թվականի հունվարին Կոլորադոյի երաժշտական փառատոնը հայտարարել է, որ Օնջյանը լինելու է իրենց հաջորդ փառատոնի երաժշտական ղեկավարը[20]։

2022 թվականի փետրվարին Օնջյանը հայտարարվել է Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ Որպես Կոլորադոյի նվագախմբի դիրիժոր՝ առաջին անգամ մարտին բեմադրել է Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» սիմֆոնիկ սյուիտը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնջյանը ամուսնացած է Նադին Օնջյանի հետ և ունի երկու երեխա։ Նրա երբորորդին հոկեյիստ Բեն Սմիթն է[21]։ Նա բրիտանացի կոմիկ Էրիկ Այդլի զարմիկն է[22][23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Andrew Druckenbrod (2005 թ․ դեկտեմբերի 8). «Symphony Preview: How Peter Oundjian went from violinist's chair to conductor's podium». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  4. Colin Eatock, "Oundjian on Board". Opus, fall 2004. (չաշխատող հղում)
  5. Vivien Schweitzer (2006 թ․ հունիսի 20). «Detroit Symphony Appoints Peter Oundjian Principal Guest Conductor». Playbill Arts. Վերցված է 2007 թ․ փետրվարի 22-ին.
  6. 6,0 6,1 «'A lot of joy, but a lot of nostalgia': Toronto bids bittersweet farewell to TSO's Peter Oundjian». CBC News. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. John Terauds (2007 թ․ փետրվարի 3). «TSO's new season». Toronto Star. Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
  8. John Terauds (2007 թ․ փետրվարի 8). «Conductor puts mark on TSO through '12». Toronto Star. Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
  9. Mark Kanny (2007 թ․ փետրվարի 16). «Conductor believes symphony alludes to events in composer's childhood». Pittsburgh Tribune-Review. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.(չաշխատող հղում)
  10. John Terauds (2011 թ․ հունվարի 31). «Toronto Symphony's Peter Oundjian named music director of Royal Scottish National Orchestra». Toronto Star. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  11. Trish Crawford (2013 թ․ ապրիլի 19). «Toronto Symphony Orchestra extends music director Peter Oundjian's contract until 2016/17». Toronto Star. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  12. Arthur Kaptainis (2016 թ․ փետրվարի 5). «Two more seasons for TSO's Peter Oundjian». National Post. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  13. Robert Harris (2017 թ․ հունվարի 25). «Toronto Symphony Orchestra unveils its final Oundjian-led season». The Globe and Mail. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  14. Yale Bulletin and Calendar, Vol. 26 (No. 19), 2-9 February 1998. Արխիվացված 17 Սեպտեմբեր 2006 Wayback Machine
  15. «Peter Oundjian to be RSNO's new Music Director» (Press release). Royal Scottish National Orchestra. 2011 թ․ հունվարի 31. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  16. Phil Miller (2011 թ․ փետրվարի 1). «Leading violinist gets top role at RSNO». The Herald. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  17. Keith Bruce (2017 թ․ մայիսի 25). «RSNO names its new Music Director». The Herald. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  18. John Terauds (2007 թ․ հունիսի 2). «Not the Messiah captures best '70s British humour». Toronto Star. Վերցված է 2007 թ․ հուլիսի 13-ին.
  19. John Terauds (2007 թ․ մայիսի 27). «The afterlife of Brian». Toronto Star. Վերցված է 2007 թ․ հուլիսի 13-ին.
  20. «Peter Oundjian Appointed Music Director of Colorado Music Festival» (PDF) (Press release). Colorado Music Festival. 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  21. «Molto Vivace, with the Maestro». TVO. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  22. Zekas, Rita (2013 թ․ դեկտեմբերի 5). «A symphony of comfort and cheer». Toronto Star. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին. «He collaborated with his cousin, Eric Idle of Monty Python fame,»
  23. «INTERVIEW - Peter Oundjian On The Eve Of Saying Goodbye - Ludwig van Toronto». Ludwig-van.com. 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Օնջյան» հոդվածին։