Ցույցեր Գազայի սահմանին (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցույցեր Գազայի սահմանին
Հակամարտություն Գազայի հատվածում
OCHAoPT 2018 Gaza border protests 31 may 2018.png
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կորդինացման գրասենյակի ցույցերի քարտեզը, 2018 թվականի մարտի 31
Թվական 2018 թվականի մարտի 30 – մինչև հիմա
Վայր Գազայի հատված, Իսրայելի սահմանի կողքին
Արդյունք շարունակվում է
Հակառակորդներ
Flag of Palestine.svg Գազայի հատված Իսրայել Իսրայել
Հրամանատարներ
Flag of Palestine.svg Մահմուդ Աբբաս Իսրայել Բենյամին Նեթանյահու
Կողմերի ուժեր
անհայտ է 143-րդ տարածքային դիվիզիա
ամրապնդված երկու բրիգադներով ու հատուկ ջոկատներով,[2] այդ թվում` Մագլանով:[3]
Ռազմական կորուստներ
123 զոհ, մոտ 14,000 վիրավոր[4] (2018 թվականի հունիսի 5-ի տվյալներով) 1 թեթև վիրավոր[5]

Ցույցեր Գազայի սահմանին[6], պաղեստինցիների մասսայական հակաիսրայելական ցույցեր պաղեստինա-իսրայելական հակամարտ ուժերի շփման գծում՝ Գազայի հատվածում, որի դրդապատճառ է հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ քաղաք տեղափոխելու հանգամանքը: Ցույցերը նախատեսված էին, որպես տասնվեցօրյա արշավ, որն ավարտվելու էր 2018 թվականի մայիսի 15-ին, («Նակբայի» օրվա 70-րդ օրը)[7]: Համասն այն անվանեց «Վերադարձի մեծ երթ», քանի որ անվանմբ նրանք ցանկանում էին աշխարհի ուշադրությունը շեղել մերձավոր արևելքի հակամարտության գլխավոր ասպեկտների վրա` պաղեստինցիների ճակատագրի վրա, որոնք 1948 թվականից հետո փախչում են իսրայելական զորքից ու տեղաբաշխվում աշխարհի տարբեր երկրներում:

Ցուցարարների մի մասը, որոնք կազմում էին 30 հազ.-50 հազ. մարդ, սկսած մարտի 30-ից, սահմանի մոտ բախումների մեջ էին մտնում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների հետ, զինվորների վրա նետելով քարեր ու այրվող խառնուրդներով շշեր, փորձելով այրվող անվադողերով վնասել պատնեշները: Ի պատասխան բանակը օգտագործեց ջրցաններ և հատուկ միջոցներ ցույցը ցրելու համար, իսկ մի շարք դեպքերում` նաև նախազգուշացնող կրակ, որը հանգեցրեց երթի մասնակիցների շրջանում տասնյակ զոհերի[8][9][10][11]: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը 2018 թվականի մարտի 31-ի արտակարգ նիստում դատապարտեց Գազայի հատվածում ուժի կիրառումը[6]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Երթի նպատակն էր հիշեցնել պաղեստինցի փախստականների ճակատագրի մասին, որոնք, մազապուրծ լինելով իսրայելական զորքից, կորցրել են իրենց հողային տարածքներն ու հիմա ապրում են աշխարհի տարբեր երկրներում: Պաղեստինցի փախստականները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 5 միլիոն, ներկայումս պայքարում են տուն վերադառնալու իրավունք ստանալու համար: Դա անընդունելի է համարվում Իսրայելում, որտեղ կարծում են, որ տվյալ խնդիրը պետք է լուծվի Պաղեստին պետության ստեղծմամբ կամ ձուլման միջոցով: Բուն Գազայի հատվածում ՄԱԿ-ի գնահատմամբ փախստականները 2 մլն բնակիչներից կազմում են 1,3 մլն: Երթի ավարտը կազմակերպիչները որոշել են 2018 թվականի մայիսի 15-ին, երբ պաղեստինցիներն ամենամյա նշում են Նակբան` ազգային «դժբախտության» օրը, որը տեղի է ունեցել Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)-ի ու հաջորդող իրադարձությունների արդյունքում[12][9]:

