Փընար Սելեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փընար Սելեք
Pinar Selek par Claude Truong-Ngoc 2013.jpg
Ծնվել էհոկտեմբերի 8, 1971(1971-10-08) (48 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[1]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունՍտրասբուրգի համալսարան, Ստրասբուրգի համալսարան (1538-1970) և Նոտր դամ դը Սիոն դպրոց
Մասնագիտությունգրող, սոցիոլոգ, իրավապաշտպան և մանկագիր
Կայքpinarselek.fr
Pınar Selek Վիքիպահեստում

Փինար Սելեք (թուրք.՝ Pınar Selek, հոկտեմբերի 8, 1971(1971-10-08), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք սոցիոլոգ, ֆեմինիստ և հեղինակ[2]: Հայտնի է խոցելի խմբերի հետ իր աշխատանքով, այնպիսիք, ինչպիսիք են կանայք, աղքատները, փողոցային երեխաները, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները և քրդական համայնքները: Նա մի քանի գրքերի հեղինակ է, որոնք հրատարակվել են թուրքերենով, գերմաներենով և ֆրանսերենով: Թուրքական ֆեմինիստական Amargi թերթի հիմնադիր խմբագիրներից մեկն է[3]: Ներկայումս բնակվում է Ֆրանսիայում:

Սելեքը Թուրքիայում 15 տարի ենթարկվել է դատական հետապնդումների` 1998 թվականին Ստամբուլի Եգիպտական շուկայում տեղի ունեցած պայթյունի պատճառով: 2013 թվականի հունվարի 24-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման[4][5]: Սելեքի դատապաշտպանները բողոքարկել են դատավճիռն ու հայտարարել նրա գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տեղափոխելու մասին[6]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելեքը հաճախել է ֆրանսիական բարձրագույն դպրոց Ստամբուլում, ուսումը շարունակել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի հասարակագիտության բաժնում: Այժմ քաղաքագիտության ոլորտում գիտական հետազոտություն է հեղինակում Ստրասբուրգի համալսարանում:

Ձերբակալություն, բանտարկություն և ազատ արձակում, 1998-2000[խմբագրել | խմբագրել կոդը]

Փինար Սելեքը ձերբակալվել է 1998 թվականի հուլիսի 11-ին` Ստամբուլի Եգիպտական շուկայում տեղի ունեցած պայթյունի գործի մեղադրանքով. պայթյունի հետևանքով զոհվել էր 7, վիրավորվել` մոտավորապես 100 մարդ[7]: Ձերբակալությունը մեծապես ընկալվել է որպես նրա` ակադեմիական ուսումնասիրության համար քրդերի հետ ունեցած կապի հետևանք[8][9]: Նրա աշխատանքն առգրավվել է, և նա հրաժարվել է անվանել այն մարդկանց, ում հետ ինքը հարցազրույցներ է վարել իր հետազոտության ընթացքում[10]: Մեկ այլ կասկածյալ, Աբդյուլմեջիթ Օզթյուրքը, ձերբակալվել է Սելեքից երկու շաբաթ անց և խոստովանել է ոստիկանությանը, որ իրենք երկուսով են տարել պայթուցիկը, չնայած հետո հրաժարվել է իր պնդումից ու հավաստիացրել, թե ինքը ոստիկանության կողմից կտտանքների է ենթարկվել[11][12]: Օզթյուրքը հետագայում ազատվել է բոլոր մեղադրանքներից և Սելեքի դեմ արված նրա հայտարարությունները անընդունելի են համարվել[13][14]: Երկուսուկես տարի բանտում անցկացնելուց հետո, որի ժամանակ նա կտտանքների է ենթարկվել[15], Սելեքը 2000 թվականի դեկտեմբերի 22-ին ազատ է արձակվել, երբ մի խումբ փորձագետներ[16] վստահեցել են, որ պայթյունը տեղի է ունեցել գազի հանկարծակի բռնկումից[17][18]: Երեք փորձագետներ վկայություն են տվել դատարանում, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով[19]:

Արդարացումներ, գործի վերաքննություն և դատապարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փինար Սելեքն ու Գյունթեր Վոլրաֆը մամուլի ասուլիսի ժամանակ, Ստրասբուրգում, 2013 թվականի հունվարի 25-ին, նրա դատապարտումից հետո

