Ցյուրիխի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցյուրիխի պատկերասրահ
Kunsthalle Zuerich.jpg
Տեսակարվեստի պատկերասրահ, պատկերասրահ և հիշողության կազմակերպություն
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա[1]
ՏեղագրությունՑյուրիխ[1]
ՎայրՑյուրիխ
ՀասցեLimmatstrasse 270[1]8005[1]
Հիմնադրված է1985
ՏնօրենDaniel Baumann?
Կայքkunsthallezurich.ch

Ցյուրիխի պատկերասրահ[2][3][4] (գերմ.՝ Kunsthalle Zürich, Ցյուրիխի կունստհալլե), ժամանակակից արվեստի պատկերասրահ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Հիմնադրվել է 1985 թվականին և սկսել է ակտիվ ցուցահանդեսային գործունեություն իրականացնել 1989 թվականի աշնանից՝ տնօրեն և համադրող Բերնհարդ Բյուրգիի գլխավորությամբ։ 1996 թվականի մայիսից այն տեղակայվել է նախկին «Löwenbräu Zürich» գարեջրի գործարանի վերակառուցված շինություններում, որտեղ անցկացվում են ժամանակակից արվեստին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսներ և կրթական միջոցառումներ։

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Ցյուրիխում թանգարանի հիմնադրելուց հետո 1986 թվականից ի վեր Բյուրգին հազվադեպ էր զբաղվում ցուցահանդեսային գործունեությամբ։ 1849 թվականին Բրեսլաուում հիմնադրված «Schoeller'sche Kammgarnspinnerei» ընկերության նախկին գործարանի` Լիմմատում գտնվող «Schoeller-Areal» համալիրի տարածք տեղափոխվելուց հետո, պատկերասրահը սկսեց պարբերաբար ցուցադրել ժամանակակից արվեստի գործեր։ 1988 թվականին վերջնականապես դադարեցվեց արդյունաբերական արտադրությունը, իսկ 1989 թվականի աշնանը թանգարանը տնօրեն և համադրող Բերնհարդ Մենդես Բյուրգիի գլխավորությամբ (ծն. 1953) բացեց իր առաջին լիարժեք ցուցահանդեսը։

1996 թվականի մայիսից Ցյուրիխի պատկերասրահը գտնվում է իր ներկայիս տեղում՝ նախկին «Löwenbräu Zürich» գարեջրի գործարանի վերակառուցված տարածքում, որը վերանախագծվել է ցուցահանդեսների կազմակերպման նպատակով` ճարտարապետներ Կարրերի և Ֆուրիմանի կողմից (այժմ՝ «Andreas Fuhrimann Gabrielle Hächler Architekten, AFGH» բյուրո)։ Ժամանակակից արվեստի Միգրոս (Migros Museum für Gegenwartskunst) թանգարանի և հինգ այլ մասնավոր պատկերասրահների հետ միասին, այդ թվում` Hauser & Wirth պատկերասրահը, թանգարանը դարձել է ժամանակակից արվեստին նվիրված քաղաքի կենտրոնի մի մասը։

Ցյուրիխի պատկերասրահը մասնագիտացված է միջազգային ժամանակակից արվեստի բնագավառում՝ լայն լսարանին ներկայանալով ցուցահանդեսների, դասախոսությունների, էքսկուրսիաների, արվեստի շրջայցերի և կինոնկարների միջոցով։ Հրապարակելով ուղեկցող կատալոգներ` այն ձգտում է խորացնել այցելուների տեղեկացվածությունը ինչպես անհատ նկարիչների, այնպես էլ գեղարվեստական թեմաների վերաբերյալ։ Ներկայացնում է ինչպես հայտնի հեղինակների, այնպես էլ սկսնակ նկարիչների։ Մի շարք ցուցահանդեսներ կազմակերպվել են համագործակցելով միջազգային գործընկերների հետ, ինչպիսիք են «Frankfurter Kunstverein»-ն (2005), Քյոլնի Լյուդվիգ թանգարանը (2006), Նյու Յորքի Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը (2006), «Kunstverein München»-ը (2006) և Չիկագոյի արվեստի ինստիտուտը (2007)։ 2001 թվականից մինչև 2014 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ցյուրիխի պատկերասրահի տնօրենն ու համադրողն է եղել Բեատրիքս Ռուֆը (Beatrix Ruf, ծնվ. 1960)[5]:

2004 թվականին պատկերասրահում տեղի է ունեցել անգլիացի նկարիչ Սառա Լուկասի առաջին հետահայաց ցուցահանդեսը, որը հետագայում ցուցադրվեց Համբուրգում և Լիվերպուլում։ 2006 թվականին տեղի ունեցավ Լաուրա Օուենսսի ստեղծագործությունների ցուցահանդեսը (ծնվ. 1970), որն այնուհետև ցուցադրվեց Լոնդոնում, Հանովերում և Մաաստրիխտում։ 2007 թվականին պատկերասրահում կազմակերպվել է ամերիկացի նկարիչ Նիկոլ Այզենմանի (ծնվ. 1965) Եվրոպական առաջին ցուցահանդեսը, որն այնուհետև անցկացվեց Փարիզում, մեկ տարի անց տեղի ունեցավ նկարիչ և քանդակագործ Լիամ Գիլիկի հետահայաց ցուցահանդեսը։

COVID-19 համավարակի պատճառով Գիլբերտի և Ջորջի ցուցադրությունը վաղ է փակվել[6]։

Տարեկան թանգարան են այցելում շուրջ 22000 մարդ։ Թանգարանն ընդգրկվել է աշխարհի 100 ամենակարևոր ցուցահանդեսային վայրերի ցանկի մեջ`ըստ «Capital» ամսագրի։ Պատկերասրահի հովանավորն է համարվում «Ցյուրիխի թանգարան ասոցիացիան» (Verein Kunsthalle Zürich) , որը հիմնադրվել է 1985 թվականին։ 2008 թվականի տվյալներով այն ուներ 880 անդամ և 180 կորպորատիվ հովանավոր, այդ թվում` դեղագործական «Roche Holding» հոլդինգը։ Քաղաքացիների ֆինանսական մասնակցությունը խրախուսվում է` նրանց տալով մեկ տարվա շվեյցարական արվեստի մի շարք պատկերասրահների և թանգարանների անվճար մուտքի թույլտվություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. «Кунстхалле Цюрих» (ռուսերեն)։ Schweiz Tourismus / Швейцарский туризм։ Վերցված է 2019-08-04 
  3. Владимир Свирин The Art Newspaper Russia. — 2016. — Т. 4. — 72 с. — ISBN 9785040074884
  4. КоммерсантЪ Weekend / Редакция журнала КоммерсантЪ Weekend. — 2014-07-27. — С. 28. — 64 с. — ISBN 9785457706408
  5. Daniel Baumann Replaces Beatrix Ruf at Kunsthalle Zürich
  6. Gilbert & George-Retrospektive in der Kunsthalle Zürich

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Kunsthalle Zürich»։ museums.ch (անգլերեն)։ Swiss Museums Association; ICOM Switzerland։ Վերցված է 2019-08-04