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 30-ին Համասի կոչով կեսօրյա աղոթքից հետո 30 հազ.-50 հազ. պաղեստինցիներ դուրս եկան «Վերադարձի մեծ երթի», որը ընթանում էր համերաշխություն տուն վերադառնալ ցանկացող փախստականների հետ, «լքված, բայց չմոռացված» կարգախոսով: Երթի ավելի վճռական մասնակիցները դուրս եկան Գազայի հատվածի սահմանի ցանկապատի մոտ, որը ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր «փակ ռազմական տարածք»: Դեռ նախօրեյին Իսրայելի պաշտպանության բանակը ստանալով հետախուզական տվյալներ երթի մասին, ցանկապատի երկայնքով տեղակայել էր մի քանի ռազմական բրիգադներ, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր ու ուղղաթիռներ[13]:

Գազայի հատվածի քարտեզը ցույց է տալիս Իսրայելի սահմանի մոտ սահմանափակումները (2012-ի դեկտեմբերի տվյալներով)     Ոչ անցանելի գոտի 100 metres (330 ft)     Թույլ է տրվում մուտք գործել ոտքով ու միայն ֆերմերներին 100–300 metres (330–980 ft)     Ռիսկային գոտի
Իսրայել-Գազայի պատնեշը Իսրայելի կողմից

Երթի ընթացքում ցուցարարների մեծ խմբեր «փորձեցին վնասել (սահմանային) արգելափակոցները այրվող անվադողերով, նետեցին քարեր ու այրվող խառնուրդով շշեր: Իսրայելական զինվորները պատասխանեցին հատուկ միջոցներով ու նախազգուշացնող կրակով: Արդեն երթի առաջին օրը, համաձայն Ղազայի բժշկական տվյալների, զոհվեց 14 ցուցարար և 1200-ը վիրավորվեցին[9]:

2018 թվականի մարտի 30-ը դարձավ Պաղեստինո-իսրայելական հակամարտության ամենաարյունալի օրը:

Ապրիլի 6-ին, ՏԱՍՍ-ի հրապարակած տվյալներով, սահմանային գծում պաղեստինցի երիտասարդները տարածք են բերել 10 հազ. անվադող ու այրել են դրանք, որպեսզի ապակողմնորոշեն իսրայելական բանակի ստորաբաժանումներին ու փակեն սահմանային գոտում դիրքավորված իսրայելական դիպուկահարների տեսադաշտը: Իսրայելի պաշտպանության բանակը կիրառեց Անօդաչու թռչող սարքեր ցուցարարների վրա արցունքաբեր գազով լի ռումբ նետելու համար, օգտագործվեցին նաև հզոր ջրցան: Բախումների սկզբից` մարտի 30-ից մինչև 2018 թվականի ապրիլի 7-ը, Համասի կողմից վերահսկվող առողջապահության նախարարության տվյալներով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը կազմել է` մոտավոր 30 մարդ[14], իսրայելական զորքերի կողմից զոհեր չկան[15]:

Մայիսի 14-ին սահմանային բախման ժամանակ զոհվեց ավելի քան 50 մարդ[16], հիմնականում Համասի ակտիվիստներ[17]:

2018 թվականիօ հունիսի 2-ի դրությամբ, «Վերադարձի Երթի» ընթացքում զոհվել է Գազայի հատվածի 119 բնակիչ, 13.3 հազարա մարդ տուժել է փամփուշտներից ու գազից, 300 վիրավոր գտնվում է ծանր վիճակում: Զոհերի ու վիրավորների թվում կան նաև քաղաքացիական անձինք: Իսրայելացիների կողմից զոհերի մասին չի հաղորդվում[18]:

2018 թվականի հուլիսի 6-ին հերթական բախման ժամանակ («Վերադարձի երթի» 15-րդ շրջանը) մեկ պաղիստինցի սպանվեց սահմանային պարսպի մոտ ևս 396-ը վիրավորվեցին[19]:

Իրադարձությունների գնահատումն ու հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինի նախագահ` Մահմուդ Աբբաս 2018 թվականի մարտի 31-ին հայտարարեց ազգային սգի օր և պահանջեց միջազգային հանրության միջամտությունը[13]:

2018 թվականի մարտի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ անցկացրեց արտահերթ նիստ Գազայի իրադարձությունների վերաբերյալ: Քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխարինող` Տայե-Բրուկ Զերիխունը կոչ արեց Իսրայելին իրականացնել իր պարտականությունները մարդու իրավունքների վերաբերյալ ու զերծ մնալ խաղաղ բնակչության դեմ բռնություն կիրառելուց` հատկապես երեխաների նկատմամբ: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուոլտեր Միլլերը իր ափսոսանքը հայտնեց, որ Իսրայելը չի կարող մասնակցել քննարկմանը Փեսախի պատճառով, ու հայտնեց, որ «Համասը օգտագործում է ցույցերը բռնության բռնկման համար ու վտանգում է մարդկանց կյանքերը»: ԱԽ նիստից առաջ տարածած հայտարարությունում, ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Դաննի Դանոնը արյունահեղության պատասխանատվությունը գցեց Համաս շարժման վրա: Մարտի 31-ին անցկացված քվեարկությունը ԱՄՆ-ն արգելափակեց Քուվեյթի կողմից առաջարկված ծրագիրը, որում խորին մտահոգություն է հայտնվում 16 «խաղաղ ցուցարարների» մահվան առիթով: Արդյունքում ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն ընդունեց, որը դատապարտում էր ուժի կիրառումը Գազայի հատվածում[6]:

Ապրիլի 6-ին միջազգային բանակցություններով ԱՄՆ-ի ներկայացուցիչ` Ջեյսոն Գրինբլատտը համառորեն կոչ արեց անցկացնել խաղաղ ցույցեր, շատ չմոտենալ սահմանին 500 մ-ից ավել: Բացի դրանից, նա դատապարտեց ցույցի առաջնորդներին ու մասնակիցներին, ովքեր «մտադիր են ուղարկել ցույցի մասնակիցներին, այդ թվում` երեխաների սահմանային ցանկապատի մոտ, որը վտանգավոր է իրենց առողջության ու կյանքի համար»[20]:

Ապրիլի 7-ին Եվրամիությունը հայտնեց «լուրջ մտահոգություն անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ» և կոչ արեց երկու կողմերին հնարավորինս զսպվածություն դրսևորել հետագա էսկալիացիայի կանխման համար: ԵՄ-ն կոչ արեց պաղեստինական կազմակերպությանը թույլ տալ ՊԱ-ին «ամբողջովին վերականգնել իր իշխանությունը Գազայում, որը կարևոր է հատվածում իրավիճակի բարելավման ու մարդկանց վիճակի լավացման համար»[21][9][22]:

Ցույցեր Սան Սեբաստիանում, Իսպանիա, 2018 թվականի մայիսի 15
Համերաշխություն Գազայի Պաղեստինցիների հետ, Պամպլոնա, Իսպանիա, 2018 թվականի մայիսի 15

Ապրիլի 9-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն անընդունելի անվանեց Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ Իսրայելի կողմից ուժի կիրառումը: Ռուսաստանը աջակցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` Անտոնիու Գուտեռեշի պահաջները «դեպքերի անկախ ու թափանցիկ հետաքննության, որը հանգեցրել է մարդկանց մահվան» վերաբերյալ, առաջարկելով մշակել կոնկրետ քաղաքական միջոցառումներ արմատավորված հակամարտության կարգավորման վերաբերյալ[23]:

Նետուրեյ կարտո հետևում է Լոնդոնում տեղի ունեցող պրո-Պաղեստինյան ցույցին, Ապրիլի 7