Ստամբուլի N 12 բարձրագույն քրեական դատարանն արդարացրել է Սելեքին երեք դեպքերով (2006, 2008 և 2011 թվականներին)` վկայակոչելով նրա մեղքն ապացուցող վկայությունների բացակայությունը[20]: Այնուամենայնիվ 2012 թվականի նոյեմբերի 22-ին դատարանը որոշել է ուղղում մտցնել նախկինում իր ընդունած արդարացման որոշումներում և վերաբացել նրա դատավարությունը, մի բան, որ նրա պաշտպաններն անվանել են «աննախադեպ Թուրքիայի իրավունքի պատմության համար»[21]: 2013 թվականի հունվարի 24-ին, ազատ արձակվելուց մեկ ժամ հետո, դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման` շուկայի պայթյունի համար[22]: Մինչև Սելեքը փորձում էր բողոքարկման հասնել, ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և Ավստրիայից մասնակցում էին լսումներին և ավելի քան 150 մարդ բողոքի ակցիա էին անում դատարանի դիմաց[23]: Ստրասբուրգի համալսարանից չորս դիտորդ, այդ թվում և պրոռեկտորը, նույնպես մասնակցում էին լսումներին[24]:

Աջակցություն ակադեմիական հաստատություններից և միջազգային կազմակերպություններից[խմբագրել | խմբագրել կոդը]

Փինար Սելեքը (կենտրոնում) Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանալ, 2013 թվականի հունվարի 25: Պաստառի վրա գրված է. «Ազատություն հետազոտության համար: Ազատություն Փինարին»

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Ընդդեմ կտտանքների համաշխարհային կազմակերպությունը կոչ են արել Թուրքիայի իշխանություններին վերջ տալ Սելեքի դեմ տարվող 14-ամյա «դատական բռնությանը»` նրա գործողություններն անվանելով «մտքի և համոզմունքների արտահայտման ազատության օրինական դեպքեր»[25]: PEN միջազգային կազմակերպությունը մտահոգություն է արտահայտել Սելեքի դեմ տարվող դատական արշավը` որակելով այն պատժամիջոց նրա կողմից Թուրքիայում փոքրամասնությունների հետ տարվող շարունակական աշխատանքի ու աջակցության համար[26]:

Հյուսիսային Ամերիկայի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան իր աջակցությունն է արտահայտել Սելեքին և վրդովմունքն է արտահայտել արդարացման նրա դիմումի հետաձման առթիվ[27]: Ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում նշվել է, որ գործի ընթացքը ցույց է տվել, որ Սելեքը 14 տարի դատական քաշքշուկների մեջ է հայտնվել քրդական PKK կազմակերպության վերաբերյալ կատարած իր հետաքննության պատճառով[28]: Human Rights Watchը դատավարությունը կոչել է «դատական գործընթացի աղավաղում» և պնդել է, որ «անհիմն դատավարությունները պետք է մեկընդմիշտ վերացվեն»[29]: Թուրք լրագրող Թենգիզ Ցանդարը 2013 թվականի հունվարը կոչել է «ծաղր» և «անշնորհակալ դատ»[30]:

Բացի Amnesty International-ը[31], Սելեքին աջակցություն հայտնած այլ կազմակերպություններից են Transnational Work Group on Academic Liberty և Freedom of Research in Turkey-ն[32], French Sociological Association-ը[33] և Committee of Concerned Scientists-ը[34]:

