Տրիպոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրիպոֆոբիա
Ենթադաս ֆոբիա
Տրիպոֆոբիա
Nelumbo Nucifera fruit - botanic garden Adelaide.jpg
Լոտոսի սերմերի գլխիկները որոշ մարդկանց մոտ առաջացնում են զվանք կամ անհանգստություն[1][2]:

Տրիպոֆոբիա (հուն․՝ τρύπα` «փոս, անցք» և հուն․՝ φόβος ՝ «վախ» բառերից), ֆոբիա է (ինտենսիվ, իռացիոնալ վախ կամ անհանգստություն) անկանոն նախշերից կամ փոքր անցքերի ու թմբերի փնջից[3][4]: Այն պաշտոնապես չի համարվում հոգեկան խանգարում[1] և գիտական գրականության մեջ հազվադեպ է հանդիպում[5][6]: Թեև կատարվել են տրիպոֆոբիայի ընդամենը մի քանի հետազոտություններ: Ըստ հետազոտողների այն հետևանք է կենսաբանական հանկարծակի զզվանքի, ինչը կապված է տրիպոֆոբ ձևերի՝ վտագի կամ հիվանդության նմանեցման հետ, ուստի կարող է ունենալ էվոլյուցիոն հիմքեր[1]: Ենթադրվում է, որ տրիպոֆոբիա տերմինը ստեղծվել է 2005 թվականին, առցանց ֆորումի մասնակիցների կողմից[5]: Այդ ժամանակից սկսած տրիպոֆոբիա հասկացությունը դարձավ հայտնի սոցիալական լրատվամիջոցներում[5]:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոֆոբիան պաշտոնապես ճանաչված չէ որպես հոգեկան խանգարում[1] և հետևաբար չի ախտորոշվում Ամերիկայի հոգեբուժական ասոցիացիայի ախտորոշաբանական և վիճակագրական ձեռնարկի հինգերորդ հրատարակությունում[5][6]: Ջենիֆեր Աբբասին՝ Popular Science (ամերիկյան գիտական ամսագիր) պարբերականից, ասել է, որ այն իրոք մեջբերվում է գիտական գրականության մեջ[5], և այն «մասնագետները, ովքեր ուսումնասիրում և բուժում են ֆոբիաները հակված չեն օգտագործել բոլոր լատինական և հունական անվանումները, որոնք հայտնվում են հայտարարությունների տախտակին կամ մամուլում»[5]: Հեղինակ Քեթլին ՄաքԱլիֆֆն  ասել է, որ տրիպոֆոբիան  դեռ պետք է  լայնորեն ուսումնասիրվի,  ուսումնասիրությունների ժամանակ շատ ուշադրություն չի դարձվել զզվանքի թեմաներին, քանի որ դրանք ունեն հետազոտության այլ ուղղություն, և քանի որ  պատկերներից  առաջացող հանկարծակի զզվանքը  կարող է հայտնվել  նաև հետազոտողների մոտ[7] Բլոգներում և ինտերնետային ֆորումներում հազարավոր մարդիկ պնդում են, որ տրիպոֆոբիա ունեն[5][6][8]: Եթե վախը չափազանց մեծ է, մշտական և կապված է լուրջ խանգարումների կամ խախտումների հետ, ապա տրիպոֆոբիան կարող է դասվել առանձնահատուկ ֆոբիաների կատեգորիային[1]:

Հոգեբույժ Քերոլ Մոթյուն ասել է. «Այնտեղ իսկապես կարող են  լինել մարդիկ, որոնք ունեն ֆոբիա անցքերից, քանի որ մարդիկ իսկապես կարող են  ունենալ ֆոբիաներ ցանկացած բանից, բայց կարդալով միայն այն ինչ ինտերնետում է, չի կարելի ենթադրել, թե իրականում ինչ է կատարվում մարդկանց մոտ»: Մեթյուն կարծում էր, որ ինտերնետում գրող մարդկանց մեծ մասը հավանաբար զզվանք են զգում այս տիպի նկարների հանդեպ, առանց իրական ֆոբիայի չափանիշների[8]: Հետազոտող Թոմ Կուպֆերը ասել է հակառակը. «Ես չեմ զարմանա, որ այն իրականում խանգարում է, հիմնված զզվանքի և հիվանդություններից խուսափելու վրա»[9]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևերը, որոնք առաջացնում են տրիպոֆոբիկ ռեակցիա՝ ներառում են անցքերի խումբ անվնաս կոնտեքստում՝ ինչպիսիք են մրգերը և պղպջակները, վտանգի հետ կապված կոնտեքստում՝ ինչպիսիք են միջատների կողմից ստեղծված անցքերը, վերքերի և հիվանդ հյուսվածքների անցքերը, ինչպես նաև այնպիսի անցքերը ինչպիսիք են կենդանիների՝ հատկապես շների վրա մանգոյի որդերից առաջացաց անքերը: Տեսնելեվ այս պատկերները, որոշ մարդիկ ասել են, որ իրենք ցնցվել են, զգացել են ինչպես է մաշկը դանդաղ սողում, ունեցել են խուճապի նոպաներ, քրտնել են, սրտխառնոց և քոր զգացել[1][10]: Որոշներն էլ ասել են, որ անցքերը նրանց զզվելի և գռեհիկ են թվում, կամ որ նրանց մեջ կարող է ինչ-որ բան ապրել[6][11][12]: Մյուսներն ասել են, որ այս ախտանիշը իր մեջ ներառում է մարմնի ցնցումներ, անհարմարության զգացում, տեսողական անհանգստություն՝ ինչպիսիք են աչքի լարվածությունը, աղավաղումները կամ պատրանքները[13][14]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ այս ֆենոմենը հրապարակել են Էսեքսիսի համալսարանի գլխուղեղի գիտության կենտրոնի գիտնականներ՝ Ջեքս Քոուլը և Առնոլդ Ուիլկինսը: Նրանց կարծիքով ռեակցիան հետևանք էր կենսաբանական զզվանքի, այլ ոչ գիտամշակութային վախի: 2013 թվականին հոգեբանության մասին հոդվածում Քոուլը և Ուիլկինսը գրում են, որ ռեակցիան հիմնաված է «ուղեղի պարզունակ (պրիմիտիվ) բաժին վրա» այն պատկերները կապում է վտագի հետ և այն «չգիտակցված բնազդային ռեկցիա է»[10][11]: Տարբեր թունավոր կենդանիների պատկերները (ինչպիսիք են օրինակ օձերի, միջատների և սարդերի որոշ տեսակներ) ունեն նույն տեսողական հատկությունները: Այս պատճառով Քոուլը և Ուիլկինսը ենթադրում են, որ տրիպոֆոբիան ունի էվոլյուցիոն հիմք, նախատեսված մարդկանց վտանգավոր օրգանիզմների մասին զգուշացնել համար[1]: Նրանք համարում են, որ սա էվոլյուցիոն առավելություն է, չնայած որ այն երբեմն ստիպում է մարդկանց վախենալ անվնաս օբյեկներից[2]:

Քոուլը և Ուիլկինսը վերլուծեցին անցքերի փնջեր պարունակող մի շարք տեսանյութեր և պատկերներ. ներկայացված պատկերները ըստ նախնական համաձայնության համարվում էին այն շարքից, որ պետք է առաջացնեին վախ: Նախնական սերիայի պատկերները ներառում էին մրգեր, ինչպիսիք են նարինջը և նուռը: Այնուհետև հաջորդեցին անցքերի փնջեր, որոնք ասոցացվում էին վտանգի հետ, ինչպիսիք են մեղրախորիսխը, գորտերը, միջատները և սարդանմանները: Վերջում վերքերի և հիվանդությունների պատկերներ էին: Օգտագործելով այս տվյալները Քոուլը և Ուիլկինսը վերլուծեցին պատկերների օրինակները, և եկան եզրահանգման, որ պատկերներն ունեն «եզակի բնութագիր»[15]: Մեկ այլ հետազոտական հոդվածում Ան Թրոնգ Դինհ Լեն, Քոուլը և Ուիլկինսը մշակեցին ախտանիշների հարցաթերթիկ և ասեցին, որ այն կարող է օգտագործվել տրիպոֆոբիայի իդենտիֆիկացման համար[3]:

Քոուլը և Ուիլկինսը նաև նշել են, որ «Հաշվի առնելով տրիպոֆոբիայի հետ կապված մեծ թվով պատկերներ, որոնցից մի քանիսը չեն ներառում անցքերի փնջեր, այլ այլ օբյեկների փնջեր են, եկան եզրակացության, որ այս վիճակի պատճառը միայն անցքերը չեն» և նրանք «համարում են, որ անցքերից վախը ճշգրիտ չի արտացոլում դրությունը»[4]:

Այլ հետազոտություններ ցույց տվեցին որ պատկերները կարող են ընկալվել որպես վարակիչ հիվանդություններ (համանաման այն պատկերների ռեակցիային, ինչպիսիք են բորոտությունը, ջրծաղիկը և կարմրուկը, որոնք դրսևորվում են որպես փոքր ելունդների փնջեր մաշկի վրա)[9][14]: Այն պատկերներ որոնք առաջացնում են մտքեր քայքայման մասին, ինպեսիք են հացի կամ բանջարեղենների վրա առաջացած բորբոսը, որոնք ունեն տրիպոֆոբիային համանման որոշակի տեսողական ազդանշաններ և բնութագրեր, նույնպես տեսականացվել են:

