Jump to content

Ցաքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցաքի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Ցեղ Ցաքի (Paliurus)
Mill., 1754

Ցաքի, ժանտափուշ, փշենի, շապան (լատին․՝ Paliúrus), դժնիկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։

Հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ ցաքի փշոտ (P. spina- christi

Տարածված է Կովկասում, արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում, Իրանում, Ղրիմի հարավային ափերին, Ասիայի միջին և արևմտյան մասերում։ Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին, հազվադեպ՝ միջին լեռնային գոտիներում (800-1200, հազվադեպ՝ 1500 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ, լավ լուսավորված թեքությունների վրա, ստեղծում անանցանելի թփուտներ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղիկները

Առատ ճյուղավորվող, փշոտ թուփ է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հերթադիր են, կլորավուն, ձվաձև, կաշեկերպ, փայլուն, կարճ տերևակոթուններով, բութ կամ թեթևակի սրածայր, 2-4 սմ երկարությամբ և 103-3 սմ լայնությամբ, երբեմն ամբողջաեզր, մոխրականաչավուն, մերկ, փայլուն, ներքևից ավելի բաց գույնի։ Ծաղկաբույլը տերևանութային է, ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, աստղանման, դեղնականաչավուն։

Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը չոր կաշենման է, պարունակում է 3 սերմ։ Սերմը ուռուցիկ է՝ 1,3-ից մինչև 2,8 սմ տրամագծով, հարդադեղնավունից մինչև կարմրադարչնագույն։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ճյուղերը և պտուղները պարունակում են ալկալոիդներ, տերևները՝ E խմբի վիտամիններ, պտուղները, կեղևը և երիտասարդ ճյուղերը՝ աղաղանյութեր։ Պտուղները և կեղևը պարունակում են դաբաղանյութեր, իսկ տերևները՝ 167 մգ/% վիտամին C։ Արմատների և տերևների պատրաստուկները միզամուղ են։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցաքի օգտագործում են անանցանելի, փշապատ ցանկապատներ ստեղծելու համար։ Ժողովրդական բժշկության մեջ կեղևը և տերևներն օգտագործվում են վերքերը կապելու, փաթաթելու համար։

  ևս 8 ընտանիք   ցեղ Ցաքի  
         
  կարգ Վարդածաղկավորներ     5 տեսակ     Paliuarm hirsutus
               
  Բաժին Цկամ Ծածկասերմեր     ընտանիք Դժնիկազգիներ     Paliuarm hemsleyanus    
             
  52 կարգ ծաղկավոր բույսեր   ավելի քան 50 դաս   Paliuarm ramosissimus
     

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ohwi, J. Flora of Japan. — Washington, D.C., 1965. — P. 614—615—393.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցաքի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցաքի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 281