Ստրասբուրգի համալսարանի նախագահ Ալեի Բերետցը պաշտպանել է համալսարանի դիրքորոշումը Սելեքին աջակցելու հարցում` նրա դատապարտումը համարելով «անարդար և զայրացուցիչ»[35][36]: Դատավճռին հաջորդած մամուլի ասուլիսում Սելեքը երդվել է շարունակել պայքարն արդարության համար[37]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #141138246 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Kerem Öktem (15 September 2008), "Another Struggle: Sexual Identity Politics in Unsettled Turkey". Middle East Research and Information Project. Retrieved January 26, 2013.
  3. Amargi Istanbul - Pınar Selek. Retrieved 25 January 2013.
  4. (25 January 2013), "PıNAR SELEK SENTENCED TO LIFE". Sabah. Retrieved 2 February 2013.
  5. The Observatory (27 November 2012), "TURKEY: Judicial harassment of Pinar Selek continues as Istanbul Heavy Penal Court decides to amend her acquittal and request her conviction". International Federation for Human Rights Archived 2013-06-05 at the Wayback Machine.. Paris-Geneva. Retrieved 2 February 2013.
  6. Kaya Genc (1 February 2013), "Why was this Turkish sociologist given a life sentence?". UNCUT. Retrieved 2 February 2013
  7. Baran Mavzer (27 January 2013), "Pınar Selek Issued a Life Sentence after 15 Year Trial". Global Voices. Retrieved 27 January 2013
  8. Editorial (2011)։ «Rights for all»։ Nature 470 (7335): 436։ Bibcode:2011Natur.470..436.։ PMID 21350442։ doi:10.1038/470436a 
  9. Maureen Freely (2012)։ «Crossing the Line»։ Index on Censorship 41 (3): 56–65։ doi:10.1177/0306422012456477 
  10. Erdem Güneş (24 January 2013)։ «Sociologist Selek handed life in prison for alleged bombing»։ Hürriyet Daily News։ Վերցված է 27 January 2013 
  11. Baran Mavzer (27 January 2013), "Pınar Selek Issued a Life Sentence after 15 Year Trial". Global Voices. Retrieved 27 January 2013.
  12. International Federation for Human Rights Archived 2013-06-05 at the Wayback Machine. (25 January 2013), "TURKEY: Outrage following the conviction of Pinar Selek to life imprisonment". Paris-Geneva. Retrieved 25 January 2013.
  13. Cengiz Çandar (28 January 2013)։ «Selek Case a Travesty For Turkish Judiciary»։ Al-Monitor։ Վերցված է 28 January 2013 
  14. Human Rights Watch (8 February 2011), "Turkey: Activist’s Trial a Travesty of Justice: Drop All Charges Against Pınar Selek". Istanbul. Retrieved 3 February 2013
  15. International Federation for Human Rights Archived 2013-06-05 at the Wayback Machine. (25 January 2013), "TURKEY: Outrage following the conviction of Pinar Selek to life imprisonment". Paris-Geneva. Retrieved 25 January 2013.
  16. "Sociologist Pinar Selek sentenced lifetime prison for bombing claims". National Turk. Retrieved 25 January 2013.
  17. PEN International (12 December 2012), "News: TURKEY – PEN International Concerned About Pinar Selek Trial". Retrieved 25 January 2013.
  18. "Turkish sociologist sentenced to life for 'terrorism'". Istanbul. FOCUS Information Agency. Retrieved 25 January 2013.
  19. Erdem Güneş (24 January 2013)։ «Sociologist Selek handed life in prison for alleged bombing»։ Hürriyet Daily News։ Վերցված է 27 January 2013 
  20. World Organisation Against Torture, "Turkey: Continued judicial harassment faced by Ms. Pinar Selek". Retrieved 25 January 2013.
  21. International Federation for Human Rights Archived 2013-06-05 at the Wayback Machine. (27 November 2012), "TURKEY: Judicial harassment of Pinar Selek continues as Istanbul Heavy Penal Court decides to amend her acquittal and request her conviction". Retrieved 25 January 2013
  22. "Turkish sociologist sentenced to life for 'terrorism'". Istanbul. FOCUS Information Agency. Retrieved 25 January 2013.
  23. "Sociologist Pinar Selek sentenced lifetime prison for bombing claims". National Turk. Retrieved 25 January 2013.
  24. Erdem Güneş (24 January 2013), "Pınar Selek back on trial again in absentia". Istanbul. Hurriyet Daily News. Retrieved 25 January 2013.
  25. International Federation for Human Rights Archived 2013-06-05 at the Wayback Machine. (27 November 2012), "TURKEY: Judicial harassment of Pinar Selek continues as Istanbul Heavy Penal Court decides to amend her acquittal and request her conviction". Retrieved 25 January 2013.
  26. PEN International (12 December 2012), "News: TURKEY – PEN International Concerned About Pinar Selek Trial". Retrieved 25 January 2013.
  27. Peter Sluglett, Middle East Studies Association Committee on Academic Freedom (25 December 2012), "Letter Concerning Prolonged Denial of Justice for Pinar Selek". Retrieved 25 January 2013.
  28. Middle East Studies Association (12 December 2012). "Letters on Turkey". Retrieved 3 February 2013.
  29. Human Rights Watch (8 February 2011). "Turkey: Activist’s Trial a Travesty of Justice". Retrieved 27 January 2013.
  30. Cengiz Çandar (28 January 2013)։ «Selek Case a Travesty For Turkish Judiciary»։ Al-Monitor։ Վերցված է 28 January 2013 
  31. Amnesty International (22 January 2013). "Kafka in Turkish: The Pınar Selek Trial". Retrieved 28 July 2013.
  32. GIT-North America (27 November 2012). "On the Case of Pınar Selek". Retrieved 28 July 2013.
  33. [1]
  34. Committee of Concerned Scientists (05 April 2013). "CCS Joins Amnesty’s Campaign on Turkey’s Lack of Due Process and Free Expression for Academics". Retrieved 28 July 2013.
  35. Alain Beretz (24 January 2013), "Un jugement injuste et révoltant : Pinar Selek doit vivre en chercheuse libre!". (in French). University of Strasbourg. Retrieved 25 January 2013.
  36. Pinar Selek website (in Turkish), "Declaration by the President of the University of Strasbourg Raising support for PhD. student Pinar Selek". Retrieved 25 January 2013.
  37. Pinar Selek website (in Turkish) (25 January 2013), "Freedom to Research, Freedom to Pınar!". Retrieved 26 January 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]