Ցաքի փշոտ
Ցաքի փշոտ | |
![]() Ցաքի փշոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Դժնիկազգիներ (Rhamnaceae) |
Ցեղ | Ցաքի (Paliurus) |
Տեսակ | Ցաքի փշոտ (P. spina-christi) |
Միջազգային անվանում | |
Paliurus spina-christi |
Ցաքի փշոտ (լատիներեն՝ Paliurus spina-christi), դժնիկազգիների ընտանիքի տերևաթափ, խիստ փշավոր, ցանցառ տերևապատ թուփ՝ 2-3 մ բարձրությամբ։ Ճյուղերը անկյունավոր ծռմռված են, երիտասարդները ծածկված են դարչնագույն աղվամազով, հասունները մերկ են, կարմրագորշավուն, կեղևն անջատվում է թաղանթման։ Տերևները թեք ձվաձև են, բութ կամ թեթևակի սրածայր, 2-4 սմ երկարությամբ և 1,3-3 սմ լայնությամբ, մանրսղոցաեզր, երբեմն՝ ամբողջաեզր, ամուր, կաշվեկերպ, վերևից մոխրականաչավուն, մերկ, փայլուն, ներքևից՝ ավելի բաց գույնի։ Ծաղիկները մանր են, աստղանման, դեղնականաչավուն։ Պտուղը տափակ սկավառակ է՝ միջին մասը (որտեղ գտնվում է սերմը) ուռուցիկ, 1,3-2,8 սմ տրամագծով, հարդադեղնավունից մինչև կարմրադարչնագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են հուլիսին։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում, Իրանում, Ղրիմի հարավային ափերին, Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև՝ Վայքում և Զանգեգուրում՝ չոր, էրոզիայի ենթարկված լանջերին, ստորին անտառային գոտում՝ ծովի մակերևույթից մինչև 1100մ բարձրությունների վրա։
Մշակում և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտուղներն ու կեղևը պարունակում են դաբաղանյութեր, իսկ տերևները՝ 167մգ/% վիտամին C։ Հայաստանի անտառային շրջաններում բույսն օգտագործում են անանցանելի, փշապատ ցանկապատ ստեղծելու համար։ Ավանդական բժշկության մեջ կեղևն ու տերևներն օգտագործվում են վերքերը կապելու, փաթաթելու համար[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (189-190)։
|