Տոտի Դալ Մոնտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոտի Դալ Մոնտե
իտալ.՝ Toti dal Monte
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1893(1893-06-27)[1][2][3][…]
ԾննդավայրՄոլիանո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4][5]
Մահացել էհունվարի 26, 1975(1975-01-26)[6][4][1][…] (81 տարեկան)
Մահվան վայրՊիևե դի Սոլիգո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[5]
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի և թատրոնի դերասանուհի
ԱմուսինEnzo de Muro Lomanto?
ԵրեխաներMarina Dolfin?
Toti Dal Monte Վիքիպահեստում

Անտոնիետա Մենեգել (հունիսի 27, 1893(1893-06-27)[1][2][3][…], Մոլիանո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[4][5] - հունվարի 26, 1975(1975-01-26)[6][4][1][…], Պիևե դի Սոլիգո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[5]), առավել հայտնի բեմական Տոտի Դալ Մոնտե անվամբ, նշանավոր իտալացի օպերային սոպրանո։ Մեր օրերում հիշվում է Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի Չիո-չիո-սանի դերակատարմամբ, որն ամբողջությամբ ձայնագրել է 1939 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իտալիայի Տրևիզո գավառի Մոլիանո Վենետո կոմունայում։ Դեբյուտը կատարել է Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում 23 տարեկանում՝ կատարելով Բիանկոֆիորեի դերը Ռիկարդո Զանդոնաիի «Francesca da Rimini» օպերայում։ Անմիջապես հաջողություն է ունեցել և նրա «սոխականման ձայնն» սկսել է բարձր գնահատվել ամբողջ աշխարհում։ Իր լավագույն դերակատարումների թվում են Ամինայի բելկանտո հատվածները Վինչենցո Բելլինիի «Լուսնոտը» օպերայից, Լյուչիան Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայից և Գիլդան Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից։ 1922 թվականին տենոր Կառլո Բրոկկարդիի հետ հանդես է եկել մի քանի դերերգով Պալերմոյի Teatro Massimo օպերային պալատում, այդ թվում՝ Չիո-չիո-սանը, Գիլդան և Ալֆրեդո Կատալանիի «Վալլի» օպերայի գլխավոր հերոսուհին։

1924 թվականին՝ Միլանում ու Փարիզում ունեցած հաջողություններից հետո, բայց Լոնդոնում ու Նյու Յորքում դեբյուտներից առաջ, տիկին Նելլի Մելբայի կողմից հրավիրվել է լինելու իտլական օպերային ընկերության գլխավոր երգչուհիներից մեկը, որի հետ վերջինս պատրաստվում էր շրջագայությամբ հանդես գալ Ավստրալիայում։ Շրջագայության ընթացքում գլխապտույտ հաջողություն է ունեցել և ծերացող Մելբայի ու շատ ավելի երիտասարդ Դալ Մոնտեի միջև ոչ մի թշնամություն չի առաջացել․ ընդհակառակը, միմյանց ներկայացումներից հետո իրար ծաղկեփնջեր են նետել։ 1928 թվականին Ավստրալիա երրորդ այցելության ընթացքում ամուսնացել է տենոր Էնցո դե Մուրո Լոմանտոյի հետ Սիդնեյի սուրբ Մարիամի մայր տաճարում։ Հարսանեկան արարողության մասին միջազգային մամուլում խոշոր վերնագրերով է գրվել[7]։ 1929 թվականի հունվարի 12-ին Լա Սկալայում ներկայացել է Ռոսալինայի դերերգով՝ Ումբերտո Ջորդանոյի «Թագավորը» օպերայի համաշխարհային պրեմիերայի ժամանակ[փա՞ստ]։

1945 թվականին հեռացել է օպերային բեմից, սակայն շարունակել աշխատել թատրոնում, ինչպես նաև երբեմն ձայնագրություններ է արել։ Նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին թերևս նրա վերջին ֆիլմն է՝ Էնրիկո Մարիա Սալերնոյի «Anonimo veneziano»-ն, 1970 թվականին նկարահանված պատմություն Լա Ֆենիչե օպերային թատրոնի մի երաժշտի մասին։ Եղել է նաև երգեցողության ուսուցչուհի և դասուսույց․ նրա սաների թվում էին Դոդի Պրոտերոն, Դոլորես Ուիլսոնը և Ջիանա Դ՛Անջելոն[փա՞ստ]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է 1975 թվականին 81 տարեկան հասակում Պիևե դի Սոլիգոյում, արյան շրջանառության խանգարումներից[փա՞ստ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Patrizi P. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2009. — Vol. 73.
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.arkivmusic.com/classical/Name/Toti-Dal-Monte/Performer/18131-2
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Profile, andrewsopera.blogspot.com; accessed 4 June 2015.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Last Prima Donnas, by Lanfranco Rasponi, Alfred A Knopf, 1982; 0-394-52153-6