Պաղեստինցիների մասսայական զոհվելուց հետո մայիսի 14-ին Թուրքիան իր երկրից արտաքսեց իսրայելական դեսպան Էյթան Նաե-ին ու Ստամբուլում գլխավոր հյուպատոսին: ՀԱՀ-ը Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին: Բելգիայում ու Իրլանդիայում իսրայելական դիվանագետները կանչվել են տեղական կառավարություններ հաշվետվության համար[24]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ari Gross Judah (18 April 2018)։ «Kite from Gaza sets fire to wheat field in Israel»։ The Times of Israel 
  2. 11 Wounded at Israel-Gaza Border as Palestinians March in West Bank in Solidarity, Haaretz, 1 April 2018
  3. IDF RELEASES DETAILS OF HOW IT PREVENTED A HAMAS BORDER CROSSING FROM GAZA, 15 May 2018, The Jerusalem Post
  4. «123rd victim of Israel’s attack on unarmed Palestinian demonstrators»։ Middle East Monitor 
  5. Israel faces outcry over Gaza killings during Jerusalem embassy protests, Guardian, 15 May 2018, "Until this week, no Israeli had been harmed since protests began on 30 March. An IDF spokesman, Lt Col Jonathan Conricus, said one soldier had been “slightly wounded by shrapnel” on Monday but he did not have details on the source of the injury."
  6. 6,0 6,1 6,2 «ООН призывает расследовать кровопролитие в секторе Газа»։ Русская служба Би-Би-Си։ 2018-03-31։ Վերցված է 2018-04-08 
  7. Gaza: Refugees call for right of return in mass protests // Al-Jazeera
  8. ««Великий марш возвращения»: шесть палестинцев погибли в ходе массовых протестов на границе сектора Газа»։ RT։ 2018-03-30։ Վերցված է 2018-04-08 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Марш возвращения вывел тысячи палестинцев на кровопролитный бой с Израилем»։ РИА Новости։ 2018-03-30։ Վերցված է 2018-04-08 
  10. Josef Federman, (April 6, 2018)։ «Gaza violence is latest salvo in war of narratives» (անգլերեն)։ Associated Press / The Telegraph։ Վերցված է 2018-04-09 
  11. David Wainer, Michael Arnold and Saud Abu Ramadan (2018-04-07)։ «Palestinians Clash With Israeli Troops for Second Week in Gaza» (անգլերեն)։ bloomberg.com 
  12. Tucker, 2008
  13. 13,0 13,1 Сергей Пашков (2018-03-30)։ «Во время беспорядков на границе Израиля с Сектором Газа погибли 15 палестинцев»։ Россия 1։ Վերցված է 2018-04-08 
  14. ТАСС, 7 апреля 2018. СМИ: за неделю стычек на границе Газы и Израиля погибли около 30 палестинцев
  15. ТАСС, 6 апреля 2018. СМИ: восемь палестинцев погибли в стычках в Газе, около 1,1 тыс. пострадали (по данным портала samanews.ps)
  16. «Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 59-ի» 
  17. Hamas claims 50 of its members died in Monday's clashes in Gaza
  18. «Израиль начал расследование гибели палестинки при столкновениях в Газе»։ РИА Новости։ 2018-06-02։ Վերցված է 2018-06-04 
  19. «Столкновения на границе с Газой: один погибший, почти 400 пострадавших»։ 9tv.co.il։ 2018-07-06։ Վերցված է 2018-07-08։ «"Взрывное устройство сдетонировало на территории сектора Газа, ранив нескольких палестинцев", - цитирует армейскую пресс-службу MEMO.» 
  20. «США призвали протестующих на границе с Газой избегать любой формы насилия»։ РИА Новости։ 2018-0-406։ Վերցված է 2018-04-10 
  21. Maja Kocijancic (07/04/2018)։ «Statement by the Spokesperson on the most recent developments in Gaza» (անգլերեն)։ EU։ Վերցված է 2018-04-08 
  22. «Евросоюз призывает Палестину и Израиль к максимальной сдержанности на фоне военной эскалации вокруг сектора Газа»։ РБК։ 2018-04-07։ Վերցված է 2018-04-08 
  23. «МИД осудил применение Израилем силы против палестинцев в секторе Газа»։ РБК։ 2018-04-09։ Վերցված է 2018-04-08 
  24. Noa Landau and Jonathan Lis.  (May 16, 2018)։ «Turkey and Israel Expel Envoys Over Gaza Deaths»։ Haaretz։ Վերցված է 2018-05-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]