Ուիլկինսը և Լեն համարում են, որ տրիպոֆոբ պատկերներից առաջացող անհանգստությունը պայմանավորված է անցքերի երկրաչափությամբ և ունեն չափազանց մեծ պահանջներ ուղեղից, նրանք հայտարարել են, որ այս չափազանց մեծ պահանջները կարող են առաջացնել տեսողական անհանգստություն, տեսողական սթրես կամ գլխացավեր, նրանք ասել են, որ այդ պատկերները ունեն մաթեմատիկական այնպիսի հատկություններ, որոնք չեն կարող արդյունավետ կերպով մշակվել ուղեղի կողմից, ուստի ուղեղից պահանջում են ավելի շատ թթվածին[14]: Ուիլկինսը և հետազոտող Պոլ Հիբբարդը կարծում են, որ անհարմարավետությունը առաջանում է, երբ մարդիկ խուսափում են նայել պատկերներին, քանի որ նրանք պահանջում են ուղեղից չափից ավելի թթվածին, ավելացնելով, որ ուղեղը օգտագործում է մարմնի էներգիայի մոտ 20 տոկոսը, և այդ էներգիան պետք է պահպանվի, հասցնելով նրա օգտագործումը նվազագույնի: Նրանք հայտարարեցին, որ բորբոսը և մաշկային հիվանդությունները կարող են զզվանք առաջացնել շատ մարդկանց մոտ, անկախ նրանց ունեն նրանք տրիպոֆոբիա թե ոչ, այդ պատճառով ել նրանք ուսումնասիրում են, թե ինչու են որոշ մարդիկ այս դեպքերում ունենում էմոցիոնալ արձագանք, իսկ որոշները՝ ոչ[14]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիպոֆոբիայի համար փաստաթղթավորված բուժում չկա, բայց անպաշտպանվածության թերապիան, որն օգտագործվում է ֆոբիաների բուժման համար, ամենայն հավանականությամբ, տրիպոֆոբիայի բուժման համար ևս կարող է արդյունավետ լինել[1]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե տրիպոֆոբիան որքանով գոյություն ունի՝ անհայտ է, սակայն առկա տվյալները վկայում են, որ տրիպոֆոբ պանկերների հանդեպ անհանգստությունը հարաբերականորեն ընդհանուր է[1][16]: Քոուլի և Ուիլկինսի ուսումնասիրությունների ժամանակ 286 մասնակիցներից 16 %-ի մոտ հայտնաբերվել է անհանգստություն կամ զզվանք, երբ ցուցադրվել է լոտոսի սերմերի պարկը:[1] Նրանք պարզել են, որ ոչ տրիպոֆոբ մարդիկ ևս հայտնել են, որ տրիպոֆոբ պատկերները համեմատած չեզոք պատկերների հետ, անհարմարավետություն բարձր աստիճանի ունեն[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ տրիպոֆոբիա տերմինը առաջացել է 2005 թվականին առցանց ֆորումի մասնակցի կողմից[5]: Բառն առաջացել է հուն․՝ τρύπα, «փոս, անցք» և հուն․՝ φόβος «վախ» բառերից[5]:

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ տրիպոֆոբիան հայտնի չէ հասարակության լայն շերտերի համար, և որոշ մարդիկ չգիտեն այս անվանումը, նրանք կարծում են, որ իրենք միայնակ են իրենց տրիպոֆոբ արձագանքով, քանի դեռ չեն գտել առցանց խումբ , որպեսիզի կիսվեն դրանցով[9]: Սա բերել է համացանցում տրիպոֆոբ պատկերների քանակի ավելացմանը, որոշ դեպքերում մարդիկ ձգտում են դիտավորությամբ բորբոքել տրիպոֆոբիա մյուսների մոտ, ցույց տալով նրանց տրիպոֆոբ պատկերներ, ամենաազդեցիկ լինում են անցքերը (հատկապես լոտուսի սերմերը), որոնք ֆոտոշոպի օգնությոմբ հայտնվում են մարդու մաշկի վրա[9]: Քոուլը և Ուիլկինսը հայտարարեցին, որ տրիպոֆոբ պատկերն ավելի շատ են զզվանք առաջացնում, երբ դրանք մարդու մաշկի վրա են[9]:

2017 թվականին  տրպոֆոբիան լրատվամիջոցների զգալի ուշադրություն է հրավիրել, երբ Ամերիկյան Սարսափելի Պատմությունը ցույց է տվել տրպոֆոբիկ կերպարներ[17] և տրպոֆոբիկ գովազդային հայտարարություններ, որոշ մարդիկ անհանգստացել են[9][18] պատկերներից և քննադատել շոուն, այն համարելով «տրիպոֆոբիայով տառապողների հանդեպ անտարբերություն»[18]: Չնայած այն հանգամանքին, որ ԶԼՄ-ների ուշադրության մեծացումը կարող է հանգեցնել այն մարդկանց թվի ավելացանը, ովքեր տառապում եմ տրիպոֆոբիայով, այնուամենայնիվ կարծիքներ կան, որ դա կարող է օգնել մարդկանց հասկանալ տրիպոֆոբիան և խրախուսել հարցի վերաբերյալ ավելի շատ հետազոտությունների անցկացմանը[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Irena Milosevic, Randi E. McCabe (2015)։ Phobias: The Psychology of Irrational Fear։ ABC-CLIO։ էջ 402։ ISBN 1610695763։ Վերցված է October 25, 2017 
  2. 2,0 2,1 Don Hockenbury, Sandra E. Hockenbury (2016)։ Discovering Psychology։ Macmillan Higher Education։ էջ 32։ ISBN 1464176965։ Վերցված է October 26, 2017 
  3. 3,0 3,1 Le An T. D., Cole Geoff G., Wilkins Arnold J. (January 30, 2015)։ «Assessment of trypophobia and an analysis of its visual precipitation»։ Quarterly Journal of Experimental Psychology 68 (11): 2304–22։ PMID 25635930։ doi:10.1080/17470218.2015.1013970 
  4. 4,0 4,1 Welsh Jennifer (August 7, 2015)։ «Science explains why this image disgusts some people»։ Tech Insider։ Վերցված է April 10, 2016 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Abbasi Jennifer (July 25, 2011)։ «Is Trypophobia a Real Phobia?»։ Popular Science։ Վերցված է October 2, 2012 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Thomas Gregory (October 1, 2012)։ «Phobia about holes is not officially recognized, but U.K. scientists look into it»։ The Washington Post։ Վերցված է October 2, 2012 
  7. Kathleen McAuliffe (2016)։ This Is Your Brain on Parasites: How Tiny Creatures Manipulate Our Behavior։ Houghton Mifflin Harcourt։ էջ 154։ ISBN 0544193229։ Վերցված է October 25, 2017 
  8. 8,0 8,1 Doucleff Michaeleen։ «Fear Of Cantaloupes And Crumpets? A 'Phobia' Rises From The Web»։ NPR։ Վերցված է 10 Apr 2016 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 LaMottef Sandee (September 14, 2017)։ «TV show triggers little-known phobia»։ CNN։ Վերցված է October 26, 2017 
  10. 10,0 10,1 Cole Geoff G., Wilkins Arnold J. (October 2013)։ «Fear of Holes»։ Psychological Science 24 (10): 1–6։ PMID 23982244։ doi:10.1177/0956797613484937 
  11. 11,0 11,1 Elliot Danielle (September 5, 2013)։ «Understanding trypophobia: Why some people fear holes»։ CBS News։ Վերցված է September 15, 2013 
  12. Eveleth Rose (September 5, 2013)։ «Trypophobia Is a Fear of Holes»։ Smithsonian։ Վերցված է September 15, 2013 
  13. «Everything You Should Know About Trypophobia»։ Healthline։ August 7, 2015։ Վերցված է October 26, 2017 
  14. 14,0 14,1 14,2 14,3 Arnold J Wilkins and An Trong Dinh Le (March 31, 2016)։ «Could Trypophobia Be Caused By Math Hurting Our Brains?»։ Popular Science։ Վերցված է October 26, 2017 
  15. Palca Joe (September 4, 2013)։ «The Inside Story On The Fear Of Holes»։ NPR։ Վերցված է September 15, 2013 
  16. Daniel Schacter, Daniel Gilbert, Daniel Wegner, Bruce Hood (2015)։ Psychology: Second European Edition։ Palgrave Macmillan։ էջ 1391։ ISBN 1137406755։ Վերցված է October 25, 2017 
  17. King Eric (September 6, 2017)։ «American Horror Story: Cult: Why is Ally afraid of small holes?»։ Entertainment Weekly։ Վերցված է October 26, 2017 
  18. 18,0 18,1 Pavey Harriet (September 5, 2017)։ «What is trypophobia? Bizarre fear of small holes featured in new American Horror Story series»։ London Evening Standard։ Վերցված է October 26, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]